Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 569-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 569-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1․ Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 8-ի N 569-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է Կառավարության 2025 թվականի մայիսի 8-ի N 569-Լ որոշմամբ հաստատված Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխելու անհրաժեշտությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Կառավարության 2025 թվականի մայիսի 8-ի N 569-Լ որոշման 4-րդ կետով սահմանվել է, որ Ծրագիրն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից, իսկ որոշման հավելվածի 5-րդ կետում նշվել է, որ Ծրագիրը սկսվում է որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսվա 1-ից կամ 2025 թվականի հուլիսի 1-ից։
         Հաշվի առնելով Ծրագրի նկատմամբ շահառուների  մեծ հետաքրքրվածությունը և Ծրագրի կարևորությունն անհրաժեշտություն է առաջացել Ծրագրի մեկնարկի ամսաթիվ սահմանել 2025 թվականի հունիսի 1-ը։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում է Ծրագրի մեկնարկի համար սահմանված՝ 2025 թվականի հուլիսի 1-ը ժամկետը փոխարինել 2025 թվականի հունիսի 1-ով։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախագծի մշակմանն այլ  ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
5․ Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում Ծրագիրը կմեկնարկի սահմանված ժամկետից մեկ ամիս շուտ։
6 ․Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Սույն նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի 9.6-րդ միջոցառման «Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության ապահովում» ակնկալվող արդյունքից (հղում՝  https://www.arlis.am/Annexes/7/2023_N2300hav.1.pdf, 253-րդ էջ), ըստ որի նախագծի ընդունման պարագայում ազգաբնակչությանը կմատակարարվի որակյալ և անվտանգ մսեղիք։

  • Обсуждалось

    23.05.2025 - 09.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1831

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: