Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

     1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

     2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը (այսուհետ՝ Քրեական գործող օրենսգիրք)։ Քրեական գործող օրենսգրքի գործողությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել ենթաօրենսդրական իրավական ակտերի համապատասխանեցում գործող իրավակարգավորումներին։

  Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի թիվ N 1307-Ն որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) թիվ 85.3-րդ կետը, վկայակոչելով Քրեական նախկին օրենսգրքի համապատասխան իրավանորմերը, թվարկում է այն հանցանքների ցանկը, որոնց կատարման համար դատապարտվելու դեպքում անձանց չեն կարող տրվել օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի թույլտվություն համար անցագրեր:

  Հիշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Որոշման քննարկվող կետը համապատասխանեցնել Քրեական գործող օրենսգրքին։

  

     2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

  Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի թիվ N 1307-Ն որոշման առկա իրավակարգավորումները համապատասխանեցնել Քրեական գործող օրենսգրքի կարգավորումներին:

 

    3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

    Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

    4Ակնկալվող արդյունքը.

    Նախագծով առաջարկվող իրավակարգավորման ընդունման դեպքում կապահովվի ենթաօրենսդրական ակտերի համապատասխանությունը Քրեական գործող օրենսգրքին:

   

  5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին.

   Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

     6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

     Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:

 

    7. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

   Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:

 

 

  • Обсуждалось

    09.06.2025 - 25.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Безопасность, Авиация, Уголовное законодательство

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1251

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: