Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1545-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ »

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի N 1545-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է 2024 թվականի դեկտեմբերի 14-ին «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-480-Ն օրենքի ուժի մեջ մտնելու հանգամանքով: Մինչ օրենքի փոփոխությունները գործող կարգավորումներով ձկան չափաքանակը սահմանվում էր Տարեկան ծրագրի շրջանակներում, սակայն դեկտեմբերի 5-ից լիազորությունը Տարեկան ծրագրով սահմանելու հանվել է և վերապահվել է Կառավարության առանձին լիազորվող նորմով, որից հետո անհարժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի N 1545-Ն որոշման մեջ:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստանալ երկու իրավական ակտերի համապատասխանեցում՝ «Սևանա լճի մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի N 1545-Ն որոշման:

Ներկայացվող նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.) ծրագրի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնում ամրագրված «Սևանա լճի էկոհամակարգային հավասարակշռության և կենսաբազմազանության պահպանումը, վերականգնումը, վերարտադրումը, բնականոն զարգացումն ու խելամիտ օգտագործումը» առաջնահերթ ուղղությունից։

  • Обсуждалось

    28.04.2025 - 19.05.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Охрана природы, Территориальное управление и развитие, Водное хозяйство, Инспекционная система

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2211

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: