«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1986-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1986-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1986-Ն որոշմամբ կարգավորվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներին առնչվող իրավահարաբերությունները։
Որոշմամբ սահմանված հավելվածի 19-րդ կետի համաձայն՝ Էլեկտրոնային հսկողության իրականացման ժամանակ օգտագործվում են ընտանիքում բռնություն գործադրած անձի էլեկտրոնային հսկողության միջոց (թևնոց), ընտանիքում բռնության ենթարկված անձի էլեկտրոնային հսկողության միջոց (թևնոց կամ համապատասխան տեխնիկական սարք), ծրագրային ապահովում, ինչպես նաև դրանց ծրագրային ապահովման համար նախատեսված տեխնիկական միջոցներ:
Վերը նշված որոշմամբ նախատեսված էլեկտրոնային հսկողության միջոցների ձեռքբերումն իրականացնելու նպատակով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից կատարվել է շուկայի ուսումնասիրություն, դիտարկվել են ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության կողմից կիրառվող նմանատիպ սարքավորումները։ Միաժամանակ, դիտարկվել են նաև «ENIGMA information protection Systems» ընկերության կողմից առաջարկվող էլեկտրոնային հսկողության միջոցները, սակայն վերջինիս կողմից առաջարկվող սարքերի տեսակները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1986-Ն որոշմամբ նախատեսված էլեկտրոնային հսկողության միջոցների տեսակներին։
Քանի որ ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1986-Ն որոշումն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հուլիսի 1-ից, իսկ համապատասխան տեխնիկական բնութագրերով էլեկտրոնային հսկողության միջոցներ դեռևս ձեռք չեն բերվել, ուստի անհրաժեշտ է որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել։
Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից շարունակվում է իրականացվել շուկայի ուսումնասիրություն։ Բացի այդ, ուսումնասիրվում է Ֆրանսիայի Հանրապետությունում կիրառվող փորձը։
- Կարգավորման նպատակն ու բնույթը.
Որպեսզի «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ և 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների կատարումն ապահովելիս հնարավոր լինի օգտագործել էլեկտրոնային հսկողության միջոցներ, անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1986-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2026 թվականի մարտի 1-ը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 9-րդ՝ «Մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցեր» ուղղության 2-րդ՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության, ինչպես նաև երեխաների նկատմամբ բռնության կանխարգելում, բռնության ենթարկված անձանց պաշտպանության երաշխավորում» գործողությունից։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփխությունների մասին․
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Սույն որոշման ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի N 1986-Ն որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մարտի 1-ին։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Обсуждалось
06.06.2025 - 21.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Борьба с насилием в семье и защита прав несовершеннолетних
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 1452
Принт