Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման Հավելվածով N 2 սահմանված՝ տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթայի դիվերսիֆիկացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հագուստի և հագուստի պարագաների արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված ռազմավարական ոլորտներից մեկն է և առանցքային դեր ունի տնտեսություն մեջ, սակայն դժվար է չտեսնել այն լուրջ ռիսկերն ու մարտահրավերները, որոնք պահանջում են համալիր լուծումներ։ Ներկայումս ՀՀ-ում վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով հումքի ձեռք բերումը մատչելի դառնալու դեպքում տեքստիլ արդյունաբերության արտադրության ծավալները կույան աճի միտում։

Շուկայի կայունությունը բարձրացնելու և այն հավասարակշռելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել դիվերսիֆիկացնել մատակարարման շղթան՝ խթանելով հումքի ներմուծումը և տեքստիլ արտադրանքի արտահանումը։ Այս համատեքստում, մեծապես կարևորվում է շրջանառու միջոցների համար մատչելի ֆինանսական միջոցների հասանելիության ապահովումը, քանի որ հումքի ներմուծման համար անհրաժեշտ կապիտալի պակասի պատճառով ձեռնարկությունները հաճախ ունենում են խնդիրներ արտադրական ծավալների և արտադրանքի որակի հետ կապված, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսության վրա։

Ուստի, տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթայի դիվերսիֆիկացումը՝ մասնավորապես հումքի ներմուծման դիվերսիֆիկացիան և միջազգային էլեկտրոնային առևտրի հարթակներում գործելու նպատակով աջակցության տրամադրումը, հնարավորություն կտա Հայաստանում տեքստիլ արդյունաբերության բարձրորակ աճ և զարգացում ապահովել՝ խթանելով երկրի արտահանման ներուժը և տնտեսական զարգացումը։ Տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար հումքի մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովումը համարվում է տնտեսության արդիականացման մի ուղղություն, քանի որ այն ապահովում է արտադրության կայունությունն ու շարունակականությունը, ինչը, միանշանակ, արդիականացման կարևոր բաղադրիչ է։

Էլեկտրոնային առևտրի զարգացումը տեքստիլ ոլորտում նույնքան կարևոր գործոն է տնտեսության արդիականացման համար, որքան մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիան։ Այն բացում է նոր հնարավորություններ, բարելավում գործարար միջավայրը, և ստիպում է տեղական արտադրողներին զարգանալ ու համապատասխանել միջազգային ստանդարտներին և արտահանման արդիականացմանը։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման նպատակն է խթանել տեքստիլ արդյունաբերության ոլորտի մրցունակության բարձրացումը, նպաստել հայկական արտադրանքի միջազգային շուկաներում հասանելիության ապահովմանը, խրախուսել հայ արտադրողին ապահովել մրցունակ արտադրանքի ներկայացվածությունը և արտաքին առևտուրը միջազգային շուկաներում՝ նոր, ավելի գրավիչ շուկաներ մուտք գործելով և ապահովելով ոլորտի կայունության զարգացումը՝ հումքի ներկրման և միջազգային էլեկտրոնային հարթակներում առևտրի խթանման միջոցով։

Ներկայումս օնլայն հարթակներում առևտուրը դարձել է կարևոր գործոն՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում հայկական արտադրանքի տեսանելիությունն ու հասանելիությունը բարձրացնելու գործում։ Տեխնոլոգիական զարգացման արագ տեմպերը ստեղծում են նոր հնարավորություններ ապրանքների վաճառքի համար տարբեր շուկաներում և շատ արտադրողներ կարող են օգտագործել այս հարթակները՝ ընդլայնելով իրենց արտահանումը և ավելացնելով միջազգային վաճառքների ծավալները։

Նախագծի ընդունումը  հնարավորություն կտա Հայաստանում տեքստիլ արդյունաբերության բարձրորակ աճ և զարգացում ապահովել՝ խթանելով տնտեսավարողների կայունությունը, արդյունավետությունը և մրցունակությունը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությունից և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման Հավելված N 2-ից՝ մասնավորապես տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթայի դիվերսիֆիկացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է դիվերսիֆիկացնել մատակարարման շղթան՝ խթանելով հումքի ներմուծումը և տեքստիլ արտադրանքի արտահանումը, բարձրացնել և հավասարակշռել շուկայի կայունությունը, նպաստելով տեքստիլ ոլորտի արտադրողականության բարձրացմանը, խթանել հայկական ապրանքանիշերի զարգացումն ու արդյունավետ կառավարումը, ապահովել և խրախուսել հայկական ապրանքանիշերի ներկայացվածությունը նոր սպառողական շուկաներում՝ ապահովելով տեքստիլ ոլորտում կայունության զարգացում։

 

  1. Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

Նախագծի ընդունմամբ բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Обсуждалось

    05.06.2025 - 26.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1225

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: