ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով
« Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերով նախատեսված հողամասերը՝ նպատակային կամ գործառնական նշանակության փոփոխման արդյունքում, սույն հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից հանվելու դեպքում, ենթակա են մասնավորեցման սույն օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան (ընդհանուր հիմունքներով), առանց նախկինում պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին Կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություն կատարելու:
Այն հողամասերը, որոնց նկատմամբ սահմանված մասնավորեցման արգելքի հիմքում ընկած չեն սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները, ենթակա են մասնավորեցման ընդհանուր հիմունքներով՝ առանց նախկինում պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին Կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություն կատարելու:
Մասնավորեցման նպատակով, քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերով նախատեսված հողամասերը, նպատակային կամ գործառնական նշանակության փոփոխման արդյունքում, դուրս են հանվում սույն հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից՝ համայնքի ղեկավարի որոշմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. -------------------- Երևան ՀՕ--------------------Ն |
|
-
Обсуждалось
23.05.2025 - 07.06.2025
-
Тип
Закон
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1603
Принт