«Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը.
«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքների (այսուհետ՝ Օրենքներ), ինչպես նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կիրառման ընթացքում վերհանված խնդիրները կանոնակարգելու անհրաժեշտությամբ։
- 2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել Օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարել` սահմանելով հետևյալ կանոնակարգումները, մասնավորապես՝
- Սահմանել հարկային և մաքսային ծառայությունների պաշտոնները` ըստ խմբերի` հաշվի առնելով դրանք առավել որոշակի դարձնելու անհրաժեշտությունը և իրավակիրառ պրակտիկայի արդյունքները:
- Հարկային և մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնողների մասով նշանակման պայմաններից հանել վերապատրաստում անցած լինելու վերաբերյալ պայմանը, որի փոխարեն նախատեսել հարկային/մաքսային ծառայողի պատրաստման դասընթացն անցած լինելը և Ուսումնական կենտրոնի կողմից տրամադրված պատրաստման հավաստագիր ունենալը:
3․ Միաժամանակ, որպես պաշտոնի նշանակման առանձին պայման նախատեսել գործառութային առանձնահատկություններով պայմանավորված հարկային/մաքսային ծառայողի կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով ծառայողական առաջխաղացման իրավունք ունենալը:
- Ուժը կորցրած ճանաչել օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման կարգը սահմանող դրույթը:
- Նախատեսել, որ հարկային/մաքսային ծառայողի պատրաստման նպատակով ՈՒսումնական կենտրոնը հարկային/մաքսային մարմնի օժանդակությամբ տարեկան առնվազն 1 անգամ կազմակերպում և անցկացնում է պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն՝ հարկային/մաքսային ծառայության պաշտոնների համար, ինչպես նաև ըստ անհրաժեշտության` ղեկավար պաշտոնների համար, որոնք են հանդիսանում վարչության պետի, վարչության պետի տեղակալի և բաժնի պետի պաշտոնները:
- Սահմանել, որ պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 1 օրացուցային տարվա ընթացքում ստացել է հարցազրույցի արդյունքներով (բարեվարքության հարցաթերթիկ) բացասական գնահատական:
- Սահմանել, որ Ուսումնական կենտրոնում վերջին երկու տարվա ընթացքում 60 ակադեմիական դասաժամ դասավանդած հարկային/մաքսային ծառայողները հարկային/մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության թեստավորման և հարցազրույցի փուլերը հաղթահարելու դեպքում համարվում են հարկային/մաքսային ծառայության պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած և ստանում են զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պատրաստման հավաստագիր։
8․ Սահմանել, որ պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց տրամադրվում է պատրաստման հավաստագիր (ղեկավար պաշտոնների դեպքում՝ ղեկավար պաշտոնի հավաստագիր), որը գործում է երեք տարի ժամկետով:
9․ Սահմանել, որ թեկնածուների ցուցակը վարվելու է ըստ ընդունելության տեսակների։
- Սահմանել, որ պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր ունեցող անձինք ընդգրկվում են ծառայողների թեկնածուների ցուցակներում: Բացառություն է սահմանել հարկային/մաքսային ծառայողների համար, որոնք չեն ընդգրկվում թեկնածուների ցուցակում։
11․ Նախատեսել, որ պատրաստման հավաստագիր ստանալուց հետո մինչև պաշտոնի նշանակումը բարեվարքության հարցաթերթիկով ներկայացված տվյալների փոփոխության վերաբերյալ օպերատիվ կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում հարկային/մաքսային մարմնի ղեկավարի հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց։ Հարցազրույցի արդյունքում բացասական գնահատական ստանալու հիմքով պատրաստման հավաստագրի գործողությունը դադարում է։
12․ Նախատեսել, որ պաշտոնի նշանակումը, ինչպես նաև նոր հարցազրույցի (բարեվարքության) արդյունքում բացասական գնահատական ստանալը հիմք է անձին ցուցակից հանելու համար։
13․ Սահմանել, որ պաշտոնի նշանակումն իրականացվում է թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից և պատրաստման հավաստագիր ունեցող հարկային/մաքսային ծառայողներից (դիմելու դեպքում), ինչպես նաև ծառայողական առաջխաղացման իրավունք ունեցող հարկային/մաքսային ծառայողներից (դիմելու դեպքում)՝ հարցազրույցի միջոցով։ Ընդ որում, հարցազրույցն անցկացվում է, եթե հարցազրույցին մասնակցում է առնվազն մեկ անձ:
- Սահմանել, որ հարցազրույցի փուլը հաղթահարելուց և պաշտոնի նշանակվելուց հետո բարեվարքության հարցաթերթիկով ներկայացված տվյալների փոփոխության վերաբերյալ օպերատիվ կամ այլ տեղեկատվություն ստանալու դեպքում հարկային/մաքսային մարմնի ղեկավարի հրամանով կարող է անցկացվել նոր հարցազրույց, որի արդյունքներով ծառայողը ստանում է դրական կամ բացասական գնահատական։ Դրական գնահատական ստանալու դեպքում ծառայողը շարունակում է պաշտոնավարումը, իսկ բացասական գնահատական ստանալը հիմք է ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։
- Սահմանել, որ առնվազն տարին երկու անգամ իրականացվում է հարկային/մաքսային ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատում, որի կարգը, գնահատականները, գնահատականների ազդեցությունը հավելավճարի հատկացման, մաքսային ծառայողի իրավական կարգավիճակի, այդ թվում՝ աշխատանքից ազատման, առաջխաղացման վրա սահմանում է հարկային/մաքսային մարմնի ղեկավարը։ Ընդ որում, կատարողականի տարեկան գնահատման արդյունքներով հարկային/մաքսային մարմնի ղեկավարի սահմանած միջինից բարձր միավոր ստանալու դեպքում ծառայողն իրավունք ունի ծառայողական առաջխաղացման, իսկ տարեկան երկու անգամ անընդմեջ նվազագույնից ցածր միավոր ստանալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու ծառայողի լիազորությունները: Միաժամանակ, բոլոր ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման ոչ ուշ, քան տարին մեկ անգամ:
- Խմբագրել կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության դեպքում ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը` այդպիսին նախատեսելով միայն օրենքներով սահմանված կարգով պաշտոնի չնշանակվելը կամ հաստիքների կրճատումը:
- Որպես ծառայողին ծառայությունից ազատելու հիմքեր` սահմանել հարցազրույցի (բարեվարքության հարցաթերթիկի) արդյունքում բացասական գնահատական ստանալը, պատրաստման գործող հավաստագիր չունենալը, գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման արդյունքներով տարեկան երկու անգամ անընդմեջ մաքսային մարմնի ղեկավարի սահմանած նվազագույնից ցածր միավոր ստանալը:
- Հաշվի առնելով փորձաշրջանի կարևորությունը, ինչպես նաև հարկային և մաքսային ծառայության առանձնահատկությունները՝ սահմանել, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով կարգավորվելու փոխարեն ծառայողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ փորձաշրջանի արդյունքներով գնահատման, փորձաշրջանը չանցած համարվելու դեպքում լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են հարկային/մաքսային մարմնի ղեկավարի համապատասխան իրավական ակտով:
- Հաշվի առնելով, որ մաքսային ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքներով, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով հաստիքների կրճատման հետևանքով պաշտոնից ազատման դեպքում քաղաքացիական ծառայողին երկու ամիս առաջ ծանուցում չի իրականացվում, ուստի ուժը կորցրած ճանաչել «Հաստիքների կրճատման հետևանքով ծառայությունից առաջիկա ազատման վերաբերյալ մաքսային ծառայողը պետք է տեղեկացվի ազատվելուց առնվազն երկու ամիս առաջ» դրույթը։
20․ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն հարկային ծառայության պաշտոնի անձնագիր (աշխատատեղի նկարագիր)ը հարկային ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող հարկային ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և նույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:
Նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն օրենքով սահմանված կարգով հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հարկային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթություն ունեցող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:
Հաշվի առնելով, որ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում նման դրույթ առկա չէ, միատեսակությունն ապահովելու նպատակով ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի կողմից հաստատելու վերաբերյալ դրույթն ուժը կորցրած ճանաչել։
Բացի այդ, հարկ է նշել, որ հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հարկային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով (նկարագրով) ներկայացվող պահանջները բավարարող անձինք, իսկ հարկային ծառայության պաշտոնի անձնագրով սահմանվում են նաև հարկային ծառայության համապատասխան պաշտոնի համար պահանջվող կրթությունը, մասնագիտական գիտելիքները, այսինքն` յուրաքանչյուր պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտությունը արդեն իսկ սահմանվում է պաշտոնի անձնագրով, ուստի մասնագիտությունների ցանկը առանձին իրավական ակտով հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Միաժամանակ, կարգավորման ենթակա խնդիրը բխում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազմամյա մասնագիտական գործունեության և բարձրագույն կրթության անհրաժեշտ մասնագիտությունների համապատասխանեցման ապահովման անհրաժեշտությունից։
Ներկայումս ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ընթացող կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում անհրաժեշտ է ապահովել հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ծառայողների ներառման և պաշտոնների նշանակման գործընթացը, սակայն, խոչընդոտներ են առաջացել հարկային ծառայության ոլորտում բազմամյա փորձ ունեցող թեկնածու-ծառայողների համար՝ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթերում նշված տարբեր կրթական ծրագրերի, մասնագիտությունների և ծածկագրերի՝ մասնագիտություններին անհամապատասխանության առումով։
Առաջացած խոչընդոտները լուծելու նպատակով հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն ունեն հարկային ծառայողներին անհրաժեշտ մասնագիտական փորձ և իրենց՝ պաշտոնի անձնագրերով սահմանված գործառույթների համար անհրաժեշտ հմտություններ, որոնք անհրաժեշտ են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների բնականոն աշխատանքներն իրականացնելու նպատակով, և հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի կողմից հաստատելու վերաբերյալ դրույթն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում կապահովվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների բնականոն աշխատանքը հարկային ոլորտում փորձառություն ունեցող մասնագետների աջակցությամբ, ինչպես նաև հնարավորություն կլինի հարկային ծառայության պաշտոնները համալրել նոր կադրերով, որոնք կարող են ունենալ բարձրագույն կրթության միջոլորտային մասնագիտություններ՝ աջակցելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների բազմաֆունկցիոնալ գործառույթների իրականացմանը։
Անհրաժեշտություն է առաջացել խմբագրել նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հավելվածով սահմանված հարկային և մաքսային ծառայության վարձատրության սանդղակների վերաբերյալ աղյուսակը` հաշվի առնելով, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում նշված աղյուսակում նշված հարկային և մաքսային ծառայության որոշ պաշտոններ այլևս գոյություն չունեն, ինչի արդյունքում նշված աղյուսակից միայն հանվում են հարկային և մաքսային ծառայության արդեն իսկ գոյություն չունեցող պաշտոնները, իսկ ներկայումս առկա պաշտոնների մասով գործող գործակիցների որևէ փոփոխություն չի կատարվում:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Օրենքների, ինչպես նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կիրառման ընթացքում վերհանված խնդիրները կանոնակարգելու, Օրենքներով նախատեսված պաշտոնի նշանակման, ազատման, հարկային/մաքսային ծառայողի խրախուսման, փորձաշրջանի և հարկային/մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցման հետ կապված հարցերի հստակեցման անհրաժեշտությունը՝ մշակվել են Նախագծերը։
- 3. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են Նախագծերը:
- 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 6.3-րդ կետից։ Ըստ Կառավարության 2021-2016թթ․ Ծրագրի 6.3-րդ կետի՝ «Հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում» հատվածում կառավարությունը հավակնում է զարգացնել և կայացնել հանրային ծառայության արդյունավետ համակարգ՝ հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու և պետական համակարգի առջև դրված խնդիրներն արդյունավետորեն լուծող բարձր պրոֆեսիանալիզմով և բարեվարքությամբ օժտված մարդկային կապիտալ ձևավորելու միջոցով։
- 6. Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվեն «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքների, ինչպես նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կիրառման ընթացքում վերհանված խնդիրների հետ կապված հարաբերությունները։
- Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Обсуждалось
30.05.2025 - 14.06.2025
-
Тип
Закон
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 1308
Принт