Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում Պրոբացիայի ծառայությունում աշխատանքի ընդունված ծառայողին «արդարադատության ոլորտի հերթական» կոչում կարող է շնորհվել Պրոբացիայի ծառայությունում որոշակի ժամկետով ծառայելու դեպքում: Սույն դրույթները վերաբերելի են միայն պրոբացիայի ծառայողներին։ Այնինչ, Պրոբացիայի ծառայություն աշխատանքի ընդունված ՀՀ պետական տարբեր մարմինների ծառայողներ, որոնք արդեն իսկ ունեին դասային կոչումներ և կոչումով ծառայության ստաժ, գործող իրավակարգավորումների պայմաններում պաշտոնի նշանակվելիս հայտնվում են ոչ բարենպաստ վիճակում՝ կապված վերջիններիս կոչումներ շնորհելու համար ծառայության ժամկետի հաշվարկի հետ: Ուստի, կարելի է արձանագրել, որ բաց է մնում պետական այլ մարմիններում աշխատած անձանց մասով հերթական կոչումի շնորհման համար տվյալ մարմնում ծառայության ժամկետը հաշվակցելու հարցը: Նման պայմաններում խախտվում են նշված անձանց իրավունքները, վերջիններս հայտնվում են անհավասար պայմաններում:

Հաշվի առնելով վերոհիշյալը առաջարկվում է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի /այսուհետ նաև՝ Օրենք/ 11-րդ հոդվածը լրացնել նոր մասով և սահմանել, որ Օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս Պրոբացիայի ծառայությունում, պետական այլ մարմիններում շնորհված համապատասխան կոչումով (դասային աստիճանով) ծառայության ժամկետը հաշվի է առնվում։

Բացի այդ Օրենքի 35-րդ հոդված 2-րդ մասի համաձայն՝ «Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչում, այդ թվում` իրենց զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից ավելի բարձր կոչումի շնորհում խրախուսանքի տեսակը, որը պրոբացիայի ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ:»։

Սակայն նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվել է, որ «Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսանքի տեսակը չի կարող կիրառվել Պրոբացիայի ծառայության պաշտոնին համապատասխանող` սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն կոչում ունեցող պրոբացիայի ծառայողների նկատմամբ:»։

Արդյունքում առաջացել է ներքին հակասություն. մի դեպքում Օրենքը թույլատրում է պաշտոնին համապատասխան ավելի բարձր կոչում շնորհել, մյուս դեպքում արգելում։

Ուստի, ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացում կատարել Օրենքում։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը.

Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է ՀՀ պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը հաշվարկել Պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս, ինչպես նաև Պրոբացիայի ծառայողների, որպես խրախուսանք հնարավորություն ընձեռնել շնորհելու զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից 1 աստիճանով ավելի բարձր կոչում, բացառությամբ` արդարադատության գնդապետի կոչումից բարձր կոչումների։

Օրենքի նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռնվի Պրոբացիայի ծառայությունում աշխատանքի ներգրավել առավել փորձառու և բանիմաց մասնագետների, ինչպես նաև կանխել ծառայողների արտահոսքը այլ ծառայություններ, որտեղ կոչումով ծառայության ստաժը հաշվարկվում է։

 

  1. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծերի փաթեթը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման և եկամուտների փոփոխության չի հանգեցնի:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Обсуждалось

    08.04.2025 - 24.04.2025

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Пробация

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1742

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: