ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՎՈՐԳԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի № 1104-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՎՈՐԳԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի № 1104-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավականակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Վարուժան Գևորգի Հովհաննիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսիի 18-ի № 1104-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում) մշակվել է հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը:
- Ընթացիկիրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ուղղված «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2025 թվականի մայիսի 21-ի № Ե-279 գրությամբ տեղեկացրել է, որ մի շարք մարզիկներ՝ Վարուժան Գևորգի Հովհաննիսյանը այլևս չի համարվում Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի հավաքականի անդամ: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել Վարուժան Գևորգի Հովհաննիսյանի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը՝ փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» № 1104-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման հավելված N 1-ի 8-րդ, կետը :
- Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- Ակնկալվողարդյունքը.
Որոշման ընդունմամբ կդադարեցվի Հայաստանի Հանրապետության ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ չհամարվող Վարուժան Գևորգի Հովհաննիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը և փոփոխություններ կկատարվի 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» №1104-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման հավելված N 1-ի 8-րդ կետը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետականբյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Որոշման ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Обсуждалось
26.05.2025 - 16.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Спорт и молодежь
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
-
Test
Просмотры 1091
Принт