Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 659-ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 659-ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Մանկապատանեկան սպորտի մասին»  օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 1214-Ա որոշման հավելված N 5-ի 2-րդ կետը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի «Հաշմանդամ մանուկների ու պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպման, մեթոդաբանական ու բժշկական աջակցության կարգը սահմանելու մասին» N 659-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխու­թյունները.
  • Որոշման և Որոշման հավելվածի վերնագրերում, ինչպես նաև Որոշման և Որոշման հավելվածի ամբողջ տեքստում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով.
  1. Որոշման հավելվածի.

1) 1-ին կետից «և սահմանափակ կարողություններ ունեցող» բառերը հանել.

2) 3 –րդ կետից «Ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար առանձին ուսումնամարզական պարապմունքների իրականացման կարգը սահմանելու մասին» բառերը հանել.

3)  4-րդ կետում «հանրակրթական դպրոցներում» բառերը փոխարինել «հանրակրթական ուսումնական հաստատություններում» բառերով.

4) 14-րդ կետում «հաշմանդամ երեխաների ֆիզկուլտուրայի պետական ավարտական քննությունների կարգն ու նորմատիվները» բառերը փոխարինել  «հաշմանդամություն ունեցող երեխաների «ֆիզկուլտուրա» առարկայի վերջնարդյունքի գնահատման չափորոշիչները» բառերով, իսկ «հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ոլորտում պետական լիազոր մարմինը» բառերը փոխարինել «հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

  • Обсуждалось

    12.05.2025 - 30.05.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность, Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1265

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: