Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

---------------- 2025 թվականի N ------------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը սահմանելու մասին» N 383-Ն որոշման՝

  • «(անվճար),» բառը և ստորակետը փոխարինել «, սույն որոշման N 2 hավելվածում տվյալ մասնագիտության համար հատկացված տեղերում ընդունելության մրցույթի արդյունքներով» բառերով.
  • հավելված N 1-ի՝

ա. 1-ին կետում «առկա ուսուցմամբ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար)» բառերը հանել.

բ. 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2. Սույն կարգով քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրվում է սույն որոշման N 2 hավելվածում սահմանված բուհերում ըստ կրթական աստիճանների (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա) առկա ուսուցմամբ ԲՏՃՄ ուղղությունների համապատասխան մասնագիտություններով յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանված՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերի շրջանակում՝ սույն որոշման N 2 hավելվածում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով տվյալ մասնագիտության համար հատկացված տեղերում ընդունելության մրցույթի արդյունքներով ընդունվելու դեպքում.

3) հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026-2027 ուսումնական տարվանից ընդունվող քաղաքացիների վրա:

  • Обсуждалось

    09.04.2025 - 24.04.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2493

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Մանյա Մադաթյան

23.04.2025

Կարծիք _նախագիծը իրապես ողջունելի է,քանի որ ԲՏՃՄ առարկաների ուսումնասիրությունը կարևոր և արդիական քայլ է ժամանակակից կրթության մեջ։ Այս առարկաները զարգացնում են աշակերտների վերլուծական մտածողությունը, ստեղծարար մոտեցումները և պրակտիկ հմտությունները, որոնք պահանջվում են 21-րդ դարում։ ԲՏՃՄ-ը նաև նպաստում է իրական կյանքի խնդիրների լուծման ունակությունների ձևավորմանը, ինչպես նաև մղում է հետազոտական և թիմային աշխատանքների։Եվ նման փոփոխությունները կբարձրացնեն սովորողների հետաքրքրությունը։Որը խթան կհանդիսանա ապագա զինծառայողների համար սեփական ներդրումը ունենալ նաև բանակաշինության գործում ։ Առաջարկ Առաջարկվում է յուրաքանչյուր բնագիտական դասասենյակ հագեցնել համակարգչով և պռոյեկտով ինտեգրացված և նախագծային աշխատանքներ իրականացնելու համար։ Սա կնպաստի աշակերտների մոտիվացիային և կբարձրացնի նրանց հետաքրքրությունը գիտության ու տեխնոլոգիաների նկատմամբ։

Ռիմա Մանուկյան

22.04.2025

Նախագիծը կարևոր ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար.այն խրախուսում է սովորողների՝բնական գիտությունների ընտրությունը,ինչը կնպաստի տվյալ ոլորտի կայուն զարգացմանը;Ի վերջո ,մեր երիտասարդներն են կերտելու հայրենիքի ապագան ,և ինչու չէ՝իրենց մասնագիտական գիտելիքներով ծառայելու են երկրին ՝ի նպաստ գիտատեխնոլոգիական առաջընթացի:

Հայկուհի Խաչատրյան

22.04.2025

Հաշվի առնելով աշխատանքային շուկայի արագ փոփոխությունները՝ անհրաժեշտ է իրականացնել ամենամյա վերանայում և արդիականացում մասնագիտությունների ցանկի՝ հետևյալ հիմքերով՝ Տվյալ ոլորտի մրցունակություն միջազգային մակարդակում Գիտական ներդրումների և նորարարության հեռանկար Ռազմավարական կարևորություն՝ պետության պաշտպանության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: