Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

  • Обсуждалось

    22.04.2025 - 07.05.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6169

Принт

Предложения

Նունե Հարությունյան

07.05.2025

Ներկայացված նախագիծը կարևոր է և միտված է նպաստելու հանրակրթության համակարգի կայուն բարելավմանը: Այնուամենայնիվ, ցանկանում եմ առաջարկել ևս մեկ դիտարկում, որը կարող է լրացնել և առավել համաչափ դարձնել նախաձեռնության շրջանակը։ Առաջարկում եմ սահմանել նաև միջին կատարողական ունեցող դպրոցների աջակցություն: Հաճախ ուշադրությունը կենտրոնանում է կա՛մ շատ թույլ, կա՛մ գերազանց արդյունքներ ցույց տվող դպրոցների վրա։ Սակայն անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրություն հատկացնել միջին մակարդակի վրա գտնվող դպրոցներին, որոնք ունեն զարգացման ներուժ, բայց հաճախ դուրս են մնում ուշադրության կենտրոնից։ Նախագծում կարելի է ներառել նպատակային աջակցության ծրագրեր՝ ուղղված հենց այս դպրոցների աջակցությանը՝ վերապատրաստումներ, փոքր դրամաշնորհային հնարավորություններ և այլն։

Թագուհի Մամյան

06.05.2025

Նախագիծը շատ ողջունելի է։ Նմանատիպ խրախուսումը կդառնա մոտիվացիոն ուժ, որը կխթանի կրթության որակի բարձրացմանը, նորարարական միջավայրի ներդրմանը, ուսուցիչների ու սովորողների ներգրավվածությունը կրթական բարեփոխումներին։ Առաջարկում եմ ուսումնական հաստատությունների կատարողականը գնահատել ոչ միայն ըստ արդյունքների, այլև ըստ ներդրված կրթական նորարարությունների, սովորողների մասնակցության՝ նախագծերում, հետազոտական աշխատանքներում և համայնքային նախաձեռնություններում։ Խրախուսել նաև այն ուսումնական հաստատություններին, որտեղ սովորողները նորարարական նախագծերի համահեղինակներ կամ ստեղծագործողներ են՝ կատարելով տեխնիկական վերազինում՝ արդի թվային տեխնիկայով (դյուրակիր համակարգիչներ, ինտերակտիվ գրատախտակներ)։ Համարելով աջակցությունը զարգացման կարիքների բարելավում, առաջարկում եմ ցածր կատարողական ունեցող հաստատությունների համար ներդնել պատճառահետևանքային աջակցման ծրագրեր ։ Առաջարկվող փոփոխություններն ու հավելումները նպատակ ունեն ապահովելու ոչ միայն խրախուսման և աջակցման թափանցիկ ու արդար համակարգ, այլ նաև համաչափ կրթական զարգացում, որը հիմնվում է համագործակցության, նորարարության և թվային հզորացման վրա։ Խրախուսումը պետք է նպաստի որակին, աջակցությունը՝ զարգացմանը։

Մերի Գևորգյան

06.05.2025

Ողջունելի նախագիծ է,գնահատված աշխատանքը կնպաստի ուսումնական հաստատություններին առավել մեծ պատասխանատվությամբ,եռանդով աշխատել։Առաջարկում եմ ցածր կատարողական արդյունք ունեցող դպրոցներին աջակցել նաև մասնագիտական ու մեթոդական խորհրդատվությամբ,այսինքն փորձի փոխանակման համար կազմակերպվեն վերապատրաստումներ բարձր կատարողական արդյունք ունեցող դպրոցների կողմից։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: