ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________ 2025 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) N 5 հավելվածի 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«17. Բժշկական հիմնական սարքավորումների` ըստ սարքի շահագործման ինտենսիվության, շահագործման թույլատրելի ժամկետները սահմանված են սույն որոշման N 12 հավելվածի «N 12 հավելվածի պարզաբանում» և N 13 հավելվածի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժիններում:».
2) N 5 հավելվածի 18-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը» բառերից հետո լրացնել «,սույն կարգի 19.5-րդ կետով սահմանված որակավորում ունեցող անձի մասին տեղեկատվություն` կցելով վերջինիս մասնագիտական կրթության և պահանջվող թեմաներով շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ ունենալու մասին փաստը հավաստող փաստաթղթերը» բառերը.
3) N 5 հավելվածում 19.4-րդ կետից հետո լրացնել նոր 19.5-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«19.5. Արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրենց կառուցվածքում պետք է ունենան որակի ապահովման պատասխանատու անձանց հաստիքներ` ապահովելով N 12 հավելվածի «N 12 հավելվածի պարզաբանում» և N 13 հավելվածի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժիններում որակի ապահովման պատասխանատու անձանց համար սահմանված պահանջները: Սույն կետի իմաստով բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման պատասխանատուներ են համարվում` վերջին 5 տարվա ընթացքում Առողջապահական ծառայությունների որակի բարելավման և անվտանգության վերաբերյալ թեմաներով առնվազն 50 ՇՄԶ կրեդիտ, ներառյալ` «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման գործիքներ» թեմայով առնվազն 8 ՇՄԶ կրեդիտ ձեռք բերած հետևյալ անձինք`
1) ավագ բուժաշխատողը.
2) բակալավրի ծրագրով իրականացված մասնագիտական կրթություն ունեցող միջին բուժաշխատողը.
3) «Հանրային առողջություն և առողջապահություն» մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ «Առողջապահության կառավարում և վարչարարություն» մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ «Առողջապահության կազմակերպում և կառավարում» մասնագիտացմամբ բարձրագույն կրթություն ունեցող անձը:».
4) N 12 հավելվածի 8.2-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» գլուխը
շարադրել նոր խմբագրությամբ`
«ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Բժշկական բարձրագույն կամ միջին մասնագիտական կրություն ունեցող անձ` կրթության փաստը հավաստող վկայականի առկայությամբ:».
5) N 12 հավելվածի «N 12 հավելվածի պարզաբանում» բաժնի «Ընդհանուր դրույթներ» գլխի վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ `
ա. հետևյալ բովանդակությամբ.
«•Բժշկական հիմնական սարքավորումների` ըստ սարքի շահագործման ինտենսիվության, շահագործման թույլատրելի ժամկետները սահմանված են ստորև ներկայացված աղյուսակով.
|
|
սարքավորում |
թույլատրելի ժամկետներ |
շահագործման ինտեսիվություն`տարեկան օգտագործման քանակ ըստ սարքի աշխատանքի չափման միավորի |
|||||
|
արտադրման տարեթվից սկսած |
Վերականգնման (refurbished) տարեթվից սկսած |
|
||||||
|
|
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
|
|
|
շահագործման բարձր ինտեսիվություն |
շահագործման միջին ինտեսիվություն |
շահագործման ցածր ինտեսիվություն |
- |
|
||
|
|
անվանում |
տարի |
բարձր |
միջին |
ցածր |
|||
|
1. |
ռենտգեն |
11 |
13 |
15 |
10 |
20.000 և ավել |
10.000-20.000 |
Մինչև 10.000 |
|
2. |
շարժական ռենտգեն |
11 |
13 |
15 |
10 |
6.000 և ավել |
3.000-6.000 |
Մինչև 3.000 |
|
3. |
ռադիոսկոպ |
9 |
11 |
13 |
10 |
4.000 և ավել |
2.000-4.000 |
Մինչև 2.000 |
|
4.
|
ինտերվենցիոն ռադիոլոգիայի ինտեգրված սարք |
9 |
11 |
13 |
10 |
4.000 և ավել |
2.000-4.000 |
Մինչև 2.000 |
|
5. |
G-arm |
9 |
11 |
13 |
10 |
1.500 և ավել |
750-1.500 |
Մինչև 750 |
|
6. |
C-arm |
9 |
11 |
13 |
10 |
2.000 և ավել |
1000-2.000 |
Մինչև 1.000 |
|
7. |
անգիոգրաֆ |
9 |
11 |
13 |
10 |
4.000 և ավել |
2.000-4.000 |
Մինչև 2.000 |
|
8. |
ուլտրաձայնային ախտորոշման |
10 |
12 |
15 |
12 |
12.000 և ավել |
7.500-12.000 |
Մինչև 7.500 |
|
9. |
համակարգչային տոմոգրաֆ |
9 |
11 |
13 |
10 |
15.000 և ավել |
7.500-15.000 |
Մինչև 7.500 |
|
10. |
մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ |
13 |
13 |
13 |
8 |
- |
- |
- |
|
11. |
մամոգրաֆ |
9 |
10 |
13 |
10 |
7.000 և ավել |
3.500-7.000 |
Մինչև 3.500 |
|
12 |
լիտոտրիպտեր |
9 |
11 |
13 |
10 |
3.000 և ավել |
2.000-3.000 |
Մինչև 2.000 |
|
13 |
օստեոդենսիտոմետր |
9 |
11 |
13 |
10 |
10.000 և ավել |
5.000-10.000 |
Մինչև 5.000 |
|
14. |
մեկ ֆոտոն էմիսիոն շերտագիր |
8 |
9 |
10 |
10 |
4.000 և ավել |
2.000-4.000 |
Մինչև 2.000 |
1) Սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 8-րդ սյունյակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (ցածր) կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 4-րդ սյունակով սահմանված ժամկետով.
2) Սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 7-րդ սյունյակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (միջին) կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 3-րդ սյունակով սահմանված ժամկետով.
3) Սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 6-րդ սյունյակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (բարձր) կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 2-րդ սյունակով սահմանված ժամկետով.
4) Սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումների առավելագույն շահագործման ժամկետը հաշվարկվում է սարքի արտադրման տարեթվից և հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր տարի` հաշվի առնելով շահագործման ինտենսիվությունը.
5) Սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները չեն կարող շահագործվել իրենց զբաղեցրած տողի 4-րդ սյունյակով սահմանված ժամկետից ավել` անկախ սարքի շահագործման ինտենսիվությունից, բացառությամբ 4-րդ սյունյակով նշված ժամկետի լրանալու դեպքում արտադրողի կողմից գործարանային պայմաններում վերականգնված (refurbished) սարքերի, որոնց շահագործումը կարող է շարունակվել մինչև վերականագնված սարքի` սույն աղյուսակում զբաղեցրած տողի 5-րդ սյունյակով սահմանված ժամկետը .
6) Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների (այդ թվում օգտագործված բժշկական արտադրատեսակների) ներմուծման կարգը սահմանված է Կառավարության 2023 թվականի մարտի 30-ի թիվ 429-Ն որոշմամբ:».
բ. հետևյալ բովանդակությամբ.
«• Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները, որոնք սպասարկում են 45.000-ից ավելի բնակչություն` իրենց կառուցվածքում պետք է ունենան որակի ապահովման պատասխանատու անձի մեկ հաստիք: Սույն պարբերության մեջ նշված խմբում չընդգրկված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և այլ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները իրենց կառուցվածում բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման պատասխանատու անձի հաստիք կարող են չունենալ, այս դեպքում բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման պատասխանատու անձի պարտականությունները բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի գործադիր մարմնի ղեկավարի հրամանով հանձնարարվում են աշխատողներից որևէ մեկին, ով պետք է համապատասխանի սույն որոշման N 5 հավելվածի 19.5-րդ կետի պահանջներին:».
6) N 13 հավելվածի 99.3-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» գլուխը շարադրել նոր խմբագրությամբ`
«ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Բժշկական միջին մասնագիտական կրություն ունեցող անձ` կրթության փաստը հավաստող վկայականի առկայությամբ:».
7) N 13 հավելվածի 101-րդ կետի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժնում «•Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը, յուրաքանչյուր առանձին բաժանմունքում, պետք է կազմակերպի միջին և կրտսեր բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն՝ հիվանդանոցում ապահովելով նվազագույնը մեկ հերթապահ ավագ բուժաշխատող (բժշկական պաշտոնը սահմանվում է` 1 պաշտոն - 80 մահճակալի հաշվով):» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«•Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը, յուրաքանչյուր առանձին բաժանմունքում, պետք է ապահովվի միջին և կրտսեր բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն: Մարզերում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը պետք է ապահովի առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու թույլտվություն ունեցող ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն` յուրաքանչյուր 80 մահճակալի հաշվով: Երևան քաղաքում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողը, նշված պայմանով իրականացվող բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր տեսակի մասով` բացառությամբ համաճարակաբանական, կլինիկական դեղորայքային և անեսթեզիոլոգիական տեսակների, պետք է ապահովի առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն ինքնուրույն իրականացնելու թույլտվություն ունեցող ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթապահություն` անկախ մահճակալների թվից: Բուժաշխատողների մասնագիտական կրթությունը պետք է համապատասխանի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին տրված լիցենզիայով նախատեսված, հիվանդանոցային պայմաններում իրականացման ենթակա բժշկական օգնության և սպասարկման տեսակներին: Սույն հավելվածի իմաստով, բուժաշխատողների շուրջօրյա հերթապահությունն ապահովված է համարվում հերթապահությանն առնվազն 4-ից ավել համապատասխան բուժաշխատողի ներգրավվածության դեպքում, եթե սույն հավելվածով, բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների մասով` մահճակալների թվով պայմանավորված այլ (գերազանցող) կարգավորում առկա չէ:»:
8) N 13 հավելվածի 101-րդ կետի «N 13 հավելվածի պարզաբանում» բաժնի վերջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ `
ա. հետևյալ բովանդակությամբ.
«•Բժշկական հիմնական սարքավորումների` ըստ սարքի շահագործման ինտենսիվության, շահագործման թույլատրելի ժամկետները սահմանված են ստորև ներկայացված աղյուսակով.
|
|
սարքավորում |
թույլատրելի ժամկետներ |
շահագործման ինտեսիվություն`տարեկան օգտագործման քանակ ըստ սարքի աշխատանքի չափման միավորի |
|||||
|
արտադրման տարեթվից սկսած |
Վերականգնման (refurbished) տարեթվից սկսած |
|
||||||
|
|
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
|
|
|
շահագործման բարձր ինտեսիվություն |
շահագործման միջին ինտեսիվություն |
շահագործման ցածր ինտեսիվություն |
- |
|
||
|
|
անվանում |
տարի |
բարձր |
միջին |
ցածր |
|||
|
1. |
ռենտգեն |
11 |
13 |
15 |
10 |
20.000 և ավել |
10.000-20.000 |
Մինչև 10.000 |
|
2. |
շարժական ռենտգեն |
11 |
13 |
15 |
10 |
6.000 և ավել |
3.000-6.000 |
Մինչև 3.000 |
|
3. |
ռադիոսկոպ |
9 |
11 |
13 |
10 |
4.000 և ավել |
2.000-4.000 |
Մինչև 2.000 |
|
4.
|
ինտերվենցիոն ռադիոլոգիայի ինտեգրված սարք |
9 |
11 |
13 |
10 |
4.000 և ավել |
2.000-4.000 |
Մինչև 2.000 |
|
5. |
G-arm |
9 |
11 |
13 |
10 |
1.500 և ավել |
750-1.500 |
Մինչև 750 |
|
6. |
C-arm |
9 |
11 |
13 |
10 |
2.000 և ավել |
1000-2.000 |
Մինչև 1.000 |
|
7. |
անգիոգրաֆ |
9 |
11 |
13 |
10 |
4.000 և ավել |
2.000-4.000 |
Մինչև 2.000 |
|
8. |
ուլտրաձայնային ախտորոշման |
10 |
12 |
15 |
12 |
12.000 և ավել |
7.500-12.000 |
Մինչև 7.500 |
|
9. |
համակարգչային տոմոգրաֆ |
9 |
11 |
13 |
10 |
15.000 և ավել |
7.500-15.000 |
Մինչև 7.500 |
|
10. |
մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ |
13 |
13 |
13 |
8 |
- |
- |
- |
|
11. |
մամոգրաֆ |
9 |
10 |
13 |
10 |
7.000 և ավել |
3.500-7.000 |
Մինչև 3.500 |
|
12 |
լիտոտրիպտեր |
9 |
11 |
13 |
10 |
3.000 և ավել |
2.000-3.000 |
Մինչև 2.000 |
|
13 |
օստեոդենսիտոմետր |
9 |
11 |
13 |
10 |
10.000 և ավել |
5.000-10.000 |
Մինչև 5.000 |
|
14. |
մեկ ֆոտոն էմիսիոն շերտագիր |
8 |
9 |
10 |
10 |
4.000 և ավել |
2.000-4.000 |
Մինչև 2.000 |
1) Սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 8-րդ սյունյակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (ցածր) կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 4-րդ սյունյակով սահմանված ժամկետով.
2) Սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 7-րդ սյունյակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (միջին) կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 3-րդ սյունյակով սահմանված ժամկետով.
3) Սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները, որոնք ունեն իրենց զբաղեցրած տողի 6-րդ սյունյակով սահմանված շահագործման ինտենսիվության մակարդակը (բարձր) կարող են օգտագործվել առավելագույնը` նույն տողի 2-րդ սյունյակով սահմանված ժամկետով.
4) Սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումների առավելագույն շահագործման ժամկետը հաշվարկվում է սարքի արտադրման տարեթվից և հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր տարի` հաշվի առնելով շահագործման ինտենսիվությունը.
5) Սույն աղյուսակի 1-ից 14-րդ տողերով սահմանված սարքավորումները չեն կարող շահագործվել իրենց զբաղեցրած տողի 4-րդ սյունյակով սահմանված ժամկետից ավել` անկախ սարքի շահագործման ինտենսիվությունից, բացառությամբ 4-րդ սյունյակով նշված ժամկետի լրանալու դեպքում արտադրողի կողմից գործարանային պայմաններում վերականգնված (refurbished) սարքերի, որոնց շահագործումը կարող է շարունակվել մինչև վերականագնված սարքի` սույն աղյուսակում զբաղեցրած տողի 5-րդ սյունյակով սահմանված ժամկետը.
6) Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների (այդ թվում օգտագործված բժշկական արտադրատեսակների) ներմուծման կարգը սահմանված է Կառավարության 2023 թվականի մարտի 30-ի թիվ 429-Ն որոշմամբ:».
բ. հետևյալ բովանդակությամբ.
«•Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրենց կառուցվածքում պետք է ունենան որակի ապահովման պատասխանատու անձանց հաստիքներ`
1) Երևան քաղաքում`
ա. մինչև 100 մահճակալ և մինչև 200 բուժաշխատող ունեցող` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն` մեկ հաստիք.
բ. մինչև 100 մահճակալ և 200-ից ավել բուժաշխատող ունեցող` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն` առնվազն երկու հաստիք, որից մեկը՝ ղեկավարի.
գ. 100-ից մինչև 200 մահճակալ կամ 200-ից 300 բուժաշխատող ունեցող` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն` առնվազն երկու հաստիք, որից մեկը՝ ղեկավարի.
դ. 201 և ավել մահճակալ կամ 300-ից ավել բուժաշխատող ունեցող` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն` առնվազն երեք հաստիք, որից մեկը՝ ղեկավարի.
2) Հայաստանի Հանրապետության մարզերում`
ա. մինչև 150 մահճակալ և մինչև 200 բուժաշխատող ունեցող` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն` մեկ հաստիք.
բ. 150-ից ավել մահճակալ և 200-ից ավել բուժաշխատող ունեցող հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն` առնվազն երկու հաստիք, որից մեկը՝ ղեկավարի։
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների նկատմամբ, որոնք միաժամանակ ընդգրկված են սույն պարբերությամբ սահմանված մեկից ավելի խմբերում, կիրառելի են այն խմբի համար նախատեսված պահանջները, որով նախատեսված են բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման պատասխանատու անձանց ավելի շատ հաստիքներ:».
գ. հետևյալ բովանդակությամբ.
«• Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները մասնագիտական խորհրդատվություններ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծառայություններ կարող են մատուցել նաև չհոսպիտալացված պացիենտներին:»:
2. Սույն որոշման 1-ին կետի`
1) 2-րդ և 3-րդ ենթակետերը, 5-րդ և 8-րդ ենթակետերի «բ» պարբերությունները ուժի մեջ են մտնում 2025 թվականի մայիսի 1-ից,
2) 4-րդ, 6-րդ, 7-րդ ենթակետերը և 8-րդ ենթակետի «գ» պարբերությունը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո,
3) 1-ին ենթակետը, 5-րդ և 8-րդ ենթակետերի «ա» պարբերությունները ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից 2 տարի հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
14.04.2025 - 29.04.2025
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 1854
Принт