Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ԱՐՄԱՆ ՏԻԳՐԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ԶԱՎԵՆԻ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ, ԿԱՄՈ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ, ՎԱՂԱՐՇԱԿ ՍԵԴՐԱԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԱՐՄԱՆ ՏԻԳՐԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ԶԱՎԵՆԻ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ, ԿԱՄՈ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ, ՎԱՂԱՐՇԱԿ ՍԵԴՐԱԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Արման Տիգրանի Սարգսյանին, Դավիթ Զավենի Մարկոսյանին, Կամո Անդրանիկի Դավթյանին, Վաղարշակ Սեդրակի Հակոբյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  նրանց  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացիներին բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի հետ կապված հարաբերությունները: Կարգի  2-րդ կետով սահմանված են այն բացառիկ դեպքերը որոնց առկայության պարագայում քաղաքացիները ազատվում եմ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:

Կարգի 3-րդ կետի համաձայն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում  տարկետում ստացած,  գիտական աստիճան ունեցող  և Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները կարգով սահմանված ժամկետներում դիմել են ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար:

Քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսոււմնասիրությունից պարզ է դառնում, որ դիմած քաղաքացիների փաստաթղթերը համապատասխանում են կարգի 3-րդ կետով սահմանված պահանջներին:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

«Արման Տիգրանի Սարգսյանին, Դավիթ Զավենի Մարկոսյանին, Կամո Անդրանիկի Դավթյանին, Վաղարշակ Սեդրակի Հակոբյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի մի շարք քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:

«Արման Տիգրանի Սարգսյանին, Դավիթ Զավենի Մարկոսյանին, Կամո Անդրանիկի Դավթյանին, Վաղարշակ Սեդրակի Հակոբյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

                                                                        

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

  1. Նախագիծը բխում է 2022 թվականի  նոյեմբերի  16-ի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի  81-րդ կետի 6-րդ ենթակետի «ժ» պարբերությունից:

 

  • Обсуждалось

    21.05.2025 - 05.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1629

Принт

Предложения

Ալլա Զեյնալյան

28.05.2025

Որոշման հիմքում դրված է գիտական գործունեության խթանումը՝ որպես գերակայություն պետության համար, և գիտական առաջընթացի հետագա ապահովումը՝ որպես ռազմավարական ուղղություն։ Նախագիծը տրամաբանական է, օրինաչափ և նպաստում է ՀՀ-ում գիտության զարգացմանն ու գիտնականների ներուժի արդյունավետ օգտագործմանը։ Վերոնշյալ առաջարկը՝ գիտական արդյունքների հստակ գնահատման հիշատակումը, կարող է բարձրացնել նախագծի ընկալվող արժանահավատությունն ու արդարությունը լայն հանրության և այլ ոլորտների մասնագետների կողմից։ Ալլա Զեյնալյան

Նարինե Պետրոսյան

21.05.2025

Այո, այս տղաներն էլ իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ գիտական գործունեությամբ են կատարում։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: