Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«   » «              »   2025 թվականի                   N «         - Ն »

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30N 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի «Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրի, հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների, հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 102-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված հավելվածների ամբողջ տեքստում «90 օրից ավելի», ինչպես նաև «90 օրից ավել» բառերը փոխարինել «90 և ավելի օր» բառերով», « չորս միլիոն ՀՀ դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք», ինչպես նաև «չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք» բառերը փոխարինել «չորս միլիոն ՀՀ դրամ (դրան համարժեք արտարժույթ) կամ ավելի բարձր արժեք ունեցող գույք» բառերով:

2․ Որոշմամաբ  սահմանված հավելվածներով հաստատված հայտարարագրերի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր դաշտ՝

«ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

 

 

 

 

 

3․ Որոշմամբ սահմանված հավելվածների ամբողջ տեքստում «Բ.1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ», «Բ.2. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑ» բառերից հետո լրացնել «, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ» բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Обсуждалось

    25.03.2025 - 10.04.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Борьба с коррупцией

  • Министерство

    Министерство юстиции

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1697

Принт

Предложения

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: