Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՓՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եվ «վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճում ձկան արդյունագործական որսի գործընթացի կազմակերպման շրջանակներում սիգ ձկնատեսակի որսի, օտարման (այդ թվում՝ վաճառքի) և արտահանման կանոնակարգման պահանջից:

            Ներկայումս Սևանա լճից որսված սիգը վաճառվում է տարբեր առևտրի կետերում, ռեստորաններում, գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, փողոցներում։ Ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի գյուղատնտեսական արտադրանքի շուկան մի վայր է որտեղ ի թիվս գյուղատնտեսական մթերքների կարող է վաճառվել նաև ձուկ և ձկնամթերք (այդ թվում՝ սիգ ձկնատեսակը)։ Գյուղատնտեսական արտադրանքի շուկայում առևտուրն իրականացվում է առանց վաճառքի ենթակա ապրանքի ծագման փաստաթղթերի՝ միակողմանի գնման ակտով։  Հարկ է նշել, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացում առանցքային կարևորություն ունի կենսառեսուսրի չափավոր օգտագործումն ու ապօրինի որսի կանխարգելումը, մինչդեռ գյուղատնտեսական արտադրանքի շուկայում սիգ ձկնատեսակի իրացումը առանց ծագումը հավաստող փաստաթղթի առաջացնում է մինչ այդ սահմանված ողջ օրենսդրական կարգավորումների տրամաբանական շղթայի խզում։ 

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝

  • ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

         Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության նպատակից ելնելով, հիմք ընդունելով գիտականորեն հիմնավորված չափաքանակները, սկսած 2020 թվականից Սևանա լճում իրականացվում է սիգի արդյունագործական որս: Մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որս իրականացնելու իրավունք ունեին և՛ իրավաբանական, և՛ ֆիզիկական անձիք։ Սակայն 2022 թվականի մարտի 23-ի «Կենդանական աշխարհի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-74-Ն օրենքի ընդունումից հետո՝ 2022 թվականի աշնանային որսաշրջանի ընթացքում Սևանա լճում արդյունագործական որս իրականացնելու իրավունք վերապահվեց բացառապես իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին։  Հաջորդիվ կատարված օրենսդրական փոփոխություններով խստացվեց քրեական և վարչական պատասխանատվության միջոցները սիգ ձկնտեսակի ապօրինի որսի դեպքում։ 2025 թվականին Հարկային օրենսգրքում իրականացված փոփոխությունների արդյունքում բարձրացվել է սիգ ձկնատեսակի համար նախատեսված բնօգտագործման վճարի դրույքաչափը՝ սահմանելով 1 կիլոգրամի համար 200 դրամ (նախկին 65 դրամի փոխարեն), որը կգործի 2026 թվականի հունվարի 1-ից։

  • Ձկան պաշարների վերաբերյալ ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկ վճարողներօի կողմից հաշվետվողականության ապահովում - 2021 թվականի մշակվել և հաստատվել է Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N655-Ն որոշումը, որով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության,  շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը և այդ ապրանքների ցանկերը սահմանելու մասին» N 802-Ն որոշմամբ սահմանված Հավելված N 2-ի ապրանքների ցանկում ավելացվել են նոր ապրանքատեսակներ` թարմ, պաղեցրած, վերամշակված կամ պահածոյացված ձուկ: Այս փոփոխոությամբ հնարավորություն ընձեռվեց հաշվառելու և գնահատելու  հանրապետությունում սպառվող ձկան պաշարները (այդ թվում՝ սիգ ձկնատեսակի), կանոնակարգելու առանձին ձկնատեսակների իրացման և սպառման ընթացակարգերը, ինչպես նաև իրականացնելու համապատասխան վերլուծություններ  պարենային անվտանգության ապահովման գործընթացի շրջանակներում: 

Սույն նախագծով առաջարկվող իրավակարգավորման դեպքում կկանոնակարգվի նաև սիգ ձկնատեսակի արտահանման ծավալների նկատմամբ հսկողությունը։ Ստորև ներկայացված են տվյալներ Սևանա լճում 2020-2024թթ. սիգի պաշարի, թույլատրելի արդյունագործական որսի և ՀՀ տարածքից արտահանման վերաբերյալ։

Սիգ ձկնատեսակի վերաբերյալ տվյալներ

Տարի

Ընդհանուր պաշար

տոննա

Արդյունագործական պաշար

տոննա

Թույլատրելի արդյունագործական

որսի չափաքանակ տոննա

Արտահանում

(ըստ ՍԱՏՄ)

տոննա

Արտահանում

(ըստ ՊԵԿ)

 

2020

2345

586.25

250

-

-

2021

5348,32

641.80

300

315.1

318.0

2022

4700

613

600

423,2

423.0

2023

3974

513

600

486,8

490.0

2024

1293.7

944.4

679

618.5

754.6

2025

-

-

314

-

-

             Ըստ վերջին տարիների վիճակագրության՝ սիգի արտահանման ծավալները գերազանցում են որսաշրջանի ընթացքում թույլատրված որսի քանակությունը, ինչը խնդրահարույց է քանի որ սիգը արտահանվում է հիմնականում ապխտած, պահածոյացված կամ ֆիլե վիճակով, իսկ այդ դեպքում վերաշակված ապրանքի քաշը կենդանի քաշի վերածելիս ավելի բարձր թիվ է ստացվում։ Սրան ավելանում է նաև երկրի ներսում սիգ ձկնատեսակի վաճառքի ողջ ծավալը, որը ոչ մի տեղ չի արձանագրվում։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված են առևտրի իրականացման վայրերին ներկայացվող պահանջները։ Նախագծով առաջարկվում է կատարել լրացում 5-րդ հոդվածում՝ սահմանելով, որ  գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է սիգ ձկնատեսակի, դրա մասերի, ածանցյալների, դրանից ստացված արտադրանքի (վերամշակված կամ պահածոյացված) օտարումը։

Այս կարգավորման նպատակը ռազմավարական և պարենային անվտանգության օբյեկտ հանդիսացող կենսապաշարի որսի, իրացման և արտահանման շղթայի բոլոր օղակներում կարգավորումներ սահմանելն ու գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն  իրականացնելն է։

  1. Նախագծի մշաիկման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բացառել առանց համապատասխան փաստաթղթավորման Սիգ ձկնատեսակի օտարումը։ Արդյունքում կապահովվի պարենային անվտանգություն հանդիսացող մթերքի պահպանության, կանոնակարգված վաճառքի (օտարման) և արտահանման, ինչպես նաև բնականոն վերարտադրության գործընթացը։ Հնարավորություն կընձեռվի իրականացնել սիգի որսի ծավալների նկատմամբ լիարժեք վերահսկողություն, այն համահունչ է նաև «Կենդանական աշխարհի մասին» և «Սևանա լճի մասին» օրենքներից բխող կենսաբազմազանության պահպանության և պաշտպանության խնդիրներից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

     Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված Ծրագրի 4.10-րդ՝ «Շրջակա միջավայրի պահպանություն» կետի 4-րդ պարբերության 2-րդ՝ «Սևանա լճի էկոհամակարգային հավասարակշռության և կենսաբազմազանության պահպանումը, վերականգնումը, վերարտադրումը, բնականոն զարգացումն ու խելամիտ օգտագործումը» ուղղությունից։

  • Обсуждалось

    13.05.2025 - 02.06.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение, Сельское хозяйство, Государственные доходы, Охрана природы, Экономика, Финансовая, Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1932

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: