ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 735-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 735-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 735-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին հավելվածով հաստատված ՀՀ պետական սահմանում սահմանային ռեժիմի 4-րդ կետի համաձայն՝ Սահմանային շերտ անձանց և տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը) իրականացվում է անհատական կամ խմբային անցագրերով` անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, բացառությամբ 6-րդ կետով նշված դեպքերի: ՀՀ պետական սահմանում սահմանային ռեժիմի 6-րդ կետով թվարկված են այն դեպքերը, երբ անձինք կարող են մուտք գործել սահմանային շերտ առանց անցագրի՝ որոշակի փաստաթղթեր ներկայացնելու պայմանով։
«Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը գտնվում է Հայաստան-Թուրքիա պետական սահմանի սահմանային շերտում և դրանով պայմանավորված ներկայումս արգելոցի տարածք մուտքը այցելուների համար հնարավոր է իրականացնել միայն անցագրերի հիման վրա։ Անցագրերի տրամադրումը պահանջում է որոշակի ժամանակ և համապատասխան վարչարարության իրականացում, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ գիտական, զբոսաշրջային, պատմամշակութային նպատակներով արգելոց այցելությունների համար։ Արդյունքում, նվազում է այցելությունների քանակը, դժվարանում են կազմակերպվող էքսկուրսիաները (հատկապես՝ դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջազգային պատվիրակությունների և կազմակերպությունների), զբոսաշրջային կազմակերպությունները նախընտրում են արգելոցի տարածքը չներառել զբոսաշրջային ուղղությունների ցանկում, մինչդեռ «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը բացառիկ նշանակություն ունի՝ Հայաստանի և հայ ժողովրդի պատմության և մշակույթի հանրահռչակման համատեքստում։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովելու իրավական մեխանիզմ, որը թույլ կտա առանց լրացուցիչ վարչական ընթացակարգերի (անցագրի կամ այլ փաստաթուղթ ներկայացնելու) այցելուներին մուտք գործել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց՝ միաժամանակ չխախտելով նաև սահմանային ռեժիմի կանոնները։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է Որոշման 1-ին հավելվածում նախատեսել կարգավորում, ըստ որի «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց այցելող անձինք կարող են մուտք գործել սահմանային շերտ՝ առանց անցագրի, անձը հաստատող կամ որևէ այլ փաստաթղթի՝ միայն օրվա լուսավոր ժամերին։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումից հետո պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց այցելող անձինք կարող են մուտք գործել սահմանային շերտ՝ առանց անցագիր, անձը հաստատող և որևէ այլ փաստաթուղթ ներկայացնելու՝ միայն օրվա լուսավոր ժամերին։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 2․5-րդ գլխից, համաձայն որի՝ խթանվելու է զբոսաշրջության տեսակների բազմազանեցումը՝ Հայաստանի զբոսաշրջային ներուժը:
Ազգային անվտանգության ծառայություն
-
Обсуждалось
22.05.2025 - 06.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Служба национальной безопасности
Просмотры 1743
Принт