Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի № 1104 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  «ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2024 ԹՎԱԿԱՆ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի № 1104-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավականակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

«Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի  հուլիսի 18-ի № 1104-Ա որոշման մեջ փոփոխություններ   կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը (այսուհետէ Որոշում) մշակվել է՝  հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը:

  1. Ընթացիկիրավիճակը և խնդիրները.

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն  ուղղված  2025 թվականի ապրիլի 28-ի № Ֆ/1 040  և  2025 թվականի ապրիլի 29-ի № Ֆ/1 046  գրություններով  «Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ մի շարք մարզիկներ՝ Արսեն Արմենի Սամսոնյանը,  Սամվել Ասատուրի Մանուկյանը, Հարություն Սարգսի Ջավադյանին, Արթուր Ռաֆաելի Մելիքյանին, Գուրգեն Արմենի Քոսյանը, Կարեն Դավիթի Դավթյանը, Նորայր Արմենի Ղազարյանը և Ռոբերտ Արթուրի Բաղրամյանը այլևս չեն համարվում Հայաստանի    ֆուտզալի  և ֆուտբոլի ազգային, ինչպես նաև մինչև 19 և 21 տարեկանների հավաքականների անդամներ: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել վերոնշյալ մարզիկներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը՝  փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային  զորակոչից տարկետում տալու մաuին» № 1104-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված  N 2-ի 3-րդ, 9-րդ, 11-րդ, 16-րդ, 21-րդ,22-րդ,24-րդ  և 25-րդ  կետերը:

 

  1. Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  1. Ակնկալվողարդյունքը

 

Որոշման ընդունմամբ  կդադարեցվի Հայաստանի    ֆուտզալի  և ֆուտբոլի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականների   անդամներ չհանդիսացող Արսեն Արմենին Սամսոնյանին,  Սամվել Ասատուրի Մանուկյանին, Հարություն Սարգսի Ջավադյանին, Արթուր Ռաֆաելի Մելիքյանին, Գուրգեն Արմենի Քոսյանին, Կարեն Դավիթի Դավթյանին, Նորայր Արմենի ն և Ռոբերտ Արթուրի Բաղրամյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը և փոփոխություններ կկատարվի 2024 թվականի  հուլիսի 18-ի № 1104-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված N 2-ի  3-րդ, 9-րդ, 11-րդ, 16-րդ, 21-րդ,22-րդ,24-րդ  և 25-րդ  կետերը:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետականբյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 

Որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

         Որոշման   ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Обсуждалось

    07.05.2025 - 27.05.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Спорт и молодежь

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1187

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: