ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ ԱՌԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2024 թվականի նոյեմբերի 12-ին գումարված հերթական նիստերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները, որոնք ստորագրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, և 2024 թվականի դեկտեմբերի 2-ին պաշտոնապես հրապարակվել են 2024 թվականի նոյեմբերի 15-ին ընդունված «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-460-Ն և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-462-Ն օրենքները:
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՕ-462-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություն կատարելու մասին» օրենքով նախատեսվել են իրավական մեխանիզմներ, համաձայն որոնց՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրվել է լիազորություն սահմանել դեպքեր պեստիցիդներն ու ագրոքիմիկատները Հայաստանի Հանրապետություն առանց փորձաքննության ներմուծելու վերաբերյալ։ Նախածով սահմանվել է նաև պեստիցիդներն ու ագրոքիմիկատները Հայաստանի Հանրապետություն առանց փորձաքննության ներմուծելու վերաբերյալ տրվող եզրակացության ձևը (այսուհետ ձև)։ 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը և պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1192-Ն գործող որոշմամբ սահմանված ձևը վերաբերում է պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգին և պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացության տրամադրմանը, ուստի անհրաժեշտություն է առաջացել նախագծով սահմանել ձև, որը տրվում է միայն պեստիցիդներն ու ագրոքիմիկատները Հայաստանի Հանրապետություն առանց փորձաքննության ներմուծելու դեպքերում։
Հարկ է նշել, որ «Առանց փորձաքննության պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագիծ (այսուհետ՝ նախագիծ): նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 31-ի թիվ 79-Ա որոշման ցանկի 6-րդ կետի կատարման հանգամանքից։
Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն իրականացնել ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը և պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1192-Ն որոշման մեջ, քանի որ նախագծով արդեն իսկ սահմանվում են առանց փորձաքննության պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման դեպքերը, որի մեջ ներառվելու է նաև օրգանական և օրգանահանքային պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների առանց փորձաքննության ներմուծման դեպքը։ Նույնաբովանդակ տարբեր ակտերի առկայությունից խուսափելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը և պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1192-Ն որոշումից հանել 3-րդ կետի 2-րդ մասի նույնաբովանդակ հատվածը և սահմանել որպես նախագծի հավելված 1-ի 3-րդ կետ։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունմամբ կապահովվի Օրենքի կիրարկումը և վերջինից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի համապատասխանությունը Օրենքին:
Առանց փորձաքննության պեստիցիդներ և ագրոքիմիկատները ՀՀ ներմուծելու դեպքերը սահմանվել են հաշվի առնելով արտահանող երկրում պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության, օգտագործման, փորձաքննությունների գործընթացների նկատմամբ վերահսկողության գործող իրավակարգավորումները, պեստիցիդների կիրառության ոլորտում առկա գիտափորձարարական աշխատանքների իրականացման հնարավորություններն ու լաբորատոր կարողությունները, դրանց տեխնիկական բարձր վերազինվածությունը և համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Հետևաբար, նման գերհագեցած լաբորատորիաներում և գիտահետազոտական հաստատություններում իրականացված փորձարկումների արդյունքներերով, ինչպես նաև խիստ չափանիշներ ունեցող համակարգերով արտադրված և օգտագործվող պեստիցիդներիև ագրոքիմիկատների հանրապետություն ներմուծելու համար կրկնակի փորձարկումներ իրականացնելու անհրաժեշտությունը բացակայում է։ Նախագծի ընդունման նպատակն է Օրենքի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 18-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկման ապահովումը:
Միաժամանակ կապահովվի տարբեր իրավական ակտերում կրկնության բացառումը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ կապահովվի Օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի համապատասխանությունը Օրենքին, ինչպես նաև «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 31-ի թիվ 79-Ա որոշման ցանկի 6-րդ կետի կատարումը։
Նախագծով սահմանվում են այն դեպքերը, երբ կապահովվի լիազոր մարմնի եզրակացության հիման վրա առանց փորձաքննության ագրոքիմիկատների և պեստիցիդների ներմուծումը: Այսպիսով, ներմուծման գործընթացը դարձնելով առավել արագ և պարզ ընթացակարգով, որի հետևանքով կապահովվի համաճարակների, բռնկումների դեպքում արագ և օպերատիվ կարգով ապահովվել հանրապետությունում բուսասանիտարական կայուն վիճակը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված կազմակերպությունների կողմից սահմանված ձևաչափերով արտադրական պրոցես և փորձաքննություն անցած պեստիցիդների և ագրոքիմիկատների առավել արագ և անխոչնդոտ ներմուծումը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.4 Գյուղատնտեսություն» բաժնի հետևյալ կետից՝
« - կատարելագործել սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրությունը, մշակել պարենային անվտանգության զարգացմանն ուղղված ռազմավարություն,
- ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը և շահագործումը»:
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում հնարավոր բռնկումների առաջացման դեպքում, միջազգահնորեն ճանաչված և ընդունված համակարգեր ներդրած արտադրողներից ներմուծել առավել անվտանգ պեստիցիդներ ու ագրոքիմիկատներ: Վերջինս էլ իր հերթին կնպաստի գյուղացիական տնտեություններին ապահովել անհրաժեշտ քանակի պեստիցիդների ու ագրոքիմիկատների առկայություն, ինչը հնարավորություն կընձեռնի իրականացնել առավել արդյունավետ և համակարգային պայքար բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ՝ ապահովելով բուսասանիտարական կայուն իրավիճակ:
- Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունման արդյունքում փոփոխություն կկատարվի ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը և պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1192-Ն որոշման մի շարք դրույթներում:
Փոփոխությունը պայմանավորված է տարբեր իրավական ակտերում կրկնության բացառմամբ։
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծի ընդունման արդյունքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Обсуждалось
15.05.2025 - 05.06.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1824
Принт