Добавить в избранное

Находится в правительстве РА

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N1343-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

„___ „  ___________  2018 թվականի  N ___ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19 N 1343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ   է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1680-Ն և 2013 թվականի մարտի 7-ի N 519-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1343-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփո­խությունները.

       1) որոշման 8-րդ հավելվածի՝

       ա. 25-րդ կետում «թափոնների պահման, փոխադրման, տեղադրման լիցենզիան» բառերը փոխարինել «վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիան» բառերով.

       բ. 27-րդ կետում «վտանգավոր թափոնների պահման, փոխադրման, տեղադրման լիցենզիայի» բառերը փոխարինել «վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի» բառերով.

      2) որոշման 9-րդ հավելվածի 22-րդ կետում «վերամշակման, վնասազերծման, պահման, փոխադրման և տեղադրման» բառերը փոխարինել «գործածության» բառով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Обсуждалось

    10.04.2018 - 01.05.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7796

Принт