«Հետաղետային կարիքների գնահատման ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______________ 2025 թվականի N ____ - Լ
ՀԵՏԱՂԵՏԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլխի, հոդվածի 13-ի, կետ 1-ի 6-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1․ Հաստատել «Հետաղետային կարիքների գնահատման ուղեցույցը»-ը՝ համաձայն Հավելվածի,
2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններին, Քաղաքաշինության կոմիտեին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում ներքին գործերի նախարարության հետ համատեղ մշակել և հաստատել հետաղետային կարիքների գնահատման ոլորտային ուղեցույցները։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
09.06.2025 - 30.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 1493
Принт