Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետությունում կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի և գործունեության տեսակների դասակարգման համակարգը (տաքսոնոմիան) հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

  • Обсуждалось

    19.03.2025 - 03.04.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Градостроителство, Энергетика и природные ресурсы, Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2620

Принт

Предложения

Foundation to Save Energy - Armenia

28.03.2025

Տեքստի թարգմանության մեջ որոշ անգլերեն տերմիններ թերի են թարգմանված, օրինակ "Scope 1, 2, 3 GHG Inventories" թարգմանված է "1-3 տարածքների համար, ջերմոցային գազերի հաշվառման աստիճանական իրականացում"․․․

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

28.03.2025

1. Նախագծում բազմաթիվ գործունեության տեսակներ դասակարգվել են որպես նպաստող (Ն) կամ անցումային (Ա), սակայն դրանց զգալի մասը չունի տեխնիկական համապատասխանության հստակ չափանիշներ։ Օրինակ՝ գյուղատնտեսական հողերի կառավարման վերաբերյալ գործողություններից մի քանիսը (օրինակ՝ «Հողերի վիճակի և որակի վերաբերյալ տեղեկատվության մշտադիտարկման համակարգի մշակում») նշված են որպես նպաստող՝ առանց չափելի արդյունքի։ Այսպիսի ձևակերպումները կարող են խոչընդոտել ծրագրերի գնահատումը, ֆինանսավորում ներգրավելը և իրական ազդեցության վերլուծությունը։ Հետևաբար, անհրաժեշտ է ներդնել պարտադիր մեխանիզմ, որի միջոցով մինչև 2026 թվականի երկրորդ եռամսյակ կսահմանվեն տեխնիկական համապատասխանության հստակ չափորոշիչներ բոլոր այն գործունեությունների համար, որոնք ներկայումս չունեն այդ չափանիշները։ Այս քայլը պետք է ուղեկցվի նախարարությունների կողմից մշակված ոլորտային ուղեցույցներով և ստանդարտներով՝ ինչպես նշված է նախագծի վերջին բաժնում․ «նախատեսվում է մշակել համապատասխան ուղեցույցներ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտի տեխնիկական համապատասխանության չափանիշները և հանքարդյունաբերության ոլորտի ուղեցույցներն ու ստանդարտները»։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

28.03.2025

2. Տաքսոնոմիայի շրջանակում բազմաթիվ գնահատումներն ու որոշումներն իրագործվում են «որակավորված ստուգողների որոշմամբ», սակայն այդ վերիֆիկատորների որակավորման, հավատարմագրման և վերահսկողության մասին նախագծում հստակ դրույթներ չկան։ Սա կարող է շահարկումների, ոչ օբյեկտիվ գնահատումների և գործընթացների խափանման պատճառ դառնալ։ Նպատակ ունենալով երաշխավորել վերիֆիկացիայի թափանցիկությունը և տեխնիկական հիմնավորվածությունը՝ առաջարկվում է մշակել առանձին ընթացակարգ՝ սահմանելով վերիֆիկատորների անկախության սկզբունքը, նրանց հավատարմագրման չափանիշները, վերահսկող մարմինը և բողոքարկման մեխանիզմները։ Այս համակարգը կարող է հիմնվել պետական պատվերով իրականացվող վերապատրաստումների և մասնագիտական կառույցների մասնակցության վրա։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: