Добавить в избранное

Находится в правительстве РА

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն տալու և այդ հաշվում գումարների մուտքագրման ու ծախսերի իրականացման կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

 2018 թվականի N    -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՀԱՇՎՈՒՄ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԻՐԱԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետով և «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների անվամբ արտաբյուջետային միջոցների մուտքերի և ծախսերի առանձնացված բանկային հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների դիմաց ստացվող վճարների մուտքագրման ու ծախսերի իրականացման նպատակով:
  2. Սահմանել, որ՝

      1) արտաբյուջետային միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների դիմաց (ներառյալ՝ համավճարի և սոցիալական փաթեթի շրջանակներում ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվող) վճարումներից,

      2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների անվամբ արտաբյուջետային միջոցների մուտքերի հաշվի մնացորդը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը, իսկ դեկտեմբեր ամսվա համար` մինչև դեկտեմբերի 20-ը, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անվամբ բացված արտաբյուջետային միջոցների մուտքերի հաշվեհամարին,

      3) արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից հաստատված նախահաշվին համապատասխան՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած անձնակազմին խրախուսման և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների գործունեության ապահովման ուղղություններով,

      4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների բժշկական օգնություն և սպասարկում իրականացրած անձնակազմին արտաբյուջետային միջոցներից խրախուսման չափերը նախատեսվում են «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարների համատեղ հրամանով սահմանվող ռազմաբժշկական հաստատությունների կողմից քաղաքացիների բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգում և պայմաններում:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

   «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից մատուցված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի համատեղ հրամանի և վարչական ակտի հիման վրա:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    27.03.2018 - 11.04.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7642

Принт