Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն հրամանով,  ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) <Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար> շինարարական նորմերով ամրագրված և հաշմանդամություն ունեցող անձանց համար  շենքերի ու շինությունների շահագործման մատչելիության ու հասանելիության պահանջների ապահովման արդյունավետության բարձրացման, մասնավորապես բարձր (հատուկ և կարևորագույն նշանակության՝ այդ թվում դպրոցներ, նախադպրոցական հաստատություններ, առողջապահական կազմակերպություններ, մարզական համալիրներ, հասարակական նշանակության այլ օբյեկտներ) և բարձրագույն ռիսկայնության աստիճանով դասակարգվող օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերում մատչելիության պարտադիր միջոցառումների ներառման  անհրաժեշտությամբ:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Կարգավորման ենթակա հիմնախնդիրների  վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում շինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերը, ելնելով դրանց ռիսկայնության աստիճանից  Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված կարգով ներկայացվում են պետական համալիր փորձաքննության՝ և ըստ ՀՀ վարչապետի 01.11.2024թ N978-Լ որոշման ստանում են փորձաքննական հանձնաժողովի եզրակացությունը ՝ շահագրգիռ բոլոր մարմինների կարծիքների ամփոփմամբ:

Հարկ է նաև նշել, որ թեև <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին> օրենքի, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N700-Լ որոշման համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է հանդիսանում  hաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման ու պաշտպանության և սոցիալական ներառման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ ՀՀ վարչապետի 01.11.2024թ N978-Լ որոշմամբ հաստատված  ճարտարապետաշինարարական նախագծերի փորձաքննական հանձնաժողովի կազմում վերջինս ընդգրկված չէ, ինչի արդյունքում շենքերի և շինությունների նախագծային լուծումներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության տարատեսակ միջոցառումների պարտադիր ընդգրկման մակարդակը նվազում է և դիտարկվում որպես ավելի հայեցողական:

 

3.Առաջակվող լուծումները

Հաշվի առնելով վերը նշվածը, Կոմիտեն նախաձեռնել է մասնակի լրացումներ և փոփոխություն   ՀՀ վարչապետի 01.11.2024թ N978-Լ որոշմամբ հաստատված հավելվածներ 1-ում, 3-ում և 4-ում՝ որոնցում առաջարկվել է

- քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի փորձաքննական հանձնաժողովների կազմում լրացնել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանումը,

- ներառել պարտադիր պահանջ ճարտարապետաշինարարական նախագծերի միջանկյալ համաձայնեցման վերաբերյալ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ,

- ներառել հիմնական նորմատիվ պահանջների թվարկ՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության միջոցառումների մասով:

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշում

Հավելված N1-ի կետ 13

Քաղաքաշինության բնագավառի գործունեության կանոնակարգման և իրագործումն ապահովող միջոցառումների հիմնական ուղղություններն են՝ .... քաղաքաշինական միջավայրի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովումը.

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում

Հավելված 1, Կետ 6

Կարևորագույն նշանակության մի շարք օբյեկտների համալրում նախագծային հատուկ լուծումներով՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց շահագործման մատչելիությունն ապահովելու համար:

 

Հավելված 2, Կետ 1.2

Ռազմավարությամբ կամրագրվեն 2022-2026 թթ. սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման հիմնական գերակայությունները/ առաջնահերթությունները, նպատակները, դրանց հասնելու համար անհրաժեշտ առանցքային բարեփոխումներն ու քաղաքականության գործիքները, ինչպես նաև առկա խոչընդոտները և հիմնական ռիսկերը: Ռազմավարությունը սոցիալական պաշտպանության առանձին բնագավառներին առնչվող մանրամասներ չի ներառի, սակայն ապահովելու է բավարար ուղենիշեր ժողովրդագրության, աշխատանքի և զբաղվածության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության բնագավառներում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց, կանաց և երեխաների, տարեցների հիմնահարցերին առնչվող ծրագրերի մշակման ժամանակ ընդհանուր տրամաբանությամբ առաջնորդվելու համար:

Նախագծի ընդունումը չի հանգեցնում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

6. Ակնկալվող արդյունքը

Շինարարական ծրագրերի պետական համալիր փորձաքննության արդյունավետություն, շենքերում և շինություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության միջոցառումների ապահովում։ 

  • Обсуждалось

    22.04.2025 - 07.05.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1708

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: