ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 1612-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի հունիսի 21-ի N 1612-Ն հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2024 թ. հունիսի 21-ի N 1612-Ն հրամանով հաստատված «Հավատարմագրման վկայագրի հավելվածի ձևը փորձարկման լաբորատորիաների համար» ձևում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Հավատարմագրման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի, ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011-2018 «Համապատասխանության գնահատում. Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրում իրականացնող հավատարմագրման մարմիններին ներկայացվող պահանջներ» ստանդարտի 7.8.4 կետի պահանջը ապահովելու և Հավատարմագրման եվրոպական համագործակցության կազմակերպության (EA) կողմից 2024 թ. դեկտեմբերին «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին գնահատելու արդյունքների հիման վրա ուղղիչ գործուղոթյուններ իրականացնելու հետ:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ անասնաբուժական, բուսասանիտարական և բույսերի պաշտպանության միջոցների հետազոտությունների, դեղերի փորձարկման լաբորատորիաների համար կիրառելի կլինի հավատարմագրվել ճկուն ոլորտով (ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011-2018 ստանդարտի 3.7 կետ), այն է.
«3.7 փորձարկման լաբորատորիաներ (flexible scope of accreditation)` հավատարմագրման ոլորտ, որը թույլատրում է համապատասխանության գնահատման մարմիններին փոփոխություններ կատարել մեթոդներում և այլ պարամետրերում, որոնք գտնվում են համապատասխանության գնահատման մարմնի իրազեկության շրջանակում և հաստատված են հավատարմագրման մարմնի կողմից»:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության և «Հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կսահմանվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի հունիսի 21-ի N 1612-Ն հրամանով հաստատված «Հավատարմագրման վկայագրի ձևը փորձարկման լաբորատորիաների համար» նոր ձև։
5․ Այլ տեղեկություններ․
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902 – Լ որոշման հավելվածով հաստատված ծրագրի 11․3 կետ «Համապատասխանության գնահատման և հավատարմագրման կարողությունների զարգացում՝ թիրախ սահմանելով Հավատարմագրման ազգային մարմնի միջազգային ճանաչմանն ուղղված երկկողմ և բազմակողմ ճանաչման համաձայնագրերի կնքումը տարածաշրջանային և միջազգային հավատարմագրման կազմակերպությունների հետ (EA, ILAC, IAF)։» միջոցառում։
-
Обсуждалось
08.04.2025 - 23.04.2025
-
Тип
Приказ
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
-
Test
Просмотры 1627
Принт