Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի № 367-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի № 367-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի № 367-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի № 367-Ն որոշմամբ ամրագրված կարգավորումներն արդիականացնելու անհրաժեշտությամբ։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է նշված հարցերի վերաբերյալ սպառողների դիմում-բողոքների և միջազգային փորձի վերլուծությունից, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը ԵՄ-ի ոլորտային կարգավորումներին համապատասխանեցնելու հանձնառությունից (ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզ): Մասնավորապես, նախագիծը մշակելիս հաշվի են առնվել Էլեկտրոնային հաղորդակցության եվրոպական օրենսգրքով (ԵՄ-ի 11.12.2018թ. 2018/1972 հրահանգ) սահմանված՝ վերջնական օգտագործողների իրավունքներին (End-user rights) առնչվող կարգավորումները:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է սահմանել, որ որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և ժամկետի ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող պայմանագրերի դեպքում՝ օպերատորները պետք է պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն 5 օր առաջ բաժանորդներին ծանուցեն պայմանագրի ժամկետի ավարտի և ինքնաբերաբար երկարաձգման պայմանների մասին։ Բացի այդ, որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորությամբ կնքված և որոշակի ժամկետով բաժանորդագրման պարտավորության պայմանով ինքնաբերաբար երկարաձգում նախատեսող պայմանագրերի դեպքում նախատեսվել է նաև գործողության ժամկետի ինքնաբերաբար երկարաձգումից հետո առնվազն 30 օրվա ընթացքում պայմանագիրը առանց հավելյալ վճարի (տույժ, տուգանք կամ հրաժարագին) միակողմանի դադարեցնելու բաժանորդների հնարավորությունը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

     Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց հետ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

     Նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրոնային հաղորդագրության բնագավառում վերջնական օգտագործողների իրավունքների առավել պաշտպանված լինելուն։

  • Обсуждалось

    26.05.2025 - 11.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Телекоммуникация(электронная коммуникация)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1567

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: