В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿԱԹԻ ԵՎ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻ, ԵՐԿԱԹԻՑ ԿԱՄ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԼԵԳԻՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊՈՂՊԱՏԻ, ԶՏՎԱԾ ՊՂԻՆՁԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ՊՂՆՁԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆԻ, ԱԼՅՈՒՄԻՆԻ ՓՈՇԻՆԵՐԻ ԵՎ ԹԵՓՈՒԿՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___ ___________ 2025 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿԱԹԻ ԵՎ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻ, ԵՐԿԱԹԻՑ ԿԱՄ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԼԵԳԻՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊՈՂՊԱՏԻ, ԶՏՎԱԾ ՊՂԻՆՁԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ՊՂՆՁԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆԻ, ԱԼՅՈՒՄԻՆԻ ՓՈՇԻՆԵՐԻ ԵՎ ԹԵՓՈՒԿՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 27-րդ կետերն ու 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել, որ՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206՝ երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից), 7207՝ երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ, 7224՝ այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից, 7403՝ զտված պղինձ և չմշակված պղնձային համաձուլվածքներ, 7601՝ չմշակված ալյումին, 7603՝ ալյումինի փոշիներ և թեփուկներ ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանումը դեպի երրորդ (Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ չհանդիսացող) երկրներ իրականացվում է հիմնական լիցենզիաների հիման վրա.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների արտահանման նպատակով հիմնական լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի համար:
- Հիմնական լիցենզիաների տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
- Սահմանել՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206, 7207, 7224, 7403, 7601 և 7603 ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանման լիցենզիայի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206, 7207, 7224, 7403, 7601 և 7603 ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանման հիմնական լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
1) հայտերի ընդունումն ու հիմնական լիցենզիայի տրամադրումն իրականացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ սահմանված կարգով,
2) սույն որոշումն ունդունելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում տեղադրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ սահմանված՝ հայտի ձևի լրացման ուղեցույցը և սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման ժամանակավոր սահմանափակման մասին։
- Սույն որոշմամբ սահմանված կարգավորումները չեն տարածվում`
1) «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ներմուծված և հետագայում վերաարտահանվող ապրանքների վրա,
2) պայմանագրի հիման վրա Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և հետագայում արտահանվող, ինչպես նաև՝ պայմանագրի հիման վրա վերամշակման նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված և վերամշակումից հետո արտահանվող ապրանքների վրա։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 2-ից և գործում է մինչև 2026 թվականի հունվարի 2-ը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն.Փաշինյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2025 թվականի
_________ ____-ի N_____-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿԱԹԻ ԵՎ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻ, ԵՐԿԱԹԻՑ ԿԱՄ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԼԵԳԻՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊՈՂՊԱՏԻ, ԶՏՎԱԾ ՊՂԻՆՁԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ՊՂՆՁԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆԻ, ԱԼՅՈՒՄԻՆԻ ՓՈՇԻՆԵՐԻ ԵՎ ԹԵՓՈՒԿՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206, 7207, 7224, 7403, 7601 և 7603 ծածկագրերին դասվող ապրանքների` դեպի երրորդ երկրներ արտահանման լիցենզիայի տրամադրման կարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են սույն կետում նշված ապրանքների արտահանման լիցենզավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
- ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
1) ապրանք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206՝ երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից), 7207՝ երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ, 7224՝ այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից, 7403՝ զտված պղինձ և չմշակված պղնձային համաձուլվածքներ, 7601՝ չմշակված ալյումին, 7603՝ ալյումինի փոշիներ և թեփուկներ ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքներ.
2) լիցենզավորում՝ վարչական միջոցների ամբողջություն, որոնցով սահմանվում է լիցենզիայի տրամադրման կարգը.
4) հիմնական լիցենզիա՝ արտաքին առևտրային գործունեության մասնակցին տրվող և լիցենզիայով սահմանված քանակությամբ լիցենզավորման ենթակա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206՝ երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով, 7207՝ երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ, 7224՝ այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից, 7403՝ զտված պղինձ և չմշակված պղնձային համաձուլվածքներ, 7601՝ չմշակված ալյումին, 7603՝ ալյումինի փոշիներ և թեփուկներ ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների` դեպի երրորդ երկրներ արտահանման իրավունք տվող լիցենզիա.
5) հայտատու` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ հիմնական լիցենզիա ստանալու նպատակով.
6) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին, որին հիմնական լիցենզիա տրամադրելու իրավունք է վերապահվել.
7) երրորդ երկրներ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի մասնակից չհանդիսացող պետություններ և (կամ) երկրների միություն։
- ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
- Հիմնական լիցենզիա ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ լիազոր մարմին) է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1) հայտ` համաձայն N 1 ձևի.
2) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:
- Հիմնական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
- Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից հայտի մուտքագրման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա տրամադրվում է կամ մերժվում է հիմնական լիցենզիայի տրամադրումը:
- Սույն կարգի 1-ին կետում նշված յուրաքանչյուր անվանում ապրանքի համար տրամադրվում է առանձին հիմնական լիցենզիա յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի համար՝ համաձայն սույն կարգի N 2 հավելվածի Ձև N 1-ի: Սակայն մեկ լիցենզիա կարող է տրամադրվել մեկ տոննայից ավելի քանակի համար, եթե յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի համար վճարվել է օրենքով սահմանված պետական տուրք։ Յուրաքանչյուր մեկ տոննայից պակաս արտահանվող ապրանքների համար տրամադրվում է մեկ տոննայի համար նախատեսված լիցենզիա։
- Հայտատուի ցանկությամբ հիմնական լիցենզիան կարող է տրամադրվել նաև ռուսերեն լեզվով, որի համար վերջինիս անհրաժեշտ է լրացնել սույն կարգով սահմանված հայտի ռուսերեն տարբերակը համաձայն սույն կարգի Ձև N 2-ի։ Նշված պարագայում լիազոր մարմինը տրամադրում է հիմնական լիցենզիան նաև ռուսերեն լեզվով համաձայն սույն կարգի N 2 հավելվածի Ձև N 2-ի:
- Հայտի և հիմնական լիցենզիայի 5-րդ և 6-րդ տողերում, անհրաժեշտության դեպքում, կարող են նշվել մեկից ավելի երկրներ։
- Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
- Հայտատուն հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Տվյալ դեպքում հիմնական լիցենզիայի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ևս մինչև 3 աշխատանքային օրով։
- Հիմնական լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:
12Հիմնական լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում սույն որոշման 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:
- Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված լիցենզավորված անձի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն) կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ լիցենզավորված անձի անձնագրային տվյալները, լիցենզավորված անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազոր մարմին՝ կցելով նաև նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը, տրամադրված հիմնական լիցենզիայում փոփոխություն կատարելու նպատակով։
- Հիմնական լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է հիմնական լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են հիմնական լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
- Հիմնական լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Կրկնօրինակի տրամադրման համար պետական տուրք չի գանձվում։
Ձև N 1
Հ Ա Յ Տ*
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿԱԹԻ ԵՎ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻ, ԵՐԿԱԹԻՑ ԿԱՄ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԼԵԳԻՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊՈՂՊԱՏԻ, ԶՏՎԱԾ ՊՂԻՆՁԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ՊՂՆՁԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆԻ, ԱԼՅՈՒՄԻՆԻ ՓՈՇԻՆԵՐԻ ԵՎ ԹԵՓՈՒԿՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտ թիվ |
2. Գործողության ժամանակահատվածը 02.07.2025.թ-ից մինչև 02.01.2026թ. |
||
3. Լիցենզիայի տիպը |
4. Պայմանագիրը |
||
ՀԻՄՆԱԿԱՆ |
ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |
թիվ |
_____________ թվականի |
5. Հայտատու |
ՀՎՀՀ |
6. Գնորդ |
|
|
Պայմանագրի պայմաններին համապատասխան |
||
7. Նշանակման երկիրը |
|
8. Գնորդի երկիրը |
|
- |
Պայմանագրի պայմաններին համապատասխան |
||
9. Պայմանագրի արժույթը |
Պայմանագրի պայմաններին համապատասխան |
10. Արժեքը |
11. Վիճակագրական արժեքը |
12. Ծագման երկիրը |
Պայմանագրի պայմաններին համապատասխան |
13. Քանակը |
14. Չափման միավորը |
15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և դրա նկարագրությունը |
|||
16. Լրացուցիչ տեղեկատվություն |
|||
17. Լիցենզիայի տրամադրման հիմքը |
18. Հայտատուի լիազորված անձը Ա.Ա.Հ. Պաշտոն Հեռախոսահամար Ստորագրություն և կնիք Ամսաթիվ |
*- լրացվում է համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ սահմանված կանոնների (հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=197273) կամ՝ հայտի լրացման ուղեցույցի, որոնք տեղադրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում
Ձև N 2
ЗАЯВЛЕНИЕ*
НА ВЫДАЧУ ГЕНЕРАЛЬНОЙ ЛИЦЕНЗИИ НА ЭКСПОРТ ИЗ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ В ТРЕТЬИ СТРАНЫ ЖЕЛЕЗА И НЕЛЕГИРОВАННОЙ СТАЛИ, ПОЛУФАБРИКАТОВ ИЗ ЖЕЛЕЗА ИЛИ НЕЛЕГИРОВАННОЙ СТАЛИ, СТАЛИ В ЛЕГИРОВАННЫХ СЛИТКАХ ИЛИ В ДРУГИХ ПЕРВИЧНЫХ ФОРМАХ, РАФИНИРОВАННОЙ МЕДИ И НЕОБРАБОТАННЫХ МЕДНЫХ СПЛАВОВ, НЕОБРАБОТАННОГО АЛЮМИНИЯ, АЛЮМИНИЕВОГО ПОРОШКА
1. |
Заявление |
2. |
Период действия |
||||
N |
с 02.07.2025г. |
по 02.01.2026г. |
|||||
3. |
Тип лицензии |
4. |
Контракт |
||||
ГЕНЕРАЛЬНАЯ |
ЭКСПОРТ |
N |
от |
||||
5. |
Заявитель |
УНН |
6. |
Покупатель |
|||
|
В соответствии с условиями договорa (контрактa) |
||||||
7. |
Страна назначения |
|
8. |
Страна покупателя |
|
||
- |
В соответствии с условиями договорa (контрактa) |
||||||
9.
|
Валюта контракта
|
В соответствии с условиями договорa (контрактa)
|
10.
|
Стоимость
|
11.
|
Статистическая стоимость
|
|
12. |
Страна происхождения |
В соответствии с условиями договорa (контрактa) |
13.
|
Количество |
14. |
Единица измерения
|
|
15. |
Код товара по ТН ВЭД ЕАЭС и его описание |
||||||
16. |
Дополнительная информация |
||||||
17.
|
Основание для выдачи лицензии
|
18. Уполномоченное лицо заявителя |
|||||
Ф.И.О.
|
|||||||
*- заполняется в соответствии с правилами, утвержденными Решением Комиссии Евразийской экономической комиссии от 24 ноября 2023 года № 125 (ссылка: https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=197273) или размещеной на официальном сайте Министерства экономики Республики Армения инструкцией по заполнению заявления.
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2025 թվականի
_________ ____-ի N_____-Ն որոշման
Ձև N 1
Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԿԱԹԻ ԵՎ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻ, ԵՐԿԱԹԻՑ ԿԱՄ ՉԼԵԳԻՐՎԱԾ ՊՈՂՊԱՏԻՑ ԿԻՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ, ԼԵԳԻՐՎԱԾ ՁՈՒԼԱԿՏՈՐՆԵՐՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊՈՂՊԱՏԻ, ԶՏՎԱԾ ՊՂԻՆՁԻ ԵՎ ՉՄՇԱԿՎԱԾ ՊՂՆՁԱՅԻՆ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԱԼՅՈՒՄԻՆԻ, ԱԼՅՈՒՄԻՆԻ ՓՈՇԻՆԵՐԻ ԵՎ ԹԵՓՈՒԿՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
|
Լիազորված մարմին |
||||||||
|
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
||||||||
1. |
Լիցենզիա |
2.
|
Գործողության ժամկետը |
||||||
N |
02.07.2025թ.-ից |
մինչև 02.01.2026թ. |
|||||||
3. |
Լիցենզիայի տեսակը |
4.
|
Պայմանագիր |
||||||
ՀԻՄՆԱԿԱՆ |
ԱՐՏԱՀԱՆՈՒՄ |
N |
|||||||
5. |
Հայտատու |
|
6.
|
Գնորդ |
|||||
|
|
||||||||
7. |
Նշանակման երկիրը |
|
8.
|
Գնորդի երկիրը |
|
||||
|
|
||||||||
9.
|
Պայմանագրի արժույթը
|
|
10.
|
Արժեքը |
11.
|
Վիճակագրական արժեքը |
|||
|
|
|
|||||||
12. |
Ծագման երկիրը |
|
13.
|
Քանակը |
14. |
Չափման միավորը |
|||
|
|
|
|||||||
15. |
Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳ ԱԱ–ի և նկարագրությունը |
||||||||
|
|||||||||
16. |
Լրացուցիչ տեղեկություններ |
||||||||
17.
|
Լիցենզիայի տրամադրման հիմքը
|
18. Լիազորված անձ Ա.Ա.Հ. Պաշտոն Ստորագրություն և կնիք ամսաթիվ
|
|||||||
Ձև N 2
ГЕНЕРАЛЬНАЯ ЛИЦЕНЗИЯ
НА ЭКСПОРТ ИЗ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ В ТРЕТЬИ СТРАНЫ ЖЕЛЕЗА И НЕЛЕГИРОВАННОЙ СТАЛИ, ПОЛУФАБРИКАТОВ ИЗ ЖЕЛЕЗА ИЛИ НЕЛЕГИРОВАННОЙ СТАЛИ, СТАЛИ В ЛЕГИРОВАННЫХ СЛИТКАХ ИЛИ В ДРУГИХ ПЕРВИЧНЫХ ФОРМАХ, РАФИНИРОВАННОЙ МЕДИ И НЕОБРАБОТАННЫХ МЕДНЫХ СПЛАВОВ, НЕОБРАБОТАННОГО АЛЮМИНИЯ, АЛЮМИНИЕВОГО ПОРОШКА И ЧЕШУЙКОВ
Уполномоченный орган |
|||||||||
Министерство экономики Республики Армения |
|||||||||
1. |
Лицензия |
2. |
Период действия |
||||||
N |
С 02.07.2025г. |
По 02.01.2026г. |
|||||||
3. |
Тип лицензии |
4. |
Контракт |
||||||
ГЕНЕРАЛЬНАЯ |
ЭКСПОРТ |
N |
от |
||||||
5. |
Заявитель |
|
6. |
Покупатель |
|||||
|
|
||||||||
7. |
Страна назначения |
|
8. |
Страна покупателя |
|
||||
|
|
||||||||
9. |
Валюта контракта |
|
10. |
Стоимость |
11. |
Статистическая стоимость |
|||
|
|
|
|||||||
12. |
Страна происхождения |
|
13. |
Количество |
14. |
Единица измерения |
|||
|
|
|
|||||||
15. |
Код товара по ТН ВЭД ЕАЭС и его описание |
||||||||
|
|||||||||
16. |
Дополнительная информация |
||||||||
|
|||||||||
17.
|
Основание для выдачи лицензии
|
18. Уполномоченное лицо Ф.И.О.
|
|||||||
-
Обсуждалось
05.05.2025 - 20.05.2025
-
Тип
Pешение
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 653
Принт