«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի՝
1) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Պետության և համայնքների համար պարտավորություններ (այդ թվում՝ պայմանական պարտավորություններ) առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) ենթակա են պարտադիր գրանցման պետական լիազորված մարմնում և ուժի մեջ են մտնում գրանցման պահից: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետության, համայնքների անունից պարտավորություններ ստանձնող պայմանագրերը (համաձայնագրերը) կնքում են միայն իրենց իրավասությունների սահմաններում: Պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերը և դրանցում կատարվող փոփոխությունները ենթակա են նախնական գնահատման լիազորված մարմնի կողմից։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-րդ մասով.
«12.1 Պետության և համայնքների համար պարտավորություններ (այդ թվում՝ պայմանական պարտավորություններ) առաջացնող պայմանագրերի (համաձայնագրերի) գրանցման և պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերի և դրանցում կատարվող փոփոխությունների նախնական գնահատման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 151–րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.
«գ) վերլուծությունների մաս:»:
Հոդված 3. Օրենքի 151–րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Վերլուծությունների մասում ներկայացվում են լիազոր մարմնի, այդ թվում՝ այլ մարմինների հետ համատեղ մշակված վերլուծությունները, որոնք առնչություն ունեն միջնաժամկետ ծախսերի ծրագրին։ Վերլուծությունների մասում պարտադիր ներառվում է հարկաբյուջետային հատուկ ռիսկերի (ներառյալ պետական և համայնքային մասնակցությամբ ընկերությունների, Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ծրագրերի, բյուջետային վարկերի և երաշխիքների) վերաբերյալ տեղեկատվությունը, որը մշակվում է լիազոր մարմնի և համապատասխան պետական մարմինների կողմից համատեղ։
5.Լիազոր մարմնի և պետական մարմինների՝ հարկաբյուջետային հատուկ ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության համատեղ մշակման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ։»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «բ1» կետի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- ճշգրտված տեղեկատվություն` հիմնական հարկաբյուջետային ռիսկերի և դրանց հավանականության (բարձր, միջին, ցածր) և հարկաբյուջետային հատուկ ռիսկերի (այդ թվում՝ նախորդող ժամանակահատվածում տվյալ ռիսկերի նյութականացման դեպքերի նկարագրության) վերաբերյալ.»:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ1» կետով.
«թ1) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով սահմանված ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը վճարվող վնասի հատուցումներ, տույժեր (տոկոսներ), փոխհատուցումներ, կոնցեսիոն և այլ վճարներ։»:
Հոդված 6. Օրենքի 281–րդ հոդվածի 1.4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» կետով.
«թ) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքով սահմանված ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը վճարվող վնասի հատուցումներ, տույժեր (տոկոսներ), փոխհատուցումներ, կոնցեսիոն և այլ վճարներ:»:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
-
Обсуждалось
09.04.2025 - 25.04.2025
-
Тип
Закон
-
Область
Финансовая
Просмотры 1273
Принт