«Հատուկ միջոցների տեխնիկական բնութագիրը, կիրառման կանոնները, պահպանման ժամկետները, ինչպես նաև դրանք և անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության ու ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հատուկ միջոցների տեխնիկական բնութագիրը, կիրառման կանոնները, պահպանման ժամկետները, ինչպես նաև դրանք և անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության ու ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հատուկ միջոցների տեխնիկական բնութագիրը, կիրառման կանոնները, պահպանման ժամկետները, ինչպես նաև դրանք և անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության ոսպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշմամբ։ «Հատուկ միջոցների տեխնիկական բնութագիրը, կիրառման կանոնները, պահպանման ժամկետները, ինչպես նաև դրանք և անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության ու ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունան անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» և «ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքներից։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծերով առաջարկվում է սահմանել՝ ոստիկանության և ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների տեխնիկական բնութագրերը, դրանց կիրառման կանոնները և պահպանման ժամկետները, հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության և ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 867-Ն որոշումը:
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1803-Լ որոշման N 2 հավելվածով հաստատված՝ ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 8-րդ ուղղության 1․1-ին գործողությունից։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունմամբ 2025 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում։
6․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում՝
1․ ոստիկանության և ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ կընդգրկվեն միայն այնպիսի հատուկ միջոցներ, որոնք մարդու առողջության համար ավելի նվազ վնասակար են, սակայն իրենց տեխնիկական բնութագրորով կնպաստեն ոստիկանության և ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից իրենց լիազորությունների առավել արդյունավետ իրականացմանը,
2․ կառավարության որոշմամբ հստակ կսահմանվեն հատուկ միջոցների կիրառման նոր ստանդարտներ, որոնք նախկինում մասնակի սահմանված էին ոստիկանության պետի հրամաններով,
3․ կհստակեցվի հատուկ միջոցները և անհատական պաշտպանության միջոցները ոստիկանության և ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Обсуждалось
06.05.2025 - 21.05.2025
-
Тип
Pешение
-
Область
Защита общественного порядка, обеспечение общественной безопасности и общественная полиция
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 1584
Принт