Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՁԵՎԵՐԸ, ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2024թ.-ի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, որը սահմանել է լիազորող նորմեր ՀՀ կառավարության որոշումների ընդունման համար: Այդ լիազորող նորմերից՝ վերը նշված օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով ու 42-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված նորմերը, վերաբերում են սույն նախագծի ընդունման անհրաժեշտությանը: Մասնավորապես, օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում խնամքի րամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը, ըստ անհրաժեշտության՝ կազմակերպությունների այլ տեսակները հաստատում է Կառավարությունը։ Իսկ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված սոցիալական ծառայության տրամադրումը կարող է մերժվել, եթե համապատասխան բժշկական հաստատության եզրակացությամբ անձի մոտ ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, որի բուժումը հնարավոր է միայն համապատասխան բժշկական հաստատություններում: Խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատում է Կառավարությունը: Սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված սոցիալական ծառայության դեպքերում սոցիալական ծառայություն տրամադրողն անձին կամ նրա ընտանիքի անդամին կամ նրա օրինական ներկայացուցչին կամ ներկայացուցչին տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն, անհրաժեշտության դեպքում կատարում է նաև ուղղորդում անձի բուժումը համապատասխան բժշկական հաստատությունում իրականացնելու համար: Վերը նշված կարգավորումներն արդեն իսկ առկա են, սակայն դրանք ենթարկվել են էական փոփոխությունների՝ պայմանավորված 2024 թվականի օրենսդրական փոփոխություններով և պրակտիկ անհրաժեշտությամբ:

Ներկայացված նախագիծը վերաբերում է նաև հարակից այլ որոշումներին, որոնք ուժը կորցրած են ճանաչվելու:

Հետևաբար, ներկայացված նախագծի մշակումն ու ընդունումը ոչ միայն բխում է լիազորող նորմերից, այլ նաև իրավական տեխնիկայի տեսանկյունից ՀՀ կառավարության որոշումները՝ համապատասխան կարգավորման առարկաների շրջանակներում տարանջատելու անհրաժեշտությունից և իրավական որոշակիություն ապահովելու պայմանից:

Երեխաների խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները ներկայացնելիս ոչ միայն կատարվել է եզրութաբանական համապատասխանություն «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքին, այլ նաև հստակեցվել են գործնականում առաջացած որոշ խնդիրներն ու ներկայացվել դրանց լուծման օրենսդրական կարգավորումներ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունմամբ երեխաների խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները կներկայացվեն առանձին համակարգված որոշմամբ, կներկայացվի այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում երեխայի խնամքի տրամադրումը կմերժվի, ինչպես նաև կապահովվի եզրույթների միատեսակ կիրառությունը:

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի համակարգված ձևով ներկայացնել երեխայի խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները մեկ միասնական ակտով, ինչպես նաև տարանջատել ՀՀ կառավարության որոշմամբ ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով կարգավորման ենթակա ոլորտներն ու առարկաները՝ հետագա համապատասխան հրամաններ ընդունելու պայմանով:

Նաև կապահովվեն «Սոցիալական աջակցության մասին» օրենքի պահանջները:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։

5. Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի առաջին պարբերության պահանջից։ Այն է՝ սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են։

Նախագիծը բխում է նաև Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարության 4-րդ մեգանպատակից, որի համաձայն՝ ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջթյան պահպանման, վերականգնման և արդյնավետ աշխատանքային գործնեթյան համար, ինչպես նաև ապահովենք պետական ամբողջական և լիարժեք հոգածթյն երեխաների և անաշխատնակ խմբերի նկատմամբ:

Միաժամանակ, նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 47-Ա որոշման հավելվածի 9-րդ կետը:

 

 

  • Обсуждалось

    02.06.2025 - 17.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1411

Принт

Предложения

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

16.06.2025

Նախագծի բովանդակության ուսումնասիրությունից ակներև է դառնում, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների և լավագույն շահի պաշտպանության ոլորտում, ի թիվս այլ մարմինների, առանցքային դերակատարում ունեն նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները (այսուհետ՝ ԽՀՄ)։ ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի № 631-Ն որոշմամբ հաստատված, գործող «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության» 9-րդ կետով ամրագրված են ԽՀՄ-ների շուրջ 32 գործառույթներ, այդ թվում՝ նաև ՀՀ օրենքներով վերապահված այլ լիազորությունների իրականացում։ Կանոնադրության համաձայն՝ ԽՀՄ-ներն իրենց գործունեության ընթացքում պետք է ղեկավարվեն նաև «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով։ Նույն կանոնադրության 9-րդ կետի 2-րդ ենթակետի դ) կետով ամրագրված է, որ ԽՀՄ-ները իրականացնում են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործառույթներ, ինչը չի համապատասխանում այժմ գործող «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածին։ Նախագծի 21-րդ կետի 1) ենթակետի, 29-րդ , 37-րդ և 87-րդ կետերով ամրագրված երեխայի խնամքի կազմակերպմանն ուղղված ԽՀՄ-ների գործառույթների իրականացումը չի համապատասխանում կանոնադրությամբ առկա լիազորությունների շրջանակին։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

16.06.2025

Առաջարկում ենք՝ 1. ԽՀՄ-ների կանոնադրությամբ ամրագրված երեխաների խնամքի լիազորությունների շրջանակը համապատասխանեցնել նախագծով ամրագրված ԽՀՄ-ների գործառույթներին։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

16.06.2025

2. Նախագծի հավելված 1-ի 29-րդ կետում «լիազորությունների շրջանում» բառերը փոխարինել «լիազորությունների շրջանակում» բառերով։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: