ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՆՈՐ ՍՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՆՎԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 372-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՆՈՐ ՍՈՐՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՆՎԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 372-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Առկա իրավիճակը և իրավական ակտի անհրաժեշտությունը։
2017 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) «Բույսերի սորտերի պահպանության մասին» և 2023 թվականին ընդունվել է Բույսերի սորտերի պահպանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը։ Արդյունքում 2024 թվականի մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը անդամագրվել է Բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային միությանը «ՈՒՊՈՎ (UPOV)», որը հիմնվել է 1961 թվականին Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի կողմից։ ՈՒՊՈՎ նպատակն է հստակ սահմանված սկզբունքների հիման վրա ՈՒՊՈՎ անդամ պետությունների կողմից բույսերի նոր սորտերի բուծողների հեղինակային իրավունքի ճանաչումն ու բուծողի իրավունքի տրամադրումը։ ՈՒՊՈՎ անդամակցումից հետո անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում սահմանված և անդամ երկրներում գործող միևնույն կանոնակարգերի համաձայն ստեղծել բուծողի հեղինակային իրավունքների պահպանության համանման համակարգ։
Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է Բույսերի սորտերի պահպանության միջազգային կոնվենցիայով սահմանված պահանջների հիման Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով սահմանել նոր սորտի հեղինակային իրավունքի պահպանության համար բուծողի կողմից իրականացվող գործընթացները, ներյկայացվող փաստաթղթերի ցանկը, նոր սորտի համար առաջարկվող անվանմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից իրականացվող գործընթացները։
Միաժամանակ հարկ է նշել, որ մինչև օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում բուծողի իրավունքների պահպանությունը կարգավորվել է «Սելեկցիոն նվաճումների մասին» ՀՀ օրենքով, որը ուժը կորցրած է ճանաչվել դեռևս 2017թվականին, ուստի դրանից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը ևս պետք է ուժը կորցրած ճանաչել։ Ելնելով վերոգրյալից, սույն նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 25-ի «Սելեկցիոն նվաճման արտոնագրի խնդրարկման հայտի կրկնական փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 372-Ն որոշումը։
- Խնդրի սահմանումը
Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է բուծողի իրավունքի տրամադրման, նոր սորտի համար առաջարկվող անվան փորձաքննության կարգը և փորձարկումների նպատակով ներկայացվող անհրաժեշտ տեղեկատվության, փաստաթղթերի կամ նյութերի ցանկը, սակայն այն դեռևս բացակայում է՝ չնայած ՀՀ-ն 2024թ․ մարտ ամսից արդեն անդամակցում է ՈՒՊՈՎ -ին։
- Կարգավորման նպատակը
Սույն Նախագծի ընդունման նպատակն է Օրենքի դրույթների և Բույսերի սորտերի պահպանության միջազգային կոնվենցիայի պահանջների համաձայն կարգավորել բուծողի իրավունքի տրամադրման և նոր սորտերի համար առաջարկվող անվան փորձաքննությունների հետ կապված հարաբերությունները։
- Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա հստակորեն սահմանել բուծողի իրավունքի տրամադրման համար հայտի փաստաթղթերի ձևերի նկատմամբ ներկայացվող պահանջները, նոր սորտի համար առաջարկվող անվան փորձաքննության կարգը, փորձարկումների նպատակով ներկայացվող անհրաժեշտ տեղեկատվության, փաստաթղթերի կամ նյութերի ցանկը։
- Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 1․1 կետի Առևտրային քաղաքականության բաժնում նախատեսված է, որ Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և այլ համատեղ ստորագրած փաստաթղթերի վրա, ինչպես նաև գործունեության ծրագրում ներառված է Միջազգային առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և խորացման միջոցառման կատարումը։
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսված «Զարգացնել տեղական շուկաները և ավելացնել արտահանման հնարավորությունները» առաջնահերթության միջոցառումներից մեկն է ՈՒՊՈՎ անդամակցության ապահովումը։
-
Обсуждалось
27.05.2025 - 18.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1687
Принт