Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի սեպտեմբերի 10-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-331-Ն օրենքի պահանջներից:

Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման գործընթացների իրավական կարգավորման խնդիրներից է նաև մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության ոլորտի բարեփոխումը: Ներկայում Հայաստանի Հանրապետությունում գործում են մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպություններ, որոնք մինչ այժմ հավատարմագրված չեն: Առաջարկվող նոր իրավական ակտով մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպություններին հնարավորություն կտրվի անցնելու հավատարմագրման գործընթաց, որի արդյունքում կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, հնարավորինս կբացառվի լիազորված պետական մարմին խախտումներով ու թերություններով փորձագիտական եզրակացությունների ներկայացումը և դրանց շրջանառումը:

  1. Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծի նպատակն է ոլորտի օրենսդրական կարգավորումը և համապատասխանեցումը «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքին:

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում գործող մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները հինգ տարի ժամկետով կհավատարմագրվեն և կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից:

Նախագծով նախատեսվում է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները հավատարմագրել 5 տարի ժամկետով: ՀՀ կառավարության 2011 թ. սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշման համաձայն մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների հավատարմագրման վկայագիրը ևս տրվում է հինգ տարի ժամկետով:

Նախագծի ընդունումը կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը և վերոհիշյալ կազմակերպությունների կողմից պատշաճ մշակութային արժեքների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունների իրականացմանը:  

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

        Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:

         Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանեցված է:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

        Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4․9-րդ կետից՝  իրավական դաշտի կատարելագործում: Նախագծի ընդունմամբ կկարգավորվի մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման գործընթացի հետ կապված հարաբերությունները և կկատարելագործվի  արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության իրավական դաշտը, որը կհանգեցնի մշակութային ժառանգության պահպանությանը:

 

 

  • Обсуждалось

    10.03.2025 - 28.03.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Культура

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1701

Принт

Предложения

GAYANE SIRADEGHYAN

23.03.2025

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծան մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետի համաձայն՝ առաջարկում եմ, 1. Նախարարության կայք էջում տեղադրված լինի նաև կազմակերպության կանոնադրությունը: 2.Վկայականի տրման ժամկետը հինգ տարվա փոխարեն լինի երեք տարի ժամկետով: 3.Հանձնաժողովին տալ լրացուցիչ լիազորություններ, մասնավորապես որոշում կայացնելու և նիստ հրավիրելու / քանի որ այս կետերով հանձնաժողովը, ավելի ինքնուրուն կգործի/:

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: