Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

    Արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությունը։ Արձանագրությունը հաստատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 24․06․2024թ․ N ՆՀ-195-Ն հրամանագրով։ Արձանագրությամբ կանոնակարգ­վել են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից էլեկտրոնային առևտրի շրջանակներում օտարերկրյա էլեկտրոնային առևտրի հարթակներից ձեռքբերված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման, հայտարարագրման և այլ մաքսային գործառնություն­ների հետ կապված հարաբերությունները։ Արձանագրությամբ մի շարք իրավահարաբերությունների սահմանումը վերապահվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին, ինչի ապահովման նպատակով մշակվել են օրենքների նախագծերը։  

    Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ արձանագրությամբ էլեկտրոնային առևտրի ապրանքները տարանջատվել են ապրանքների այլ կատեգորիաներից, անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխան լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ սահմանելով մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների համար պետական տուրքի դրույքաչափեր։ Դրույքաչափերը նախատեսվել են հիմք ընդունելով ներկայումս օրենքով ապրանքների հայտարարագրի և ուղևորային մաքսային հայտարարագրի համար սահմանված չափերը՝ դրանք տարածելով էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ։

  • Обсуждалось

    30.05.2025 - 14.06.2025

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1478

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: