Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Ան Հակոբյան 02.04.2025 14:14:37 Ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը համապատասխան պաշտոնատար անձի կողմից որոշելու դրույթը հակասում է մարդու իրավունքներին: Ժամանակացույցի ներկայացումը հարթակով ավելորդ քաշքշուկ է ինչպես շարքային քաղ. ծառայողների, այնպես էլ ղեկավարների համար: Առաջարկում եմ հանել այս դրույթները Չի ընդունվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական ծառայողին հերթական և (կամ) լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է այնպես, որ չխոչընդոտի տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բնականոն գործունեությանը: Միաժամանակ, նախատեսված կարգավորումներով անցում է կատարվում մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացների թվայնացմանը։ Ավելին, քաղաքացիական ծառայողի համար մշտապես հասանելի են դառնում ամենամյա արձակուրդին վերաբերող տվյալները Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի իր անձնական էջում: Բացի այդ, այն համապատասխանում է Կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի թվայնացման ռազմավարությանը, ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին հավանություն տալու մասին» N 183-Լ որոշման պահանջներին։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: