«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1303-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1303-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1303-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի (այսուհետ նաև` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024թ. դեկտեմբերի 4-ի ՀՕ-475-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) ընդունմամբ։ Հիշյալ Օրենքով, ի թիվս այլ փոփոխությունների, վերանայվել են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետները։ Մասնավորապես՝ սահմանվել է, որ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը նույն կամ այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին յոթ աշխատանքային օրվա փոխարեն կարող է փոխադրել թափուր պաշտոնին մինչև մրցույթ հայտարարելը, եթե նա բավարարում է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները կամ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև սահմանված հիմքի վերացումը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը այլ կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայողին յոթ աշխատանքային օրվա փոխարեն կարող է փոխադրել այդ պաշտոնին մեկ ամսվա ընթացքում, եթե նա բավարարում է քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները:
Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի շարունակական կատարելագործման և զարգացման անհրաժեշտությամբ, ինչն ուղղված է ներկայումս քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից դուրս իրականացվող մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները թվայնացնելուն։
Քաղաքացիական ծառայության գրասենյակը, օժտված լինելով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակը կառավարելու լիազորությամբ, շարունակաբար կատարելագործում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի թվային լուծումները մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները հեշտացնելու և դրանք առավել թափանցիկ դարձնելու նպատակով։
2.Կարգավորման նպատակը
Նախագծի նպատակն է քաղաքացիական ծառայության համակարգում բարելավել տեղափոխման, փոխադրման և գործուղման կարգով անձնակազմի համալրման ընթացակարգերը՝ նաև թվայնացնելով գործընթացը։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքից բխող փոփոխությունների իմպլենտացումը և մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգում գործընթացների կառավարման պարզության, թափանցիկության և տվյալների հասանելիության շրջանակներում պետական մարմինների կողմից տեղափոխման, փոխադրման և գործուղման կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերություններն ամբողջությամբ թվայնացնելու գործընթացը։
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:
5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1303-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածով նախատեսված «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» միջոցառումից, որի ակնկալվող արդյունքներից է հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերի բարելավվումը՝ մասնավոր հատվածի լավագույն և միջազգային կիրառելի փորձի ներդրմամբ, ինչպես նաև հանրային ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման և հորիզոնական շարժունությունը խթանելու նպատակով մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» N 691-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածով նախատեսված «Հանրային ծառայության մրցունակության բարձրացում» ռազմավարական նպատակի «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» 4․3-րդ ենթակետով սահմանված միջոցառումներից։
-
Обсуждалось
09.04.2025 - 24.04.2025
-
Тип
Pешение
-
Область
Гражданская служба
-
Министерство
Офис гражданской службы Аппарата Премьер-министра
Просмотры 2299
Принт