Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Սույն որոշումների նախագծերի ընդունումը պայմանավորված է իրավական խնդիրներ չպարունակող, մեծ քանակի նույնաբովանդակ նախագծերի ներկայացման կրճատման և արդյունքում՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պատշաճ և արդյունավետ փորձաքննության իրականացման անրաժեշտությամբ:

 

  1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» թիվ 1118-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 16-րդ կետի համաձայն.

«Հայտը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե բացակայում են սույն կարգի 21-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված հայտի մերժման հիմքերը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվում է մաքսատուրքի արտոնության տրամադրման Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ (այսուհետ` որոշման նախագիծ), որում նշվում է նաև սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելու ամսաթիվը և հայտի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե, տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմին (այսուհետ` մարմիններ)` դիրքորոշման։»:

Նույն հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ Մարմինները երեք աշխատանքային օրվա ընթացքում իրենց լիազորությունների շրջանակներում ուսումնասիրում են ներկայացված որոշման նախագիծն ու հայտը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում դիրքորոշում նախագծի և հայտի (այդ թվում՝ ծրագիրը) վերաբերյալ։

Վերոգրյալից բխում է, որ Հայտի ուսումնասիրությունն իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից և եթե բացակայում են հայտի մերժման հիմքերը, մշակում է իրավական ակտի նախագիծ և ներկայացվում ՀՀ արդարադատության նախարարություն՝ կարծիքի:

Կարծիքի ներկայացվող գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման վերաբերյալ նախագծերը խիստ մասնագիտական բնույթի են, դրանք ըստ էության չեն առնչվում Արդարադատության նախարարության գործառույթներին և իրավասություններին, հիմնականում նույնաբովանդակ են, նախարարության կողմից հիմանկանում դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չեն ներկայացվում: Երբեմն առկա են լինում նախագծի և հայտի միջև անհամապատասխանություններ, ինչը հնարավոր է բացառել հայտի ուսումնասիրության և դրա հիման վրա նախագիծ մշակելու փուլում:

Բացի այդ, նախագծերի մեծ քանակը և սեղմ ժամկետում կարծիք ներկայացնելու  հանգամանքն ազդում է նաև նախարարության կողմից իրականացվող` այլ նորմատիվ իրավական նախագծերի փորձաքննությունների իրականացման ժամկետների վրա:

Միաժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1118-Ն որոշմամբ կատարվող փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում լրացում կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշման մեջ:

 

  1. ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Տվյալ բնագավառում քաղաքականություն իրականացնող մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է:

 

  1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

Նախագծի ընդունման նպատակը իրավական խնդիրներ չպարունակող, մեծ քանակի նույնաբովանդակ նախագծերի վերաբերյալ կարծիքի տրամադրման բացառումն է, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից նորմատիվ իրավական ակտերի արդյունավետ փորձաքննության իրականացմանը:

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման վերաբերյալ նախագծերն այլևս չեն ներկայացվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կարծիքի, ինչը հնարավորություն կտա Արդարադատության նախարարությանը ապահովելու օրենքով սահմանված՝ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի արդյունավետ փորձաքննության իրականացումը:

 

  1. ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԵԹԵ ԱՅԴՊԻՍԻՔ ԱՌԿԱ ԵՆ)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 252-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում։

 

  1. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2050, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԾՐԱԳԻՐ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՎ/ԿԱՄ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախագիծը չի բխում է որևէ ռազմավարական ծրագրից:

 

  • Обсуждалось

    08.04.2025 - 24.04.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1582

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: