Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«_____»________________2025թ. N_____-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 834-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի «Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման պայմանների և պահանջների կարգը, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու և վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 834-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 


 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

___________ ___-ի N_____-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունիսի 6-ի N 834-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՐԳԸ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման պայմանների և պահանջների, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին (այսուհետ երկուսը միասին նաև՝ կազմակերպություններ) թույլտվություն տալու և վտանգավոր բեռների օդային փոխադրման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է՝

1) դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ կամ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդային տարածքով վտանգավոր, սակայն օդով փոխադրման համար չարգելված բեռների փոխադրումը.

2) վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին թույլտվության տրամադրումը.

3) վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվության տրամադրումը.

4) քաղաքացիական ավիացիայի ոլորտում վտանգավոր բեռների նկատմամբ վերահսկողության իրականացման գործընթացները:

  1. Կարգը մշակվել է՝ հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 37-րդ հոդվածի, կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածի (այսուհետ` N 18 հավելված) և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) դոկ 9284 «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգը» փաստաթղթի (այսուհետ` Տեխնիկական հրահանգ) պահանջները:
  2. Կարգի դրույթները չեն տարածվում օդանավում գտնվող այն նյութերի և միացությունների վրա, որոնք վտանգավոր են, սակայն, ելնելով օդանավի թռիչքային պիտանիության պահանջներից և օդանավի շահագործման պայմաններից, անհրաժեշտ են օդանավում գտնվելու համար:
  3. Կարգի պահանջները տարածվում են դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս կամ Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետությունում գրանցված և օտարերկրյա օդանավ շահագործողների, ինչպես նաև վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպությունների վրա:
  4. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  5. Կարգի իմաստով՝

1)  վտանգավոր բեռներ՝ առարկաներ կամ նյութեր, որոնք կարող են վտանգ ներկայացնել առողջության, անվտանգության, գույքի կամ շրջակա միջավայրի համար և որոնք նշված են Տեխնիկական հրահանգի վտանգավոր բեռների ցանկում կամ դասակարգված են Տեխնիկական հրահանգի համաձայն:

2) ազատում՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) համապատասխան մեկանգամյա որոշում, որը թույլ է տալիս վտանգավոր բեռների օդային փոխադրումների գործընթացն իրականացնել առանց N 18 հավելվածի պահանջների պահպանման.

3) վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններ՝ օդանավակայաններ, օդանավակայանի բեռնային համալիրներ, որոնք Կոմիտեի թույլտվության հիման վրա օդանավակայանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված և օտարերկրյա օդանավ շահագործողների համար իրականացնում են վտանգավոր բեռների վերգետնյա աշխատանքներ՝ ընդունում, ստուգում, պահեստավորում, բեռնում և բեռնաթափում, ինչպես նաև ուղևորների և օդանավի անձնակազմի կողմից փոխադրվող վտանգավոր բեռների սպասարկում.

4) վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններ՝  կազմակերպություններ, որոնք իրականացնում են վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ՝ փաթեթավորում, փաստաթղթային ձևակերպում,  մինչև  օդանավակայան փոխադրում.

5) Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող՝  Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ, որն ունի  Կոմիտեի կողմից սահմանված կարգով տրված օդանավ շահագործողի վկայական,.

6) օտարերկրյա օդանավ շահագործող՝  օտարերկրյա կազմակերպություն, որն ունի օտարերկրա պետության կողմից սահմանված կարգով տրված օդանավ շահագործողի վկայական.

7) Միավորված ազգերի կազմակերպության ցանկով սահմանված քառանիշ համարանիշ (UN number)՝ վտանգավոր բեռների փոխադրման հարցերով Միավորված Ազգերի Կազմակերխության փորձագետների կողմից տրված քառանիշ համար․

8) հաստատում՝ Կոմիտեի որոշում՝ տրված․

ա. ուղևորատար և բեռնատար քաղաքացիական օդանավերով փոխադրման համար արգելված, սակայն Տեխնիկական հրահանգով նշված բեռների փոխադրման համար, որոնք կարող են փոխադրվել միայն հաստատմամբ,

բ․ Տեխնիկական հրահանգում նշված այլ նպատակների համար․

9) վտանգավոր բեռ առաքող` անձ, ով ունի օդով փոխադրման ենթակա վտանգավոր բեռ և այն հանձնում է վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը՝ փաթեթավորման, փաստաթղթային ձևակերպման, ինչպես նաև մինչև օդանավակայան փոխադրման նպատակով։

3․ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

  1. Վտանգավոր բեռների օդային փոխադրման գործընթացում ներգրավված կազմակերպություններն ու անձինք իրենց աշխատանքում պետք է պահպանեն և կիրառեն Տեխնիկական հրահանգի սահմանած պահանջները:

8․ Դեպի Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից դուրս և Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգավոր բեռներ կարող են փոխադրվել միայն «Ավիացիայի մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 2-Ն հրամանով հաստատված թռիչքների շահագործման պահանջների տեխնիկական և վարչարարական կանոնակարգի (Air Operations Regulation), N 18 հավելվածի, Տեխնիկական հրահանգի պահանջների համաձայն։

  1. Այն դեպքում, երբ ԻԿԱՕ-ի կողմից կատարվում են փոփոխություններ Տեխնիկական հրահանգում, ապա նախքան Կարգում դրա հիման վրա փոփոխությունների կատարումը, Կոմիտեն կարող է կիրառել Տեխնիկական հրահանգի փոփոխված պահանջները՝ հաշվի առնելով թռիչքային և ավիացիոն անվտանգության դեմ ուղղված ռիսկերի գնահատման արդյունքները։
  2. Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքները և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումը օդանավակայանների բեռնային համալիրներում և օդանավակայանի այլ տարածքներում կարող են իրականացվել միայն այդ նպատակով հատուկ նշանակված տեղամասերում, որոնք պետք է հագեցված լինեն հրդեհաշիջման սարքավորումներով, առաջին օգնության բժշկական պարագաներով, անհատական պաշտպանության միջոցներով, որոնց օգտագործումը անհրաժեշտ է վտանգավոր բեռների հետ աշխատելիս և արտակարգ իրավիճակներում: Անհատական պաշտպանության միջոցները պետք է ներառեն նաև պաշտպանիչ և ջերմակայուն ձեռնոցներ և շնչառական միջոցներ:
  3. Բեռնային համալիրներում և օդանավակայաններում վտանգավոր բեռների պահեստավորման ընթացքում պետք է պահպանվեն անհամատեղելի վտանգավոր բեռների առանձին տեղակայման, պայթուցիկ նյութերի առանձին տեղադրման, վտանգավոր բեռների հետ վարվելու վերաբերյալ Տեխնիկական հրահանգով սահմանված կանոնները։
  4. Կազմակերպությունների աշխատողները, որոնք պատասխանատու են վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների իրականացման և օդային փոխադրումների սպասարկման աշխատանքների անվտանգության համար, պետք է անցնեն նախնական ուսուցում, ինչպես նաև պարբերական վերապատրաստում՝ առնվազն 2 տարին մեկ անգամ։ Այդ կապակցությամբ Կազմակերպությունները աշխատողների պարտականություններին և պարտավորություններին համապատասխան մշակում և Կոմիտեի հաստատմանն են ներկայացնում վտանգավոր բեռների ուսուցման ծրագիր և այդ ծրագրերին համապատասխան ուսուցման կամ վերապատրաստման նյութերը։ Ուսումնական ծրագրերը մշակելիս կարող են հիմք ընդունվել ԻԿԱՕ-ի թիվ դոկ 10147 և դոկ 9868 փաստաթղթերի պահանջները։
  5. Կազմակերպությունների աշխատողների նախնական ուսուցումը և պարբերական վերապատրաստումները պետք է իրականացվեն Կոմիտեի կողմից հաստատված կամ ճանաչված ավիացիոն ուսումնական կազմակերպություններում՝ համապատասխան որակավորում ունեցող հրահանգչի կողմից, որի դեպքում ուսումնական և վերապատրաստման ծրագրերը և այդ ծրագրերին համապատասխան ուսուցման և վերապատրաստման նյութերը նվազագույնը պետք է համապատասխանեն Կոմիտեի կողմից հաստատված ուսումնական ծրագրերին և այդ ծրագրերին համապատասխան ուսուցման և վերապատրաստման նյութերին:
  6. Կազմակերպությունների աշխատողների նախնական ուսուցումը և պարբերական վերապատրաստումները կարող են իրականացվել նաև Կոմիտեի կողմից ճանաչված համապատասխան որակավորում ունեցող հրահանգչի կողմից՝ Կոմիտեի կողմից հաստատված ուսումնական ծրագրերի և այդ ծրագրերին համապատասխան ուսուցման և վերապատրաստման նյութերի հիման վրա։
  7. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր բեռների սպասարկման և վտանգավոր բեռների օդային փոխադրման աշխատանքներում ներգրավված ցանկացած կազմակերպություն (Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող կազմակերպություն, օդանավակայան, օդանավակայանի բեռնային համալիր), որոնք չունեն Կարգի հիման վրա տրված թույլտվություն, ևս պետք է մշակեն և Կոմիտեի հաստատմանը ներկայացնեն վտանգավոր բեռների ուսուցման ծրագրեր, որի հիման վրա պետք է կիրառեն այն տվյալ կազմակերպությունում։
  8. Փոստային առաքանիներով վտանգավոր բեռների փոխադրումն իրականացվում է բացառապես Տեխնիկական հրահանգով սահմանված պահանջներին համապատասխան և դրանով նախատեսված դեպքում նաև հատուկ հաստատման հիման վրա: Այս դեպքում Կոմիտեի կողմից օդային փոխադրումների համար թույլատրված վտանգավոր բեռների փոստային առաքումների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Համաշխարհային փոստային միության (Universal Postal Union) նշանակված փոստային օպերատորի (designated postal operator) կողմից կիրառվող ընթացակարգերի նկատմամբ, որոնք նախքան կիրառումը պետք է հաստատվեն Կոմիտեի հետ:
  9. Նշանակված փոստային օպերատորների անձնակազմը պետք է անցնի նախնական ուսուցում և պարբերական վերապատրաստումներ իրենց պարտականություններին համապատասխան՝ վտանգավոր բեռների ուսուցման ծրագրերի հիման վրա, որոնք պետք է հաստատվեն Կոմիտեի կողմից:
  10. Ուղղաթիռներով վտանգավոր բեռների փոխադրումն իրականացվում է բացառապես Տեխնիկական հրահանգով սահմանված պահանջներին համապատասխան:
  11. Օդով որոշ տեսակների վտանգավոր բեռներ կարող են փոխադրվել առանց N 18 հավելվածի պահանջների պահպանման, եթե Կոմիտեի կողմից տրվում է Կարգի համաձայն ազատում:
  12. Վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպությունները պետք է ապահովեն վտանգավոր բեռների ընդունումը միայն այն դեպքում, երբ`

1) դրանք ուղեկցվում են վտանգավոր բեռների օդային փոխադրման համար Տեխնիկական հրահանգով սահմանված ու լրացված փոխադրման փաստաթղթերով.

2) վտանգավոր բեռների նշագրումը, փաթեթավորումը և փոխադրման ընդունման ընթացակարգերը համապատասխանում են Տեխնիկական հրահանգով սահմանված պայմաններին.

  • վտանգավոր բեռներների օդանավ բարձման և բեռնաթափման դեպքերում պահպանվում են Տեխնիկական հրահանգով սահմանված ընթացակարգերը։
  1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ և օդանավակայաններից օդով վտանգավոր բեռների փոխադրումներ կարող են իրականացվել բացառապես կոնկրետ ուղղության և կոնկրետ ժամանակահատվածի համար։
  2. Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր բեռների օդային փոխադրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից, եթե վերջիններիս տրված օդանավ շահագործողի վկայականին կից շահագործման հատուկ դրույթները պարունակում է վտանգավոր բեռ փոխադրելու իրավունքը հավաստող նշում։

4․ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է հետևյալ չորս փուլերով․

1) հայտի ներկայացման փուլ․

2) փաստաթղթերի ուսումնասիրման և գնահատման փուլ․

3) տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների փուլ․

4) սերտիֆիկացման փուլ:

  1. Հայտի ներկայացման փուլում (այսուհետ՝ 1-ին փուլ) օդանավակայան շահագործող կամ օդանավակայանի բեռնային համալիր շահագործող կազմակերպությունը (այսուհետ՝ հայտատու կազմակերպություն) թույլտվությամբ նախատեսված գործունեության իրականացման նախատեսված օրվանից առնվազն 30 աշխատանքային օր առաջ Կոմիտե է ներկայացնում հայտ՝ համաձայն Ձև N 1-ի՝ և կից հետևյալ փաստաթղթերը.

1) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը.

2) վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքներում ընդգրկված ծառայությունների յուրաքանչյուր հերթափոխի առնվազն 10 աշխատողների մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ ուսուցման կամ պարբերական վերապատրաստումների վկայականների պատճենները․

3) վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումների և միջոցների ցանկը.

4) վտանգավոր բեռների պահեստի առկայության մասին տեղեկանքը.

5) Տեխնիկական հրահանգի պահանջներին համապատասխան հայտատուի կողմից մշակված «Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների կանոնակարգը», որը պետք է հաստատվի Կոմիտեի կողմից․

6) «Պետական տուրքի մասին» օերնքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

  1. 25. Հայտը և դրան կից փաստաթղթերը Կոմիտեում մուտքագրվելուց հետո Կոմիտեն իրականացնում է դրանց ամբողջականության գնահատում։ Հայտում և կից փաստաթղթերում թերությունների, անճշտությունների կամ ոչ ամբողջական լինելու դեպքում հայտատու կազմակերպությանը այդ մասին տեղեկացվում է Կոմիտեում հայտը մուտքագրվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել կամ համալրել դրանք:
  2. Այն դեպքում, երբ հայտը և կից փաստաթղթերը լիարժեք չեն, հայտը համարվում է ընդունված հայտատու կազմակերպության կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը Կոմիտեում մուտքագրվելու օրվանից, որը չի կարող ավել լինել, քան թերությունների կամ անճշտությունների մասին առաջին տեղեկացումը հայտատուի մոտ ստացվելուց հետո 30 աշխատանքային օրը։
  3. Հայտը և կից փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում Կոմիտեն հայտատու կազմակերպությանը տեղեկացնում է թույլտվության տրամադրման հաջորդ՝ փաստաթղթերի ուսումնասիրման և գնահատման փուլ անցնելու վերաբերյալ՝ հայտատու կազմակերպության կողմից վերջին անհրաժեշտ փաստաթուղթը Կոմիտեում մուտքագրվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  4. Փաստաթղթերի ուսումնասիրման և գնահատման փուլում (այսուհետ՝ 2-րդ փուլ) Կոմիտեն 7 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է փաստաթղթերի ուսումնասիրություն և գնահատում է դրանց համապատասխանությունը Կարգի 2-րդ կետով նշված իրավական ակտերով, այդ թվում՝ ԻԿԱՕ փաստաթղթով սահմանված և Կարգի պահանջներին:
  5. 2-րդ փուլում իրականացված ուսումնասիրման արդյունքում Կոմիտեի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է փաստաթղթերի համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ եզրակացություն:
  6. Փաստաթղթերի անհամապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում Կոմիտեն այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատու կազմակերպությանը՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո վերացնել անհամապատասխանությունը: Անհամապատասխանության վերացման ժամկետը չի կարող գերազանցել հայտատու կազմակերպությունում այդ մասին տեղեկացումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրը:
  7. Կարգի 29-րդ կետով նախատեսված համապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտատու կազմակերպությանը տեղեկացնում է փաստաթղթերի համապատասխանության և հաստատման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ համաձայնության մասին՝ դրանց հիման վրա հայտատու կազմակերպության կողմից հետագա գործընթացներն ապահովելու համար, և հայտնում է Կոմիտեի կողմից թույլտվության տրամադրման տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների փուլ անցնելու վերաբերյալ՝ նշելով հայտատու կազմակերպությունում տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների անցկացման ժամկետները և ուսումնասիրության ենթակա հարցերի շրջանակը և իրավական հիմքերը։
  8. Հայտատու կազմակերպության ներկայացրած փաստաթղթերի իսկությունը և համապատասխանությունը ստուգելու, նրա կարողություններն ու հնարավորությունները գնահատելու համար հայտատուի մոտ իրականացվում են տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ:
  9. Տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների փուլում (այսուհետ՝ 3-րդ փուլ) Կոմիտեն Կարգի 31-րդ կետով սահմանված տեղեկացումն ուղարկելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտատու կազմակերպության հմտությունները, գիտելիքները, հարմարությունները, սարքավորումները, պահեստի առկայությունը, ինչպես նաև այն բոլոր ասպեկտները, որոնք անհրաժեշտ են թույլտվությամբ նախատեսված գործունեությունն իրականացնելու համար և գնահատում է դրանց համապատասխանությունը Կարգի 2-րդ կետով նշված իրավական ակտերով, այդ թվում՝ ԻԿԱՕ փաստաթղթով սահմանված և Կարգի պահանջներին:
  10. Կոմիտեն 3-րդ փուլում հայտնաբերված թերությունների կամ անհամապատասխանությունների վերաբերյալ 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատու կազմակերպությանը՝ առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք:
  11. Կոմիտեն 3-րդ փուլում իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ եզրակացություն:
  12. Կոմիտեն Կարգի 35-րդ կետով նախատեսված համապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա հայտատուին տրամադրում է վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման իրականացման թույլտվություն (Ձև N 2)։ Կոմիտեն թույլտվության տրամադրման հետ մեկտեղ Կոմիտեի նախագահի հրամանով հաստատում է նաև հայտատու կազմակերպության կողմից հայտին կից ներկայացված «Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների կանոնակարգը»:
  13. Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների իրականացման համար կազմակերպությունների (այսուհետ՝ գործակալ) թույլտվության տրամադրման գործընթացն իրականացվում է Կարգով վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման իրականացման թույլտվության տրամադրման նույն ընթացակարգով, որի դեպքում գործակալները Կոմիտե են ներկայացնում հայտ՝ համաձայն Ձև N 1-ի և դրան, կից հետևյալ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը.

2) անձնակազմի առնվազն երկու աշխատակցի վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների իրականացման նպատակով մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ ուսուցման և/կամ պարբերական վերապատրաստումների վկայականների պատճենները․

3) Տեխնիկական հրահանգի պահանջներին համապատասխան մշակված կազմակերպության վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների կանոնակարգը, որը պետք է հաստատվի Կոմիտեի կողմից․

4) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

  1. 38. Գործակալին տրվում է վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների իրականացման թույլտվություն՝ համաձայն Ձև N 3-ի՝ մինչև 2 տարի գործողության ժամկետով ։
  2. Կարգի համաձայն իրականացվող փաստաթղթաշրջանառությունը (հայտ և կից փաստաթղթեր, ծանուցումներ, տեղեկացումներ և այլ գրություններ) իրականացվում է գրավոր՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Կոմիտեի հետ փաստաթղթաշրջանառությունը թղթային եղանակով իրականացվում է հետևյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0042, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի Կոմիտեի մասնաշենք, հեռախոս՝ 060434265/266, իսկ էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի՝ gdca@gdca.am հասցեով: Հայտատու կազմակերպության և գործակալների հետ փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է վերջիններիս կողմից հայտով նշված փոստային հասցեով, եթե գրությամբ այլ հասցե չի նշում: Բնօրինակ փաստաթղթերն ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն:
  3. Աննպատակահարմարության պատճառաբանությամբ հայտի մերժումն արգելվում է:
  4. Թույլտվություն ստացած կազմակերպությունները չեն կարող այն որևէ կերպ փոխանցել մեկ այլ անձի։
  5. Կազմակերպությունները պատասխանատու են թույլտվության պահպանման համար: Թույլտվության կորստի կամ վնասման դեպքում կազմակերպությունները դրա մասին անհապաղ տեղեկացնում են Կոմիտեին՝ ներկայացնելով դիմում թույլտվության կրկնօրինակ ստանալու համար:
  6. Դիմումի հիման վրա Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա կազմակերպություններին տրամադրում է թույլտվության կրկնօրինակը՝ վերևի աջ անկյունում նշելով «Կրկնօրինակ» բառը։

5․ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

  1. Դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ կամ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդային տարածքով տարանցիկ ուղևորատար կամ բեռնատար օդանավերով փոխադրման համար արգելված վտանգավոր բեռի փոխադրման ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ օդանավ շահագործողը, որն ունի նման վտանգավոր բեռի փոխադրման պատվեր, տվյալ փոխադրումից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ Կոմիտե է ներկայացնում համապատասխան հայտ՝ վտանգավոր բեռների փոխադրման սահմանված կարգից ազատում տրամադրելու մասին, որի ձև հրապարակված է Կոմիտեի պաշտոնական կայքէջում (www.aviation.am).

1) ուղևորային օդանավերով փոխադրման համար արգելված վտանգավոր բեռի փոխադրման սահմանված կարգից ազատումը կարող է լինել միայն տվյալ չվերթում ուղևորների բացակայության պայմանով և պետք է համապատասխանի Տեխնիկական հրահանգով սահմանված պայմաններին.

2) օտարերկրյա օդանավ շահագործողները հայտը Կոմիտե են ներկայացնում դիվանագիտական ուղիներով.

3) սույն կետի իմաստով ծայրահեղ անհրաժեշտության դեպքեր են համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից պետական կարիքների համար իրականացվող այն անհետաձգելի միջոցառումները, որոնք ուղղված են պետության պաշտպանության, հանրային անվտանգության, ազգային անվտանգության, տնտեսության և առողջապահության ապահովմանը:

  1. Ազատումը կարող է ձևակերպվել վտանգավոր բեռների մեկանգամյա կամ մի քանի նմանատիպ փոխադրումների համար` որոշակի ազատման ժամանակահատվածով, բայց ոչ ավելի, քան 12 ամիս ժամանակահատվածը:
  2. Օդանավ շահագործողը հայտը Կոմիտե, իսկ օտարերկրյա օդանավ շահագործողը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնում է հայերենով կամ անգլերենով` էլեկտրոնային փոստով, ֆաքսով կամ ՍԻՏԱ/SITA և ԱՖՏՆ/AFTN ավիացիոն կապի (հեռագիր) միջոցներով:
  3. Ազատման հայտին կից ներկայացվում է հետևյալ տեղեկությունները՝

1) ուղևորատար կամ բեռնատար օդանավով վտանգավոր բեռների փոխադրման ծայրահեղ անհրաժեշտության հիմնավորումը` տրված համապատասխան պետական կառավարման մարմնի կողմից.

2) բեռն առաքողի անվանումը և գտնվելու վայրը.

3) բեռը ստացողի անվանումը և գտնվելու վայրը.

4) վտանգավոր բեռի բնութագիրը.

5) վտանգավոր բեռի անվանումը և Միավորված ազգերի կազմակերպության կողմից տվյալ տեսակի վտանգավոր բեռին շնորհված քառանիշ համարանիշը.

6) փաթեթավորման տեսակը և քանակը՝ Միավորված ազգերի կազմակերպության կողմից շնորհված յուրաքանչյուր քառանիշ համարանիշ ունեցող վտանգավոր բեռի համար.

7) օգտագործված փաթեթավորման ուղեցույցների համարները և փաթեթավորման տեսակը.

8) Միավորված ազգերի կազմակերպության կողմից տրված յուրաքանչյուր համարի որակավորման հիմքը (տեղեկություններ բեռի   և փաթեթավորման հավաքածուի դասակարգման փորձարկումների մասին)՝ կցելով համապատասխան փորձարկումների վերաբերյալ արձանագրությունները.

9) լրացուցիչ սարքավորումների առկայության և օգտագործման անհրաժեշտության մասին տեղեկությունը.

10) օդանավ շահագործողի անվանումը.

11) օդանավ շահագործողի շահագործման հատուկ դրույթները՝ համապատասխան նշումով.

12) փոխադրման պլանավորված ժամանակացույցը.

13) փոխադրման պլանավորված ուղին.

14) թռիչքներ, վայրէջքներ և նշված բեռների մշակման վերաբերյալ օդանավակայանների համաձայնության մասին տեղեկության առկայությունը՝ կցելով փաստաթղթերի պատճենները.

15) պլանավորված օդանավի տեսակը.

16) հիմնական և լրացուցիչ օդանավերի գործարանային համարները.

17) հիմնական և լրացուցիչ օդանավերի թռիչքային և ուղևորատար սրահի անձնակազմերի մասին տեղեկատվությունը.

18) այն կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերը, որոնք մասնակցելու են բեռների՝ օդանավ բեռնմանը, բեռնաթափմանը, ընդունմանը, պահպանմանը, պահեստավորմանը և դրանց՝ վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնելու և  վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկում իրականացնելու թույլտվությունների պատճենները.

19) վթարային իրավիճակի համար նախատեսված ցանկացած անհրաժեշտ հատուկ տեսակի մշակումների և ցանկացած հատուկ գործողությունների նկարագիրը և վթարային իրավիճակում գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը։

  1. Հայտում ներկայացված տվյալները Կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում Կոմիտեն համապատասխան ծանուցմամբ հայտնում է օդանավ շահագործողին: Այդ դեպքում օդանավ շահագործողին տրամադրվում է անհամապատասխանությունների ցանկը` հայտը Կոմիտե մուտքագրվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Օդանավ շահագործողը թռիչքն իրականացնելու ժամկետից առնվազն մեկ օր առաջ պետք է վերացնի անհամապատասխանությունները` դրա մասին փոխադրումից առնվազն 24 ժամ առաջ կարգով տեղեկացնելով Կոմիտեին:
  2. Օտարերկրյա օդանավ շահագործողներին Կոմիտեի կողմից տրամադրվող անհամապատասխանությունների ցանկը և անհամապատասխանությունների վերացման մասին տեղեկատվությունը Կոմիտեին են ներկայացվում դիվանագիտական ուղիներով:
  3. Հայտը երկօրյա ժամկետում համաձայնեցվում է Կոմիտեի համապատասխան վարչությունների հետ:
  4. Հայտը Կոմիտե մուտքագրվելուց հետո չորս օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան նախատեսված փոխադրումից առնվազն տասներկու ժամ առաջ, Կոմիտեն՝ համապատասխան ծանուցմամբ օդանավ շահագործողին հայտնում է վտանգավոր բեռի ազատման կամ հայտի մերժման մասին: Հայտն անպատասխան թողնելն արգելվում է:
  5. Հայտը մերժվում է, եթե`

1) չեն պահպանվել Կարգի դրույթների պահանջները.

2) ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունն ակնհայտ կեղծ են կամ խեղաթյուրված:

  1. Հայտի մերժման դեպքում դրա մասին օդանավ շահագործողին երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որում նշվում են մերժման պատճառները:
  2. Վտանգավոր բեռների փոխադրման ազատումը ձևակերպվում և առաքվում է օդանավ շահագործողին՝ համապատասխան փաստաթղթի միջոցով, որը ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) առաքողի և ստացողի տվյալները.

2) առաքվող բեռների ցանկը և բնութագրերը.

3) վտանգավորության բնութագրերը, Միավորված ազգերի կազմակերպության կողմից շնորհված համարները.

4) փաթեթավորման քանակը և տեսակը.

5) առաքման օդանավակայանների անվանումները, նշանակումը և տարանցիկ վայրէջքները.

6) փոխադրման ժամանակացույցը և թույլատրված երթուղին.

7) այն կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերը, որոնց թույլատրվում է մասնակցել բեռների՝ օդանավ բեռնման, ընդունման և պահպանման աշխատանքներում.

8) փոխադրման նպատակակետի և տարանցիկ երկրների կողմից ազատման առկայության անհրաժեշտության մասին տեղեկատվություն.

9) ցուցումեր փոխադրման պայմանների, բեռնման առանձնահատկությունների, բեռի ամրացման, հավելյալ սարքավորումների առկայության և օդանավի վրա կամ բեռնման ու բեռնաթափման օդանավակայաններում հնարավոր պատահարի չեզոքացման գործողությունների վերաբերյալ.

10) նշանակման և տարանցիկ օդանավակայաններում վայրէջքի թույլտվության պարտադիր առկայության փաստը:

  1. Կոմիտեն դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ, օդանավակայաններից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով տարանցիկ ուղևորատար կամ բեռնատար օդանավերով փոխադրման համար ազատված վտանգավոր բեռների, ինչպես նաև օդանավի թռիչքի և վայրէջքի ժամի, թռիչքի երթուղիների, փոխադրվող վտանգավոր բեռների մասին տեղեկատվությունը փոխադրումից առնվազն 3 օր առաջ էլեկտրոնային կապի միջոցներով հայտնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն:
  2. Կոմիտեի կողմից ազատման դեպքում թույլատրվում է վարակակիր կենդանիների և այն արտադրատեսակների ու նյութերի օդով փոխադրումը, որոնց փոխադրումը սովորական պայմաններում օդային տրանսպորտով Տեխնիկական հրահանգով արգելվում է:

 

6․ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ

  1. Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների իրականացման թույլտվության (այսուհետ՝ թույլտվություն) գործողության ժամկետի երկարաձգման համար դրա գործողության ժամկետի ավարտից առնվազն 30 օր առաջ վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների իրականացման թույլտվություն ունեցող կազմակերպությունները (այսուհետ՝ հայտատու) Կոմիտեին են ներկայացնում կարգի Ձև N 1-ով նախատեսված՝ թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու մասին հայտ՝ կից ներկայացնելով Կարգի 37-րդ կետերով սահմանված բոլոր այն բոլոր փաստաթղթերը, որոնցում կատարվել են փոփոխություններ: Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում է թույլտվության տրամադրման նույն ընթացակարգով:
  2. Եթե ​​թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման գործընթացի 4-րդ՝ տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների փուլում հայտնաբերվել են թերություններ, որոնք չեն վտանգում թռիչքների անվտանգությունը կամ ուղղակի ազդեցություն չունեն թռիչքային անվտանգության վրա, ապա թույլտվության գործողության ժամկետը կարող է երկարաձգվել արձանագրված թերությունները Կոմիտեի կողմից տրված ժամկետում ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա դրանք վերացնելու պայմանով։ Սահմանված ժամկետում այդ թերությունները չվերացնելու դեպքում թույլտվության գործողությունը ենթակա է Կարգի համաձայն կասեցման։
  3. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ և ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
  4. Կոմիտեն իրականացնում է շարունակական վերահսկողություն վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնելու թույլտվություն և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնելու թույլտվություն (այսուհետ՝ թույլտվություն) ունեցող կազմակերպությունների նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Կարգի 2-րդ կետով նշված իրավական ակտերով, այդ թվում՝ ԻԿԱՕ-ի փաստաթղթով սահմանված, ինչպես նաև Կարգով նախատեսված պահանջներին այդ կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների որակի շարունակական համապատասխանության ապահովման նպատակով։
  5. Վերահսկողությունն իրականացվում է պլանային և ոչ պլանային (չնախատեսված) ստուգումների միջոցով:
  6. Վերահսկողության նպատակով Կոմիտեի նշանակված ներկայացուցիչներն իրենց իրավասության շրջանակում իրավունք ունեն անարգել մուտք գործելու քաղաքացիական ավիացիայի ծառայություններ և շինություններ, ստուգելու վերգետնյա միջոցները, ինչպես նաև իրեն վերապահված լիազորության շրջանակում պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ և այլ տեղեկություններ՝ ներառյալ համակարգիչներում պահվող տեղեկությունները:
  7. Վերահսկողության ժամանակ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, թռիչքային անվտանգության և ավիացիոն անվտանգության շահագործողական նորմերի ապահովման պահանջներին չհամապատասխանելու դեպքում Կոմիտեն կարող է կասեցնել կամ դադարեցնել թույլտվության գործողությունը:
  8. Թույլտվության գործողությունը կասեցվում է, եթե իրականացված տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում կամ որևէ այլ կերպ պարզվի, որ՝

1) առկա է թռիչքային կամ ավիացիոն անվտանգությանը սպառնացող վտանգ կամ դրա առաջացման հավանականություն.

2) Կարգի համաձայն թույլտվություն ունեցող կազմակերպությունները չեն պահպանում այն պայմաններն ու պահանջները, որոնց հիման վրա տրվել է այդ թույլտվությունը.

3) չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Կարգի 2-րդ կետով նշված իրավական ակտերով, այդ թվում՝ ԻԿԱՕ փաստաթղթով սահմանված, ինչպես նաև կարգով նախատեսված պահանջները.

4) թույլտվություն ունեցող կազմակերպությունները Կոմիտեի համապատասխան լիազորություն ունեցող աշխատակիցներին չեն տրամադրում պահանջվող փաստաթղթերը, չեն ապահովում նրանց հասանելիությունը պահանջվող տեղեկատվությանը, սարքավորումներին և ցանկացած այլ վայր կամ առարկայի, որոնք գտնվում են կամ պետք է գտնվեն նրա հսկողության ներքո.

5) կազմակերպությունները թույլտվությունների պահպանման համար չեն կատարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի տարեկան վճարման պարտավորությունները։

  1. Թույլտվության գործողությունը կարող է կասեցվել նաև գործակալների և օդանավակայաննրի, օդանավակայանի բեռնային համալիրների դիմումի հիման վրա:
  2. Թռիչքային կամ ավիացիոն անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության դեպքում Կոմիտեն կամ նրա կողմից լիազորված համապատասխան իրավասու անձինք իրավասու են անմիջապես կասեցնելու ստուգման ենթակա օբյեկտի, կազմակերպության հետագա գործունեությունը և պահանջելու ձեռնարկել թերությունները վերացնելուն ուղղված համապատասխան գործողություններ:
  3. Թույլտվության գործողությունը կարող է կասեցվել մինչև 6 ամիս ժամանակահատվածով: Թույլտվության գործողությունը կարող է վերսկսվել Կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով, երբ գործակալները և օդանավակայաննրը, օդանավակայանի բեռնային համալիրները իսպառ վերացրել են կասեցման համար հիմք հանդիսացած պատճառները, որի մասին վերջինները Կոմիտեին գրավոր պետք է տեղեկացնեն ոչ ուշ, քան կասեցման ժամկետի ավարտից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:
  4. Գործակալները և օդանավակայաննրը, օդանավակայանի բեռնային համալիրները թույլտվության գործողության կասեցման մասին տեղեկացվում են Կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի արձակումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  5. Թույլտվության գործողությունը դադարեցվում է, եթե՝

1) գործակալները և օդանավակայաննրը, օդանավակայանի բեռնային համալիրները ներկայացրել են դադարեցման վերաբերյալ դիմում.

2) թույլտվության գործողության կասեցման ժամկետը լրանալու պահին գործակալների և օդանավակայաննրի, օդանավակայանի բեռնային համալիրների կողմից չեն վերացվել կասեցման համար հիմք հանդիսացած թերությունները և (կամ) պատճառները.

3) գործակալները և օդանավակայաննրը, օդանավակայանի բեռնային համալիրները իրենց՝ վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների թույլտվության և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման թույլտվության գործողության կասեցման ժամանակահատվածում իրականացրել են գործառույթներ վտանգավոր բեռների հետ կապված։

  1. Գործակալները և օդանավակայաննրը, օդանավակայանի բեռնային համալիրները թույլտվության գործողությունը դադարեցնելու մասին դիմում ներկայացնելու դեպքում կից ներկայացնում են թույլտվության գործողության դադարեցման հիմքերը և պատճառները: Գործակալների և օդանավակայաննրի, օդանավակայանի բեռնային համալիրների դիմումի հիման վրա թույլտվության գործողությունը Կոմիտեի կողմից դադարեցվում է, եթե գործակալները և օդանավակայաննրը, օդանավակայանի բեռնային համալիրները ներկայացնում են թույլտվությունով նախատեսված գործունեության մասով քաղաքացիաիրավական պարտավորություններ չունենալու վերաբերյալ հայտարարություն:
  2. Գործակալները և օդանավակայաննրը, օդանավակայանի բեռնային համալիրները թույլտվության գործողության դադարեցման մասին տեղեկացվում են Կոմիտեի նախագահի համապատասխան հրամանի արձակումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  3. Թույլտվության գործողության դադարեցման դեպքում գործակալները և օդանավակայաննրը, օդանավակայանի բեռնային համալիրները Կոմիտեին են հանձնում թույլտվության բնօրինակը 5 աշխատանքային օրվա ընթացքում:

8․ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

  1. Դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից վտանգավոր բեռների օդային փոխադրումները Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից իրականացվում են Կոմիտեի կողմից վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների կողմից՝ Կոմիտեին տրամադրվող տեղեկատվության հիման վրա։
  2. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից Կոմիտեի կողմից վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների իրականացման թույլտվություն ունեցող կազմակերպությունները միայն բեռներ առաքողներից ստացված վտանգավոր բեռների փաստաթղթերի հիման վրա, նախատեսված փոխադրումից ոչ ուշ, քան թռիչքից առնվազն 1 աշխատանքայի օր առաջ Կոմիտե են ներկայացնում տեղեկատվություն` համաձայն կարգի Ձև N 4-ի։
  3. Տեղեկատվությունը տրվում է Կոմիտեին վտանգավոր բեռներ առաքողներից ստացված վտանգավոր բեռների փաստաթղթերի հիման վրա, նախքան վտանգավոր բեռները օդանավակայանի բեռնային համալիրի համապատասխան պահեստ ընդունելը և բեռնային համալիրի որակավորված ընդունող անձնակազմի կողմից համապատասխան ստուգաթերթը լրացնելը (եթե այն նախատեսված է տվյալ բեռի ընդունման ընթացակարգով)։
  4. Օդանավ շահագործողի շահագործման պայմաններից ելնելով՝ վտանգավոր բեռների փոխադրման նախատեսված օրը, երթուղին, չվերթի համարը կարող են փոփոխվել, այդ դեպքում պետք է Կոմիտե ներկայացվի նոր տեղեկատվություն՝ կատարելով վտանգավոր բեռների փոխադրման ժամկետների և պայմանների համապատասխան փոփոխությունները։
  5. Տեղեկատվությունը Կոմիտե է ներկայացվում անգլերենով կամ հայերենով էլեկտրոնային փոստի միջոցով (gdca@gdca.am) կամ թղթային տարբերակով:
  6. Այն դեպքում, երբ տեղեկատվության ուսումնասիրման արդյունքնում Կոմիտեի համապատասխան վարչությունների կողմից թռիչքային անվտանգության և ավիացիոն անվտանգության սահմանված պահանջներին անհամապատասխանություն է հայտնաբերում, Կոմիտեն իրավասու է, համաձայն «Ավիացիայի մասին» օրենքի, ԻԿԱՕ N 18 հավելվածի, արգելել վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների իրականացման թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից կատարվող գործառույթը և դրա մասին պաշտոնական նամակով հայտնում է վերջինիս՝ նշելով պատճառները, միևնույն ժամանակ տեղեկացնելով օդանավակայանի բեռնային համալիրին և օդանավ շահագործող կազմակերպությանը։
  7. Այն դեպքում, երբ տեղեկատվության ուսումնասիրման արդյունքնում Կոմիտեի համապատասխան վարչությունների կողմից թռիչքային անվտանգության և ավիացիոն անվտանգության սահմանված պահանջներին անհամապատասխանություն չի հայտնաբերում, Կոմիտեն տեղեկատվությունը ընդունում է ի գիտություն և իրավասու է չպատասխանել։
  8. Կոմիտեին տրված տեղեկատվությամբ նախատաեսված վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների իրականացման թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից կատարվող գործառույթը չկատարելու դեպքում երկօրյա ժամկետում Կոմիտեի կողմից վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների իրականացման թույլտվություն ունեցող կազմակերպությունը այդ մասին համապատասխան գրությամբ տեղեկացնում Է Կոմիտեին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          

CIVIL AVIATION COMMITTEE OF THE REPUBLIC OF ARMENIA

 

                                             Ձև N 1

DANGEROUS GOODS TRANSPORT BY AIR APPLICATION FORM

 

 

To be completed by an applicant requesting Dangerous Goods Transport by Air Approval.

Section 1A:  General

1.    Name and mailing address of company (include business name if different from company name).

 

 

 

2.    Address of the principal (main) base where operations will be conducted.

 

 

3. Application Information                 Initial                             ☐ Recertification   

 

4.    Designated Person with overall responsibility for operator’s policy for Dangerous Goods Transport by Air

 

Name (Surname/First/Middle).

Title.

 

Telephone (include mobile) & address (if different from company) include country code.

 

 

 

 

 

 

5.    Classes of Dangerous Goods not to be transported (Tick as applicable)

  CLASS 1                     CLASS 4                        CLASS 7 

  CLASS 2                    CLASS 5                        CLASS 8   

  CLASS 3                     CLASS 6                        CLASS 9           

6.   Type of Activity (Tick as applicable)

☐ Packaging,  documentation, and transportation to the airport                 

☐ Acceptance of dangerous goods, check, storage, loading and unloading as well as passengers and crew handling of transported dangerous goods

7.    (a) Training for staff is carried out by: (Tick as applicable)

  ☐Company

  ☐Other Organisation

Name of Organisation: ………………………..

(a)(1) Responsibilities of staff to whom such training has been given (e.g., cargo staff, passenger handling staff) and Responsibilities of Training Undertaken

 

Staff

Dangerous Goods Training Personnel/function

 

 

 

 

 

 

 

 

 

(b) Is the Dangerous Goods Training Program(s) Approved by the Authority (renewal) 

 ☐Yes        ☐ No

(Attach Copies of Approval)

8.   The statement and information contained on this form denotes an intention to apply for Dangerous Goods Approval

Type of Organisation:

Name/Surname of the Director:                                        Signature:                                             

 

 

Date:

Section 2.  To be completed by the Authority

Assigned Dangerous Goods Inspector:

 

Date(day/month/year):

 

Signature:

Remarks:

 

FORM      ☐ Accepted     ☐Rejected

       

 

 


 

Ձև N 2

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ

CIVIL AVIATION COMMITTEE

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

PERMISSION FOR SERVICE ACTIVITIES OF DANGEROUS GOODS TRANSPORTED BY AIR

 

N _____

 

Կազմակերպություն    _______________________________________________

Organization                _______________________________________________

 

Պետական գրանցման համարը   _____________________________________

State Registration Number             _____________________________________

 

Գտնվելու վայրը                           ______________________________________

Location                                       ______________________________________

 

    Սպասարկման տեսակը                     Վտանգավոր բեռների ընդունում, ստուգում,

                                                                   պահեստավորում, բեռնում և բեռնաթափում,

                                                                   ինչպես նաև ուղևորների և անձնակազմի

                                                կողմից փոխադրվող վտանգավոր բեռների սպասարկում

Type of service                                 Acceptance of dangerous goods, check, storage,

                                                    loading and unloading as well as passengers and crew

                                                                      handling of transported dangerous goods

 

Տրման ամսաթիվը                      ________________________________________

    Date of issue                                ________________________________________

 

   Լրացուցիչ պայմաններ         Բացառությամբ միջուկային տարանջատվող նյութերի           փոխադրումներից

   Additional conditions              Excluding transportation of nuclear divisible materials

 

   ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

   THE CHAIRMAN OF CIVIL AVIATION COMMITTEE                  ---------------------------------------------

 

 


 

Ձև N 3

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ

CIVIL   AVIATION   COMMITTEE

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

PERMISSION FOR SERVICE ACTIVITIES OF DANGEROUS GOODS

 

N _____

 

Կազմակերպություն    _______________________________________________

Organization                _______________________________________________

 

 

Պետական գրանցման համարը   _____________________________________

State Registration Number             _____________________________________

 

Գտնվելու վայրը                           ______________________________________

Location                                       ______________________________________

 

 

 

   Սպասարկման տեսակը                 Փաթեթավորում, փաստաթղթային ձևակերպում,

                                                                        և  մինչև  օդանավակայան փոխադրում

   Type of service                                                       Packaging,  documentation, and

                                                                                      transportation to the airport

 

 

  Գործողության ժամկետը             ________________________________________

  Permission validity                        ________________________________________

 

 Տրման ամսաթիվը                      ________________________________________

 Date of issue                                ________________________________________

 

 Լրացուցիչ պայմաններ         Բացառությամբ միջուկային տարանջատվող նյութերի փոխադրումներից

 Additional conditions              Excluding transportation of nuclear divisible materials

  

 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 THE CHAIRMAN OF CIVIL AVIATION COMMITTEE                  ---------------------------------------------

 

 

          

  

CIVIL AVIATION COMMITTEE OF THE REPUBLIC OF ARMENIA

 

 

                                             Ձև N 4

DANGEROUS GOODS

SHIPPER’S DECLARATION  FORM

 

✈️ Shipper's Information for Dangerous Goods (Based on ICAO TI Doc 9284)

  1. Shipper Information
  • Name of Shipper: _______________________________________
  • Company Name: ________________________________________
  • Address: _______________________________________________
  • Phone/Email: ____________________________________________
  1. Consignee Information
  • Name of Consignee: _____________________________________
  • Company Name: _________________________________________
  • Address: _______________________________________________
  • Phone/Email: ____________________________________________
  1. Transport Details
  • Air Waybill Number: ______________________________________
  • Airport of Departure: _____________________________________
  • Airport of Destination: ____________________________________
  • Flight Date (if known): ___________________________________
  1. Dangerous Goods Description

UN/ID No.

Proper Shipping Name

Class/Div

Subsidiary Risk

Packing Group

Quantity & Type of Packaging

Packing Instruction

             
  1. Additional Information
  • Is the material:
    ☐ Radioactive
    ☐ Infectious
    ☐ Lithium Batteries
    ☐ Other (specify): ___________________________
  • Overpack Used: ☐ Yes ☐ No
    If yes, Overpack No./Details: ______________________________
  • Emergency Contact Number: _______________________________
  1. Certification Statement

I hereby declare that the contents of this consignment are fully and accurately described above by the proper shipping name and are classified, packed, marked, and labeled/placarded, and are in all respects in proper condition for transport according to the applicable international and national governmental regulations.

  • Name of Shipper/Authorized Person: ________________________
  • Signature: _______________________________________________
  • Date: ________________________»։
  • Обсуждалось

    02.06.2025 - 18.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1201

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: