ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 53-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 53-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Պետական գաղտնիքի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2024 թվականի հունվարի 11-ի «Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 53-Ն որոշմամբ հաստատել է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը՝ ըստ գերատեսչական պատկանելության։ Թիվ 53-Ն որոշման Հավելվածի 37-րդ կետի համաձայն՝ պետական գաղտնիքի շարքին են դասվել նաև ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստների վերաբերյալ տեղեկությունները՝ յուրաքանչյուր անվանական արժեքի համար, հայկական դրամի պատրաստման տեխնոլոգիայի և պաշտպանության առանձնակի հատկանիշների վերաբերյալ տեղեկությունները։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ դրամանիշերի թողարկման մրցույթների անցկացման կամ պայմանագրերի կնքման գործընթացում տրամադրվող ՀՀ դրամանիշերի տեխնիկական բնութագրերը և կիրառվող պաշտպանական հատկանիշները չեն կարող հանդիսանալ գաղտնի տեղեկատվություն, քանզի դրանք հանդիսանում են տարբեր արտասահմանյան կազմակերպությունների կողմից մշակված հատկանիշներ, կիրառվում են բազմաթիվ երկրների դրամանիշերի վրա, ամբողջ աշխարհում հայտնի են ինչպես ոլորտում արտադրողներին, այնպես էլ փորձագետներին։ Ինչպես աշխարհում կիրառվող այլ դրամանիշերի դեպքում, ՀՀ դրամանիշերի դեպքում ևս դրանք հնարավոր է մասնագետների կողմից բացահայտել։
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ դրամանիշերի պաշտպանական հատկանիշները կարևոր հանրային նշանակություն ունեն՝ իրական դրամանիշերը կեղծերից տարանջատելու համար, ուստի՝ դրանք հրապարակվում են լրատվամիջոցներով և համացանցում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ տեղեկատվությունը իր էությամբ և բնույթով պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկատվություն չի, միջազգային գործընկերներին, տվյալ դեպքում՝ դրամահատարաններին տրամադրելու գործընթացը պետք է հնարավորինս անխոչընդոտ լինի՝ ապահովելու համար արժույթի թողարկման պատշաճ գործընթացը։ Ստեղծված իրավիճակում ՀՀ դրամանիշերի թողարկման նպատակով անցկացվող մրցույթները և այդ մրցույթներին հաղթող տպարանների/դրամահատարանների հետ պայմանագրերի կնքման գործընթացը խիստ բարդանում է և առաջացնում մի շարք լրջագույն խնդիրներ։ Մասնավորապես, այն բերելու է արժույթի թողարկման գործընթացի ծախսերի և ժամկետների կտրուկ աճի, գործընթացների բարդացմամբ պայմանավորված գործընկերների հետ արդեն իսկ ձևավորված գործարար հարաբերությունների դադարեցման հնարավոր ռիսկի։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծով առաջարկվում է «Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» թիվ 53-Ն որոշման Հավելվածի 37-րդ կետից հանել «ՀՀ կենտրոնական բանկի դրամական պահուստների վերաբերյալ տեղեկությունները՝ յուրաքանչյուր անվանական արժեքի համար, հայկական դրամի պատրաստման տեխնոլոգիայի և պաշտպանության առանձնակի հատկանիշների,» բառերը։
- Ակնկալվող արդյունք
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ դրամի թողարկման պատշաճ գործընթացի ապահովում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
-
Обсуждалось
20.03.2025 - 05.04.2025
-
Тип
Pешение
-
Область
Финансовая
-
Министерство
Центральный банк Республики Армения
Просмотры 2071
Принт