Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Խաղացողների՝ կազմակերպիչների դեմ բերվող բողոքների քննության կարգը և բողոքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև օպերատորի և կազմակերպչի միջեվ ծագած տարաձայնությունների, վեճերի քննարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎՈՂ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲՈՂՈՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ՄԻՋԵՎ ԾԱԳԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԵՃԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1․ Կարգավորման ենթակա խնդիրը

«Խաղացողների՝ կազմակերպիչների դեմ բերվող բողոքների քննության կարգը և բողոքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև օպերատորի և կազմակերպչի միջեվ ծագած տարաձայնությունների, վեճերի քննարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 23-րդ և 24-րդ կետերով։

2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 859-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 23-րդ կետով նախատեսված է ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Խաղացողների՝ կազմակերպիչների դեմ բերվող բողոքների քննության կարգը և բողոքին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, իսկ նույն հավելվածի 24-րդ կետով՝ «Խաղային գործունեության կարգավորման օպերատորի և կազմակերպիչների միջև ծագած տարաձայնությունների քննության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` խաղացողների՝ կազմակերպիչների դեմ բերվող բողոքի քննության կարգը և բողոքին ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:

Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` օպերատորի և կազմակերպչի միջև ծագած տարաձայնությունները, վեճերը (այդ թվում՝ հայտերի և դիմումների մերժման մասով) լուծվում են բանակցությունների միջոցով: Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմելու Վերահսկող մարմին՝ վիճարկվող հարցերը լուծելու խնդրանքով: Վերահսկող մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի քննարկման կարգը սահմանում է Կառավարությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել Նախագծով կարգավորել խաղացողների կողմից կազմակերպչի դեմ, կազմակերպչի կողմից կազմակերպվող խաղերի, շահումների վերաբերյալ բողոքների, ինչպես նաև օպերատորի և կազմակերպչի միջև ծագած տարաձայնությունների, վեճերի՝ Վերահսկող մարմնի կողմից քննության հետ կապված հարաբերությունները:  

3․ Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախատեսվում է ընդունել Նախագիծը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից։

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն ուղղակիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

6․ Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կկարգավորվի խաղացողների կողմից կազմակերպչի դեմ, կազմակերպչի կողմից կազմակերպվող խաղերի, շահումների վերաբերյալ բողոքների, ինչպես նաև օպերատորի և կազմակերպչի միջև ծագած տարաձայնությունների, վեճերի` Վերահսկող մարմնի կողմից քննության հետ կապված հարաբերությունները:

7․ Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    29.05.2025 - 13.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1327

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: