«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրերի մի շարք կազմակերպություններ վերանվանվել են, 1 կազմակերպություն լուծարվել է և ստեղծվել է նորը, ինչպես նաև համապատասխան լիազոր մարմիններից ստացվել են այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրերի ցուցակում նոր վայրեր ընդգրկելու կամ ցանկից կազմակերպությունը հանելու վերաբերալ առաջարկություններ:ՀՀ կառավարության 2025թ. փետրվարի 20-ի թիվ 194-Ն որոշման համաձայն՝ որոշ կազմակերպությունների մասով տեղի է ունեցել լիազոր մարմնի փոփոխություն։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդիր է առաջացել ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների), ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների» ցանկը շարադրել նոր խմբագրությամբ և ապահովել ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների կատարումը։
-
Обсуждалось
22.05.2025 - 06.06.2025
-
Тип
Приказ решение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1533
Принт