Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N93-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N93-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին ծրագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2024թ․ հունվարի 18-ի թիվ 93-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում):

Որոշման համաձայն՝ այն ուղղված է ներդրումային կարողությունների ավելացմանը, հայաստանյան շուկա նոր մուտք գործող ֆոնդերի կառավարիչների համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև իրական հատվածի համար ֆինանսներին հասանելիության դյուրացմանը։

Այդ նպատակին հասնելու համար Որոշման կարգավորումներով նախատեսվել է Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությունը տնտեսության գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնող ֆոնդերում՝ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ֆոնդում ներդրողի կողմից առնվազն 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում՝ ֆոնդի զուտ ակտիվների 30%-ի չափով, սակայն ոչ ավելի, քան 3,000,000,000 (երեք միլիարդ) դրամը։

Խնդիրն այն է, որ թեպետ որոշմամբ սահմանված նպատակները կարևոր են, այնուամենայնիվ, ընտրված եղանակով և տրված կարգավորումներով դրանց հասնելն անհնար է։ Մասնավորապես, Որոշումն ունի ինչպես մի շարք բովանդակային և տեխնիկական, այնպես էլ սկզբունքային անհամապատասխանություններ և թերություններ, որոնք հնարավոր չէ ընտրված տրամաբանության շրջանակներում շտկել։

Այսպես, Որոշման տրամաբանությունը կառուցված է ներդրումային ֆոնդերում ՀՀ մասնակցության գործընթացի ստանդարտացմանը, քանի որ Որոշման կարգավորումների համաձայն՝ Էկոնոմիկայի նախարարի հրամանով պետք է հաստատվի ֆոնդի փայերի ձեռքբերման օրինակելի պայմանագիր և ֆոնդի կառավարչի հայտով Էկոնոմիկայի նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում դիտարկելով ներկայացված հայտը պետք է այն բավարարի՝ կնքելով օրինակելի պայմանագիրը։

Մինչդեռ ֆոնդերին, հատկապես 1 մլրդ ԱՄՆ դոլար կառավարող կառավարչի կողմից կառավարվող ֆոնդերին մասնակցությունը չի կարող իրականացվել ֆոնդի մասնակցի կողմից սահմանված օրինակելի պայմանագրով և ընթացակարգով։ Ֆոնդերն ունեն իրենց կանոնները, ընթացակարգերը և յուրաքանչյուր նոր մասնակցի մասնակցությունը սահմանվում է հենց այդ կանոններով, ֆոնդի կառավարչի և մյուս մասնակիցների համաձայնությամբ սահմանված պայմանագրի պայմաններով, հետևաբար Որոշմամբ առաջարկվող մեխանզիմը չի կարող գործել։ Խնդրահարույց է նաև սահմանված 10 աշխատանքային օրվա ժամկետը։

 Բացի այդ, Ծրագրի շահառու կարող են լինել այն  ներդրումային ֆոնդերը, որոնք ՀՀ ռեզիդենտ և գերակա ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների կանոնադրական կապիտալում ներդրումներ են կատարում։ Հետևաբար ստացվում է, որ ստեղծվող/գործող ֆոնդի կանոններով կամ այլ փաստաթղթով պետք է ամրագրվի, որ ֆոնդը կարող է ներդրումներ կատարել միայն Որոշմամբ սահմանված ոլորտներերում՝ մշակվող արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտի ընկերություններում։

Մինչդեռ Որոշման չափանիշներին բավարարող ֆոնդի կառավարիչները ծախսերի տեսանկյունից նպատակահարմար չեն համարում միայն Հայաստանի ընկերություններում ներդրումներ կատարելու համար առանձին ֆոնդի գրանցումը։ Բացի այդ, ընտրված ոլորտները խիստ սահմանափակ են և Որոշման մեջ ընդգրկված չեն ներդրողների տեսանկյունից այնպիսի հետաքրքիր ոլորտներ, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը և այլն։ Այս առումով հարկ է նկատել, որ նույն ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդը չունի ոլորտային որևէ սահմանափակում և այս պահին ներդրումներ ունի 7 տարբեր ոլորտների ընկերություններում։ Որոշման մեջ ոլորտային նման սահմանափակումը պայմանավորված է եղել լիազորող նորմի առկայությամբ և չունի տնտեսական հիմնավորվածություն։

Որոշումն ունի նաև մի շարք տեխնիկական թերություններ, անորոշ ձևակերպումներ՝ օրինակ պարզ չէ, թե «ներդրողի կողմից առնվազն 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) դրամի չափով փայերի ձեռքբերում» արտահայտության դեպքում խոսքը ֆոնդի կառավարչի կողմից ներդրված գումարի մասին է, թե՝ ֆոնդի բոլոր մասնակիցների ընդհանուր ներդրումների։  Արդյո՞ք ֆոնդ հասկացության տակ դիտարկվելու են միայն ՀՀ օրենսդրության իմաստով ֆոնդ համարվող միավորները, թե՝ ոչ և այլն։

Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նկատել, որ Որոշմամբ սահմանված մեխանիզմներով հնարավոր չէ ապահովել ներդրումային ֆոնդերում մասնակցություն, միաժամանակ Որոշմամբ սահմանված ոչ հստակ, թերի կարգավորումների և չգործող մեխանիզմի առկայության պայմաններում պետության համար սահմանված է պարտականություն մինչև 3 մլրդ դրամի սահմաններում ներդրում իրականացնելու, ինչը ինքնին առաջ է բերում համապատասխան ռիսկեր։

Միևնույն ժամանակ, Կառավարությունը որևէ գործոնով սահմանափակված չէ բանակցելու և նպատակահարմարության դեպքում մասնակցություն ունենալու ներդրումային ֆոնդերում՝ առանց Որոշման առկայության։

10․04․2025թ․ դրությամբ ծրագրին դիմելու որևէ հայտ չի ներկայացվել։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին» N 93-Լ որոշումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի անորոշ, ոչ հստակ ձևակերպումներով և մեխանիզմներով Հայաստանի Հանրապետության համար պարտականություններ (այդ թվում՝ մինչև 3 մլրդ դրամի չափով ֆոնդում մասնակցություն ունենալու պարտականություն) սահմանող իրավական ակտը։

 

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  • Обсуждалось

    10.04.2025 - 25.04.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1673

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: