Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի N 105–Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 105-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Անհրաժեշտությունը:
  Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 105–Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի և Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող գյուղատնտեսական կոոպերատիվների համար լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորման կարգի (այսուհետ՝ կարգ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ Հայաստանի Հանրապետությունում գործող, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող գյուղատնտեսական կոոպերատիվների (այսուհետ՝ ԳԿ) արդյունավետ գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի մեծ մասը անցել է մաշվածության համար սահմանված ժամկետները: Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով` ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով:
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում, 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 2960 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 4515 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 1581 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն և 2914 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա: Ձեռք բերված տեխնիկայի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 23․0 մլրդ դրամ, լիզինգի գումարը՝ 19.9 մլրդ դրամ, սուբսիդավորված գումարը՝ 3.7 մլրդ դրամ:
Միայն 2025 թվականին, մայիսի 1-ի դրությամբ գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 282 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 444 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 1 միավոր կոմբայն, 119 միավոր տրակտոր, լիզինգի գումարը կազմել է 1564.8 մլն դրամ։
Համաձայն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից ներկայացված տվյալների, հանրապետությունում գործում է գյուղատնտեսական տարբեր ուղղվածություն ունեցող շուրջ 500 գյուղատնտեսական և գյուղատնտեսությունում գործունեություն իրականացնող սպառողական կոոպերա¬տիվ, որից շուրջ 150-ը՝ գյուղատնտեսական։ Շուրջ 20 գյուղատնտեսական կոոպերատիվ գտնվում են սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում։ Կոոպերատիվների գործունեության հիմնական ուղղություններն են՝ բուսաբուծություն, անասնաբուծություն, խառը գյուղատնտեսություն, պտղաբու¬ծու¬թյուն, բանջարաբուծություն, հացահատիկային մշակաբույսերի աճեցում, կաթի մթե¬րում ու հավաքագրում, մեղվաբուծություն և այլն:
Ֆինանսական միջոցների սղության պատճառով ԳԿ-ի մոտ հաճախ առաջանում են խնդիրներ՝ արդյունավետ գործունեության վարման համար ծրագրի շրջանակում գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու հարցում, մասնավորապես, 20 տոկոս կանխավճարի առկայությամբ պայմանավորված։ Այս հարցում աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ վարչապետին են դիմել ԳԿ-եր։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով նպատակ է դրվել շարունակել գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի օժանդակության ծրագիրը՝ յուրաքանչյուր տարի տեխնիկայի հավաքակազմը թարմացնելով առնվազն 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայով։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «գյուղատնտեսության ոլորտի մրցունակության և արդյունավետության բարձրացում» առաջնահերթությունում կարևորվում է գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման հասանելիության ապահովումը (էջ՝ 46)։
Կարգավորման նպատակը և բնույթը:
Նախագծով առաջարկվող փոփոխության և լրացման նպատակն է` խթանել Հայաստանի Հանրապետությունում գործող ԳԿ-ի արդյունավետ գործունեությունը, մասնակի լուծել ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված խնդիրները և լիզինգի կանխավճարի սուբսիդավորմամբ ցուցաբերվող աջակցությամբ հնարավորություն տալ ձեռք բերելու գյուղատնտեսական տեխնիկա։
Կարգով շահառու կարող է հանդիսանալ այն ԳԿ-ն, որը չունի լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ։
Շահառուին լիզինգը կտրամադրվի ծրագրով սահմանված պայմաններին և ընթացակարգին համապատասխան, իսկ լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորումը՝ կարգի դրույթներին համապատասխան։
Կարգով սահմանվում է, որ ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը։ Յուրաքանչյուր շահառուի համար գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսի սուբսիդավորման հանրագումարը չի կարող գերազանցել 40․0 մլն դրամը։ Շահառուի կողմից ծրագրի շրջանակում ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը՝ 40․0 մլն դրամը գերազանցելու դեպքում, 40․0 մլն դրամը գերազանցող մասի վճարման պարտավորությունը կրում է շահառուն։
Կարգի շրջանակում լիզինգի կանխավճարի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները։ Ֆինանսական կառույցը կանխավճարի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման առաջին հայտի հետ միասին։ Հայտի հետ միասին (տվյալ լիզիգառուի համար առաջին անգամ ներկայացվող) ֆինանսական կառույցը ԳՖԿ-ին է ներկայացնում նաև ծրագրով սահմանված փաստաթղթերը, ֆինանսական կառույցի և շահառուի միջև կնքված լիզինգի տրամադրման պայմանագրի պատճենը, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածք (տրամադրված հայտի ներկայացման օրվանից ոչ ուշ քան 20 օր առաջ) և շահառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի առնվազն 20 տոկոս չսուբսիդավորվող արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթ։
Սույն նախագծի ընդունման կապակցությամբ 2025 թվականի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեից Էկոնոմիկայի նախարարությանը ծրագրի գծով տրամադրված միջոցների հաշվին, իսկ հետագա տարիների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կներկայացվեն միջնաժամկետ ծախսային ծրագրերով՝ ելնելով փաստացի արդյունքներից:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ԳԿ-ների համար՝ ցուցաբերվող աջակցությամբ ձեռք բերելու գյուղատնտեսական տեխնիկա և վարելու արդյունավետ գործունեություն։
Այլ տեղեկություններ:
Այլ տեղեկություններ չկան:

 

  • Обсуждалось

    10.06.2025 - 26.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1484

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: