Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

2025 թվականի հունվարի 22-ին ընդունված՝ «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-6-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ 08․04․2010թ․ ՀՕ-42-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տրամադրման նպատակով տրվող փորձագիտական եզրակացությունը պարտավոր են կազմել և Կոմիտե ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Կոմիտեն ստացված տեղեկատվության հիման վրա վարում և իր պաշտոնական կայքում մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը աճողական եղանակով հրապարակում է այն ապրանքների ցանկը, որոնց վերաբերյալ, նույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան, տրվել է փորձագիտական եզրակացություն այն մասին, որ դրանք չեն հանդիսանում հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում ներառված ապրանքներ:

Միաժամանակ, 2025 թվականի հունվարի 22-ին ընդունված՝ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-7-Ն օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանք հանդիսանալու վերաբերյալ փորձաքննություն իրականացնող յուրաքանչյուր անձ պարտավոր է Կոմիտեին տրամադրման նպատակով տրվող փորձագիտական եզրակացությունը կազմել և Կոմիտե ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Կոմիտեն վարում և իր պաշտոնական ինտերնետային կայքում մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը աճողական եղանակով հրապարակում է այն ապրանքների ցանկը, որոնց վերաբերյալ ապրանքի փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ դրանք չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանք:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 25.03.2025թ․ N 240-Ա որոշմամբ հաստատվել է վերոնշյալ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումը՝ նախատեսելով համապատասխան լրացումների իրականացում Հայաստանի Հանրապետության կառավարության 20․05․2004թ․ «Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգի մասին» N 765-Ն որոշման մեջ։

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծով նախատեսվում է սահմանել փորձաքննություն իրականացնող անձանց կողմից հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանքի փորձաքննության եզրակացության կազմման և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրման կարգը։ Մասնավորապես, նախատեսվում է սահմանել փորձագիտական եզրակացության՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրման եղանակը, ժամկետները, ձևաչափը։

  • Обсуждалось

    18.04.2025 - 03.05.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2303

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: