Добавить в избранное

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին կնքվել է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը, և ծրագրի փաստացի գործարկումը հայտարարվել է 2024 թվականի մայիսի 22-ին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել Երևանի Ծովակալ Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը, 260 մետրանոց կամուրջ, ինչպես նաև՝ վերականգնել Կոմիտասի անվան այգու մի հատվածը՝ կիրառելով բնահեն լուծումներ: Ճանապարհը կապահովի անմիջական երթուղային կապ Երևանի 3 վարչական շրջանների (Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ) միջև՝ նպաստելով տրանսպորտային հոսքերի վերաբաշխմանը:

ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1357-Ն որոշմամբ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ազդեցության ենթարկվող գույքերի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ:

ՀՕՏ աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է ՀՀ կառավարության կողմից Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի (ՀՕՏՇ-ը ընդունվել է՝ ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ին ընդունվել է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի` հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը հաստատելու մասին» որոշումը) և Հողի օտարման և տարաբնակեցման մանրամասն ծրագրի (ՀՕՏԾ) մասին որոշումների ընդունումը։ Նշվածներից ՀՕՏՇ-ն սահմանում է փոխհատուցման ենթակա կորուստների տեսակները և փոխհատուցման սկզբունքները, ՀՕՏԾ-ն՝ ներառում տեղեկատվություն ազդեցության ենթակա տնային տնտեսությունների և գույքերի վերաբերյալ, իրականացման գնահատված բյուջեն և ժամանակացույցը: (ՀՕՏՇ)։

  • Обсуждалось

    19.05.2025 - 03.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 431

Принт