Добавить в избранное
«ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՀՈՎԻՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԵՐՄՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» , «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Հերմոնի հիմնական դպրոց ՊՈԱԿ 29.05.2025 14:49:48 | Հարգելի ԿԳՄՍ նախարարություն․ Կրթության վրա գումար խնայելով, բացում ենք այլ հաստատությունների դռներ՝չթվարկեմ դրանք։Եթե կա գյուղ, գյուղում պետք է լինի դպրոց։Ես միավորումը դրական կհամարեի, եթե միավորված դպրոցների շառավիղը չգերազանցեր 5-7 կմ-ը։Այս դեպքում այն գերազանցում է 15 կմ-ը։Վարդահովիտի և Գողթանիկի դպրոցները կարող էին միավորվել Հերմոնի դպրոցի հետ, եթե Հերմոնում կառուցվեր նոր դպրոց,օգտագործելով նաև մյուս դպրոցներից խնայված միջոցները։ Իսկ ի՞նչ են անելու այս 4 դպրոցների մանկավարժներն ու տնտեսական աշխատողները։Եղեգիսի միջնակարգ դպրոցում ոչինչ չի ավելանալու, ոչ դասարաններ, ոչ էլ ժամեր։ Հերմոնի հիմնական դպրոցի նկարագրության մեջ նշված չէր, որ դպրոցն ունի շուրջօրյա ջրամատակարարում, տաք և սառը ջուր, սանհանգույց ՝ժամանակակից կահավորմամբ,երեք խուցով՝տղաների, աղջիկների և հաշմանդամների համար։Դպրոցը հնարավորինս կահավորված է ՏՀՏ միջոցներով, նոր սեղան աթոռներով, թարմ գույքով։ Անհրաժեշտ է պետական մոտեցում, հիմնանորոգման ,կամ որ առավել ցանկալի է նոր դպրոցի կառուցման համար։ Առաջարկում եմ վերանայել նախագիծը,Վարդահովիտի և Գողթանիկի հիմնական դպրոցները միավորել Հերմոնի հիմնական դպրոցին, ուր աշակերտները կստանան հիմնական կրթություն, որն ավարտելուց հետո հիմնականում ուսումը շարունակում են Եղեգնաձորի քոլեջում, կամ վարժարանում։ Շնորհակալություն։ | «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ունի 2024 թվականին շահագործման հանձնված դպրոցի նոր շենք, այն ապահովված է անհրաժեշտ գույքով, համապատասխան տեխնիկական միջոցներով, ունի լոկալ ջեռուցում և ապաստարան, ֆոտովոլտային կայան, բաց մարզադաշտ, ընդարձակ ընթերցասրահ և գրադարան: «ՀՀ Վայոց ձորի մարզի «Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հզորությունը նախատեսված է 144 սովորողի համար, սովորում է 39 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 29 է: Վարդահովիտի և Գողթանիկի դպրոցների միաձուլումը Հերմոնի դպրոցի հետ նպատակահարմար չէ, քանի որ ընդհանուր աշակերտների թիվը կազմում է 33, ինչը կրթության արդյունավետ և որակյալ կազմակերպման համար բավարար միջավայր չի ապահովում, դասարանները ձևավորվում են փոքրաթիվ երեխաներով: Միևնույն ժամանակ նշենք, որ կլաստերային մոտեցմամբ նոր կառուցվող դպրոցների ճանապարհները ենթակա են առաջնային վերանորոգման: | |||
| 2 | Լալա Պողոսյան 30.05.2025 12:58:31 | Դեմ եմ դպրոցների միավորմանը | «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ունի 2024 թվականին շահագործման հանձնված դպրոցի նոր շենք, այն ապահովված է անհրաժեշտ գույքով, համապատասխան տեխնիկական միջոցներով, ունի լոկալ ջեռուցում և ապաստարան, ֆոտովոլտային կայան, բաց մարզադաշտ, ընդարձակ ընթերցասրահ և գրադարան: «ՀՀ Վայոց ձորի մարզի «Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հզորությունը նախատեսված է 144 սովորողի համար, սովորում է 39 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 29 է: «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման նպատակն է. • ապահովել Եղեգիս համայնքի Վարդահովիտ, Հերմոն, Գողթանիկ, Եղեգիս բնակավայրի բնակչության հնարավոր սովորողների հանրակրթության 3 աստիճանի կրթություն ստանալու հնարավորությունը, • ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում: | |||
| 3 | Hambarcum Samvelyan 30.05.2025 13:09:07 | Ծրագրերով օգնեք թող գյուղերն զարգանան :Չքնաղ բնություն ումեմք ։ Դպրոցների խոշորացման հետևանքով գյուղերն կդատարկվեն։ | «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ունի 2024 թվականին շահագործման հանձնված դպրոցի նոր շենք, այն ապահովված է անհրաժեշտ գույքով, համապատասխան տեխնիկական միջոցներով, ունի լոկալ ջեռուցում և ապաստարան, ֆոտովոլտային կայան, բաց մարզադաշտ, ընդարձակ ընթերցասրահ և գրադարան: «ՀՀ Վայոց ձորի մարզի «Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հզորությունը նախատեսված է 144 սովորողի համար, սովորում է 39 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 29 է: «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման նպատակն է. • ապահովել Եղեգիս համայնքի Վարդահովիտ, Հերմոն, Գողթանիկ, Եղեգիս բնակավայրի բնակչության հնարավոր սովորողների հանրակրթության 3 աստիճանի կրթություն ստանալու հնարավորությունը, • ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում: | |||
| 4 | Օվսաննա Վարդանյան 02.06.2025 10:24:26 | Դպրոցը փակեն՝ համայնքը կաղքատանա, դպրոցը համայնքի սիրտն է։ Այնտեղ է բաբախում ապագայի հույսը։ Եթե դպրոցը փակեն, լռում է մանկական ծիծաղը, մարում է գրատախտակի վրա գծված առաջին տառը, խամրում է գիտելիքի լույսը։ Երբ չկա դպրոց, երեխաները ստիպված են հեռանալ կամ հրաժարվել ուսումից։ Ու երբ երեխաները գնում են, համայնքը դատարկվում է։ Դպրոցն է ձևավորում համայնքի վաղվա բժիշկին, ուսուցչին, գյուղատնտեսին, շինարարին։ Երբ դպրոց չկա, ո՞վ կփոխարինի նրանց։ Ո՞վ կասի վաղվա սերունդին, որ իր ծնունդը այս հողի վրա կարևոր է, որ իրենց համայնքը արժեք ունի։ Դպրոցի փակվելը համայնքի աղքատանալն է՝ ոչ միայն նյութապես, այլ՝ հոգեպես, մշակույթով, ինքնությամբ։ Ուստի դպրոցը պետք է պահել, պաշտպանել, սնել, ինչպես պահում են տան կրակը։ | «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ունի 2024 թվականին շահագործման հանձնված դպրոցի նոր շենք, այն ապահովված է անհրաժեշտ գույքով, համապատասխան տեխնիկական միջոցներով, ունի լոկալ ջեռուցում և ապաստարան, ֆոտովոլտային կայան, բաց մարզադաշտ, ընդարձակ ընթերցասրահ և գրադարան: «ՀՀ Վայոց ձորի մարզի «Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հզորությունը նախատեսված է 144 սովորողի համար, սովորում է 39 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 29 է: «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման նպատակն է. • ապահովել Եղեգիս համայնքի Վարդահովիտ, Հերմոն, Գողթանիկ, Եղեգիս բնակավայրի բնակչության հնարավոր սովորողների հանրակրթության 3 աստիճանի կրթություն ստանալու հնարավորությունը, • ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում: Միևնույն ժամանակ նշենքլ, որ կլաստերային մոտեցմամբ նոր կառուցվող դպրոցների ճանապարհները ենթակա են առաջնային վերանորոգման: |