ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1264-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1264-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից՝ կրած վնասի դիմաց փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
2024 թվականի մայիսի 25-26-ին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի դիմաց փոխհատուցման կարգի շրջանակում աջակցություն են ստացել շուրջ 580 շահառու, փոխհատուցման գումարը կազմել է 158,8 մլն դրամ, որից՝ Լոռու մարզից 273 շահառու ստացել է փոխհատուցում 109,8 մլն դրամ, իսկ Տավուշի մարզից՝ 307 շահառու ստացել է շուրջ 49,0 մլն դրամ։
Համաձայն Լոռու և Տավուշի մարզպետների աշխատակազմերի կողմից ներկայացված գրությունների՝ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղի ունեցած աղետից տուժած բնակավայրերի մի շարք բնակիչներ տարբեր պատճառներով (հողի նպատակային նշանակության անհամապատասխանություն, տեղեկացված չլինելու և այլ տեխնիկական պատճառներով) դուրս են մնացել և չեն օգտվել ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264–Լ որոշմամբ հաստատված փոխհատուցման կարգից:
Լոռու մարզպետի գրության համաձայն՝ Ալավերդի, Թումանյան և Փամբակ համայնքների շուրջ 100 բնակիչներ կրել են գյուղատնտեսական վնասներ, սակայն կարգին չհամապատասխանելու պատճառով չեն ստացել աջակցություն։
Գրությամբ ներկայացվել է 14 տուժած բնակիչների վերաբերյալ տեղեկատվություն, համաձայն որի մեկ տնտեսավարողի բնակավայրը (Ձորագյուղ) ընդգրկված չի եղել 2024 թվականի N 772–Ն որոշմամբ սահմանված աղետի գոտու բնակավայրերի ցանկում, իսկ մնացած 13 տնտեսավարողները չեն ստացել աջակցություն հիմնականում տեղեկացված չլինելու և այլ տեխնիկական պատճառներով։ Ըստ ներկայացված տեղեկատվության, նշված թվով 13 տնտեսավարողների վնասի չափը կազմել է շուրջ 5 մլն դրամ:
Տավուշի մարզից ստացված տեղեկատվության համաձայն՝ Նոյեմբերյան համայնքի թվով 6 բնակիչներ տարբեր պատճառներով (տեխնիկական, հանրապետությունում չգտնվելու) չեն օգտվել ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264–Լ որոշմամբ հաստատված կարգով սահմանված օժանդակությունից։ Նշված թվով 6 բնակիչների կրած վնասի չափը ներկայացված տեղեկատվությամբ գնահատվել է շուրջ 1,6 մլն դրամ։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը չի բխում ոլորտային կամ այլ ռազմավարական փաստաթղթերից։
Կարգավորման նպատակը և բնույթը:
Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից՝ թույլատրել կրած վնասի դիմաց տրամադրել փոխհատուցում: Նախագծի նպատակն է տրամադրվող փոխհատուցման միջոցով նպաստել գյուղատնտեսությամբ զբաղվող աղետից տուժած տնտեսավարողների կրած վնասների մեղմանը։ Պատճառված վնասի փոխհատուցումը տրամադրվում է փոխհատուցման կարգով սահմանված ընթացակարգով՝ փոխհատուցման կարգի դրույթներին և պայմաններին համապատասխան։
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը ըստ մարզերից ստացված նախնական տեղեկատվության գնահատվում են շուրջ 6,6 մլն դրամ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունման արդյունքում՝ hորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով աղետի գոտիների տարածքներում տուժած, սակայն տարբեր պատճառներով փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից դուրս մնացած և չօգտված գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին պատճառված վնասի դիմաց փոխհատուցման տրամադրումը կնպաստի վերջիններիս ֆինանսական կայունացմանը և հետագա գյուղատնտեսական գործունեության վարմանը։
-
Обсуждалось
27.05.2025 - 12.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1813
Принт