«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«---» «----------» 2025 թվականի N ---- Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման N 3 հավելվածով հաստատված «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի» մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 15-րդ կետում «ավելի քան 21» բառերը փոխարինել «շուրջ 50» բառերով․
2) 18-րդ կետում «10, նույնիսկ 15» բառերը փոխարինել «5-7» թվերով․
3) 19-րդ կետում «Արդյունքում» բառից հետո լրացնել «,ծրագրի ավարտից հետո,» բառերը․
4) 20-րդ կետում «իրավաբանական» բառից առաջ լրացնել «ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների փնտրման համակարգում «գործող» կարգավիճակ ունեցող» բառերն, իսկ նույն կետի 2-րդ ենթակետից հանել «Յուրաքանչյուր շահառու կարող է փոխհատուցում ստանալ նվազագույնը՝ 10 և առավելագույնը՝ 50 մեղվաընտանիքի (մեղվափեթակով) համար։» բառերը․
5) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«21. Ձեռք բերվող մեղվափեթակները պետք է լինեն նոր, պարունակեն 8-12 շրջանակ, որից 6-8-ը լինեն երկկողմանի մեղվով պատված, իսկ 4-7-ը ձվադրված, թրթուրապատ կամ հարսնյակապատ։ Կամ 8-12 շրջանակ, որից 5-7-ը՝ երկկողմանի մեղվով պատված, իսկ 3-6-ը ձվադրված, թրթուրապատ կամ հարսնյակապատ։ Այս դեպքում մեղվափեթակը պետք է ձեռք բերվի պարտադիր վերնահարկով։ Մայր մեղուն պետք է լինի երիտասարդ՝ շուրջ 1 տարեկան, նշադրված լինի համապատասխան գույնով և հավաստվի վաճառողի կողմից ստորագրված տեղեկանքով։»․
6) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«22. Ծրագրին մասնակցելու նպատակով շահառուն նախարարության էլեկտրոնային փոստին՝ secretariat@mineconomy.am կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի օգնությամբ, ներկայացնում է ստորագրված դիմում՝ նշելով ձեռք բերվող մեղվափեթակների (մեղվաընտանիքներով) քանակը, ձեռքբերման ժամկետը (առավելագույնը 15 օրվա միջակայք, որի սպառման դեպքում հետագայում հնարավոր է ներկայացնել 1 պարզաբանում այն ևս 15 օր երկարացնելու նպատակով) և մեղվափեթակների (մեղվաընտանիքով) տեղակայման վայրը։ Դիմումին անհրաժեշտ է կցել Ծրագրի 20-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածք, անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը։ Նախարարությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փաստաթղթերի փաթեթը և էլեկտրոնային եղանակով շահառուին տեղեկացնում հաշվառված լինելու կամ թերի փաստաթղթերի մասին։».
7) 23-րդ կետում «իրավաբանական» բառից առաջ լրացնել «ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների փնտրման համակարգում «գործող» կարգավիճակ ունեցող» բառերը։
8) 23-րդ կետում լրացնել նոր 3-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ․
«3) մեղվափեթակաները (մեղվաընտանիքներով) հաշվառել են համայնքների տնտեսությունների գրքերում։».
9) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«24. Յուրաքանչյուր շահառու կարող է փոխհատուցում ստանալ նվազագույնը՝ 10 և առավելագույնը՝ 50 մեղվափեթակի (մեղվաընտանիքով) համար, և հանձնում-ընդունում կատարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության էլեկտրոնային փոստին է ուղարկում համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը՝ շահառուի մոտ առկա, ինչպես նաև ձեռք բերված և համարակալված մեղվափեթակները (մեղվաընտանիքներով) համայնքում տեղակայելու և հաշվառելու վերաբերյալ, որում պետք է նշված լինի մեղվափեթակների (մեղվաընտանիքներով) քանակը, ձեռքբերման և համայնքում հաշվառելու ժամկետները։ Տեղեկանքի հետ միասին շահառուն ներկայացնում է նաև առուվաճառքի պայմանագիրը (որոնցում նշվում է նաև մեղվափեթակների տեսակը), 23-րդ կետով պահանջվող փաստաթղթերը, վաճառողի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածքը և անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, վճարման անդորագիրը (հանձնարարագիրը), շահառուի հաշվեհամարը, հարկային հաշիվը կամ հաշիվ վավերագիրը, հանձման ընդունման ակտը, վաճառողի կողմից ստորագրված տեղեկանքը՝ մայր մեղվի տարիքի վերաբերյալ, ՀՀ կառավարության 2010թ-ի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման Ձև N 1 անասնաբուժական վկայականը։ Եթե ձեռք է բերվել 15-ից ավելի մեղվափեթակներ (մեղվաընտանիքներով), ապա շահառուն պարտավոր է մոնիթորինգի դրական եզրակացության դեպքում՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել մեկ տարի ժամկետով բանկային երաշխիք՝ ձեռք բերված մեղվաընտանիքների ընդհանուր արժեքի և 600 հազար դրամի տարբերության չափով։ Շահառուն ներկայացնում է նաև գրավոր պարտավորագիր՝ ձեռք բերված մեղվաընտանիքներն առնվազն երեք տարի նպատակային օգտագործման, ինչպես նաև մեղվաընտանիքների անկման դեպքում իր միջոցներով դրանց քանակը համալրելու վերաբերյալ։»․
10) 26-րդ կետում «հիման վրա» բառերից հետո լրացնել «կնքում է պայմանագիր շահառուի հետ, որից հետո» բառերը, իսկ «28-րդ» թիվը փոխարինել «29-րդ» թվով․
11) 27-րդ կետում «քաղաքացիներին» բառից հետո լրացնել «՝ համապատասխան հավաստող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում» բառերը.
12) 29-րդ կետում «մեղվափեթակները» բառից հետո լրացնել «կամ երեք տարվա ընթացքում դադարեցրել է իր գործունեությունը» բառերը․
13) 34-րդ կետում «Տարեկան» բառից առաջ լրացնել «Ծրագրի ավարտից հետո» բառերը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
30.05.2025 - 14.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1708
Принт