Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Կարեն Աբրահամյան 01.06.2025 17:54:36 Լավ գաղափար է, բայց խնդրում եմ մտածել նաև կենսաթոշակի չափը բարձրացնելու ուղղությամբ,գնաճին համապատասխան պետք է ինդեքսավորել կենսաթոշակները,36.000 դրամ թոշակով սովամահության եզրին են հատկապես միայնակ կենսաթոշակառուները,թերսնված են մնում մարդիկ, հյուծված,գունատ, խնդրում եմ մոտ ապագայում քայլեր ձեռնարկել։ Կառավարության գործունեության ծրագրով նախատեսված է, որ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, վերացնել ծայրահեղ աղքատությունը:
2 Կարեն Աբրահամյան 01.06.2025 17:55:30 Հետվճարի չափը փոփոխելու գաղափար չկա՞ Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու հարաբերությունները կարգավորվում են Կառավարության 28.12.2023 թ․ թիվ 2339-Ն որոշմամբ, որը ներկայացված Նախագծի կարգավորման առարկա չէ։
3 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 09.06.2025 12:11:27 Նախագծի բովանդակությունից պարզ է դառնում, որ 100 տարին լրացած կենսաթոշակառուների և նպաստառուների 1,000,000 դրամի չափով միանվագ աջակցություն ստանալու իրավունքը բխում է ՀՀ-ում սահմանափակ թվով տարեցների նկատմամբ սոցիալական արդարության և հատուկ ուշադրության, հոգատար վերաբերմունքի դրսևորման պետական քաղաքականության սկզբունքներից։ Առաջարկություն․ նախագծով ընդլայնել տարեցներին ուղղված պետական հոգածության շրջանակը՝ հավելում տրամադրել ոչ միայն 100 տարին լրացրած կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց, այլև նախագծում ներառել նաև 90 և 95 տարի լրացած կենսաթոշակառուներին և նպաստառուներին, նրանց անկանխիկ եղանակով վճարելով համապատասխանաբար 300․000 և 500․000 դրամի չափով միանվագ գումար։ Առկա բյուջետային ռեսուրսների շրջանակում Կառավարությունը նպատակահարմար է գտել խնդրի՝ նախագծով առաջարկվող տարբերակը։ Ձեր առաջարկի իրականացումը չի բացառվում ապագայում։
4 Լիլիթ Հայրապետյան 09.06.2025 12:39:14 Առաջարկում ենք հստակեցնել, թե վերոնշյալ գումարի համարժեքությունը արդյո՞ք բխում է կենսաթոշակառուների կարիքներից, այսինքն որոշակի ուսումնասիրություններ կատարվել են , թե ոչ։ Գործող իրավակարգավումների շրջանակում 100 տարեկանը լրանալու հանգամանքով պայմանավորված որևէ հավելում կենսաթոշակին կամ նպաստին չի տրվում։ Գործնականում Կառավարությունը շարունակում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունը, որով ավագանու որոշմամբ մայրաքաղաքում հաշվառված 100 տարին լրացած բոլոր տարեցներին տրամադրվել է 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես երախտագիտություն նրանց ողջ կյանքի ընթացքում աշխատանքի, նվիրվածության և հանրության մեջ թողած արժեքավոր ներդրման համար։ Այս տեսակետից, մայրաքաղաքում չհաշվառված, սակայն 100 տարին լրացած անձինք (կենսաթոշակառուները և նպաստառուները) չեն արժանացել տարիքով պայմանավորված՝ պետական հոգածության։
5 Լիլիթ Հայրապետյան 09.06.2025 12:39:14 Առաջարկում ենք նախատեսել բացառություններ այն անձանց համար, ովքեր մինչ վերոնշյալ ծրագրի ընդունումը ստանում էին կենսաթոշակ կանխիկ եղանակով։ Պարզ չէ առաջարկության նպատակը, խնդիրը, որով լուծվում է առաջարկի ընդունումը։ Որոշման նպատակն է 1 մլն դրամը վճարել անկանխիկ եղանակով, ինչը մի կողմից բխում է անկանխիկ եղանակով վճարումների ոլորտում վարվող քաղաքականությունից, մյուս կողմից բացառում է այդ գումարը կանխիկով վճարման ռիսկերը։
6 Լիլիթ Հայրապետյան 09.06.2025 12:39:14 Առաջարկում ենք նախատեսել անցումային ժամանակահատված, սկզբնական վճարումները կատարել կանխիկ տարբերակով։ Պարզ չէ առաջարկության նպատակը, խնդիրը, որով լուծվում է առաջարկի ընդունումը։ Որոշման նպատակն է 1 մլն դրամը վճարել անկանխիկ եղանակով, ինչը մի կողմից բխում է անկանխիկ եղանակով վճարումների ոլորտում վարվող քաղաքականությունից, մյուս կողմից բացառում է այդ գումարը կանխիկով վճարման ռիսկերը։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: