Добавить в избранное

Находится в правительстве РА

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1․ Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ բոլոր ստուգումները անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2024 թվականի նոյեմբերի 21-ին ընդունված «Գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1829-Ն որոշումով (այսուհետև՝ Որոշում) սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջներ, որի նկատմամբ՝ անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմին է ճանաչվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետև՝ Տեսչական մարմին)։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն և լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման մեջ, որի հաստատումը կնպաստի գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացմանը։ 

2․Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծով նախատեսվում է սահմանել Որոշմամբ ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթ, որը հնարավորություն կստեղծի համապատասխան ոլորտում իրականացնել ստուգումներ։

3․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ և արդիական ստուգաթերթի առկայությունը։ 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Տեսչական մարմնի կողմից: 

5․ Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

6․ Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման չի հանգեցնի: 

7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

  • Обсуждалось

    28.04.2025 - 14.05.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 714

Принт