««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «մարմինների» բառից հետո լրացնել «և Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի» բառերով,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս․
«Բարձրագույն դատական խորհրդի դատական դեպարտամենտի կառուցվածքում գործող ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայրում սույն հոդվածի 3-րդ մասով և սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, 47-րդ հոդվածի 1-ին և 2-րդ, 48-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված լիազոր մարմնի լիազորությունները՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։»։
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասեր՝
«Ձերբակալված անձը, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող կալանավորված անձը, բացառությամբ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվող կալանավորված անձի, տեղափոխվում է լիազորված այն մարմնի կողմից, որում նա պահվում է, իսկ քրեակատարողական հիմնարկում պահվող կամ քրեակատարողական հիմնարկ ընդունվող կալանավորված անձը՝ քրեակատարողական ծառայության կողմից։
Ձերբակալված և կալանավորված անձանց փոխադրումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։
Հոդված 3.
1․Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2․ Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-336-Ն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-ին կետով՝
«4․1) պահում է դատարան ներկայացված ձերբակալված և կալանավորված անձանց, ինչպես նաև քրեական այլ վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեցող դատապարտյալներին․»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44․2-րդ կետով․
«44.2) իրականացնում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով սահմանված լիազորություններ․»,
2) 2-րդ մասում «և 44-րդ» բառերը փոխարինել «,44-րդ և 44․2-րդ» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
19.05.2025 - 03.06.2025
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Безопасность, Уголовно-исполнительная
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 1733
Принт